- 2021-02-18 10:07:00Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
- 2021-02-18 09:24:00Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
- 2021-02-17 22:22:00Հայր ու որդի թալանչի՞. ծխացող «բիչոկների» առեղծվածը
- 2021-02-15 23:17:00Վարազդատ Կարապետյանը դիմում է ներկայացրել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու համար
































Իշխանությունների անհապաղ հրաժարականի վերաբերյալ տարբեր կողմերից եկող կոչերին զուգահեռ, երբ, փաստորեն, բոլորի մոտ (բացի զոմբիական մի փոքր զանգվածի) շատ կոնկրետ կոնսեսուս է ձևավորվել՝ Փաշինյանին ճամփու դնելու շուրջ, վարչապետը հրապարակել է «ճանապարհային քարտեզ», որով, ըստ էության, «սառը ջուր է լցրել» իր հրաժարականը պահանջողների գլխին՝ հստակ հասկացնելով, որ մտադիր չէ հեռանալ, ավելին՝ պատրաստվում է պայքարել հանուն սեփական քաղաքական ապագայի:
Ի դեպ՝ մի հայտարարություն էլ «Իմ քայլն» է տարածել՝ շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուրին հայրենիքին ցուցաբերած հերոսական աջակցության համար, վստահություն հայտնելով, որ ամենօրյա իրենց աշխատանքով կարդարացնեն այն:
Հարցերը, որ առաջ են գալիս՝ Փաշինյանի՝ առաջիկա 6 ամիսների պլանների հետ կապված, ոչ միայն բարոյական հարթության վրա են, այլև՝ գործնական: Այն կետերը, որոնք շարադրել է դիցուք վարչապետն իր «ճանապարհային քարտեզում» (Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով, Արցախի բնականոն կյանքի վերականգնում, զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում, տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում, մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում, Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում, Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ և այլն), արդյոք ի վիճակի լինելո՞ւ է իրականացնել, եթե նույնիսկ փոխի կառավարության հարյուր տոկոսին:
Ճանապարհային քարտեզի դրույթները, որոնք, անկեղծ ասած, հիշեցնում են շուրջ երկուսուկես տարի առաջ հեղափոխական հրապարակներում Փաշինյանի համադամ ելույթներից կցկտուր հատվածներ, ակնհայտորեն չեն կարող ռեալիզացվել ոչ միայն այն պարզ պատճառով, որ դրանց իրականացնողն այլևս կորցրել է իր լեգիտիմությունն ու մնալու է մերժելի հասարակության ջախջախիչ մեծամասնության համար՝ անկախ ամեն ինչից, այլև այն պարզ պատճառով, որ չկա պրոֆեսիոնալների այն թիմը, որը մեծագույն ցանկության դեպքում անգամ կկարողանար երկիրը ոտքի կանգնեցնել:
Փաշինյանն ուներ երկուսուկես տարի ժամանակ, ուներ անսահման իշխանություն ու վարկանիշ, ինչը նրան չօգնեց՝ արդյունավետ կառավարում իրականացնելու ու պետությունը կրախից փրկելու: Պատերազմը թակեց Հայաստանի ու Արցախի դուռը ճիշտ այն պահին, երբ բացարձակ անպատրաստ էինք բոլորս՝ սկսած հասարակության շարքային անդամներից, մինչև բարձրաստիճան չինովնիկներ:
Այսինքն՝ սպասում էին պատերազմին ու դրանում կրած պարտությանը, որ նոր միայն որոշեի՞ն երկիրը ծաղկեցնել մի խումբ իմքայալկաններով: Այդ թվում նաև Սփյուռքի ջանքերով կուտակված միջոցներո՞վ է պատրաստվում կապիտուլացված ղեկավարությունը երկիրը կարգի բերել կամ բանակցային սեղանի շուրջ ստանալ Արցախի համար առավելագույնը…
Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարի մի զգալի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը: Այս մասին, ի դեպ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է հայտարարել Ազգային ժողովում:
Ինչպես հայտնի է, սեպետմբերի 27-ից մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով դրամահավաքի ընթացքում հավաքվել է մոտ 170 մլն դոլար գումար: Ակնհայտ է, որ կան լրջագույն կասկածներ՝ առնվազը դրանց օգտագործման արդյունավետության մասով:
Օրինակ՝ որտե՞ղ են երաշխիքները, որ վերցված գումարները կուղղվեն ոչ թե կուտակված խնդիրների արդյունավետ լուծմանն, այլ, ասենք, որպես պարգևավճարներ չեն տրվի Փաշինյանի թարմացվող կառավարությանն ու քաղաքական թիմին:
Կա՞ն վերահսկողության մեխանիզմներ, որո՞նք են դրանք:
Գլխավոր հարցը, որ ծագում է այս ամենի խորապատկերին, թերևս, այն է, թե ի՞նչը կարող էր ստիպել Փաշինյանին մտածել հետագա պաշտոնավարման մասին: Հանրային բողոքի ալի՞քն է նվազ, գործ ունենք հերթական արկածախնդրության հե՞տ, թե՞ սա մի ինչ-որ հերթական դավադիր պլան է՝ այս անգամ արդեն ամբողջությամբ ավարտելու երրորդ հանրապետության պատմությունը:
Իշխանավորները պետք է գիտակցեն, որ իրենց գլխավոր քաղաքական կապիտալն այլևս մսխված է անդառնալիորեն, և ինչ «փրկության ծրագրեր» էլ հիմա առաջ քաշվեն, դրանք չեն վայելելու մարդկանց վստահությունը՝ հատկապես որ որևիցե օբյեկտիվ հիմք այդ ամենի համար ուղղակի գոյություն չունի՝ անկախ նույնիսկ Շուշին՝ անպետք հռչակած վարչապետի հանդեպ ունեցած վերաբերմունքից:
Թասիբի հարց է…

