- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն» Մուշեղ Իշխան
2025 թ․-ի օգոստոսի 9-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարանը, թեմական բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հովանավորությամբ, իր հյուրընկալ դռները բացեց հայերենի ուսուցիչների առջև։ Առաջնորդարանի ջերմ մթնոլորտում անցկացվեց ուսուցչական 14-րդ ամենամյա ավանդական հավաքը։
Այս միջոցառումը, որը տարիներ շարունակ եղել է Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների մանկավարժների մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման կարևոր հարթակ, վերջին տարիներին ձեռք է բերել համահայկական ընդգրկում։ Եթե սկզբնական շրջանում սեմինարներին մասնակցում էին միայն թեմապատկան դպրոցների ուսուցիչները, ապա այժմ դրանք դուրս են եկել նախկին սահմաններից՝ ընդգրկելով Հայոց Եկեղեցու տարբեր թեմեր և վերածվելով մայրենի լեզվի և հայեցի կրթության նվիրյալների համաժողովի։ Այս տարի սեմինարին մասնակցում էին 100 ավել ուսուցիչներ, որոնցից 60-ը առցանց միացել էին աշխարհի տարբեր մասերից՝ Կանադայից, Հնդկաստանից, Եվրոպայից, Հայաստանից, Ռուսաստանից և այլն։
Բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի երկարամյա տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին` ընդգծելով հավաքի կարևորությունը և հավելելով, որ օրվա ընտրությունն էլ պատահական չէր՝ մշտապես Վերափոխման տոնին ընդառաջ։ Նրա համոզմամբ Աստվածամոր բարեխոսությամբ է, որ աշխարհասփյուռ հայ մանկավարժները կրթում և հայեցի դաստիարակում են մեր մատաղ սերունդներին։
Ներկաներին իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց առաջնորդ Հովնան սրբազանը։ Նա ընդգծեց, որ ուսուցիչը միայն գիտելիքի փոխանցող չէ, այլ արվեստագետ է, ով սեր և հարգանք է սերմանում երեխայի մեջ դեպի մեր ոսկեղենիկ մայրենի լեզուն ու հարուստ մշակույթը։ Սրբազան հայրը կոչ արեց ուսուցիչներին մշտապես պահել այդ ոգին և սփյուռքում մնալ հայապահպանության առաջնագծում։
Գիտակրթական հանձնախմբի ատենապետ, դոկտոր Էլլի Անդրեասյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց սփյուռքում մայրենի լեզվի ուսուցման կարևորությունը՝ այն համարելով ոչ միայն մշակութային ժառանգության պահպանման, այլև ազգային ինքնության ամրապնդման կարևորագույն պայման։
Աշխատանիստի առաջին բանախոսը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանն էր։ Իր դասախոսության ընթացքում նա ներկայացրեց հայ հոգևոր քնարերգության դերը և ազդեցությունը՝ ինչպես հայ գրականության զարգացման, այնպես էլ աշուղական արվեստի ձևավորման վրա։ Պարոն Պողոսյանը բերեց երաժշտության և բանաստեղծության ներդաշնակ միաձուլման մի շարք օրինակներ՝ ընդգծելով դրանց դաստիարակչական և հոգևոր արժեքն ու նշանակությունը։ Նա նաև հանգամանորեն բացատրեց «գուսան» և «աշուղ» հասկացությունների տարբերությունը՝ ներկայացնելով դրանց պատմական ծագումն ու գործառույթների առանձնահատկությունները։
Հաջորդ նյութը «Հայ գրերի առեղծվածը» վերտառությամբ