Հանրահավաք Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց

Թիրախում լրագրողներն են. ի՞նչ է կոծկում Հայկակ Արշամյանը

«Փեթակ» առևտրի կենտրոնը՝ ջեբիկիրների որջ. ովքե՞ր են հովանավորում հանցագործությունը

Լավ չեմ...

Ալիևը ռազմագերիներին պիտակավորեց որպես կալանավորված հանցագործներ

Քանի իրենց գործակալն է Երևանում իշխում` վերցնելու են ամեն ինչ ու ամենուր

Եթե դու Նիկոլի հետ ես, ուրեմն՝ դու դավաճա՛ն ես, ուրեմն դու նիկոլի հետ պետքա վնգստալով շան նման սատկես. Արա Ղազարյան

Բացահայտում. Ո՞վ է այն կիսագրագետ, կիսագողական անձը, ով պատերազմի օրերին պառակտեց Վաշինգտոնի ցույցը

Դավաճանությունը խթանված և մոտիվացված է եղել հենց Ալիևի առաջարկած գումարով.Հայկ Մարտիրոսյան

Ո՞վ եք դուք, Հայկակ Արշամյան, որ սփյուռքին հանդարտացնեք. Արա Ղազարյան

Ինձ ցույց տվեք գեթ մեկ զինվորի նկար, ով հիմա դիրքերում կամ սահմանին քնում ա ԱՄՆ-ից ուղարկված քնապարկերի մեջ...

Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Ամերիկահայերը Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել

Նիկոլ Փաշինյանը մնում է. «թասիբի» հարցը մնաց բա՞ց

Լոսանջելեսահայությունն «Արցախ, Արցախ» էր գոչում, իսկ այսօր լռությամբ ու անտարբերությամբ դիտում է թե ինչպե՞ս են հանձնում Արցախը

Նիկոլի ստորագրած պայմանագիրը համառոտ

Թրամփն արդեն կանխատեսելի հաղթանակ է տարել

Ձերբակալվել է Կալիֆորնիայում Հայաստանին եւ Արցախին աջակցող ցույցի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվողը

Թուրքը նույնն է մնացել՝ չփոխելով իր մարդակեր ձեռագիրը, ցեղասպան վարքը. Արթնանա՛լ է պետք…

Խուճապ տարածելու կամ անհիմն ենթադրություններ կատարելու նպատակ չունեմ

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայտարարություն

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԼՈՐԱ ՖՐԻԴՄԱՆԻՆ

Դենիսի ու Թիֆանիի հիշատակին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում կադրային նման մասշտաբով փոփոխություններ իրականացվել են, երբ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հերթական այցով գտնվում է ԱՄՆ-ում



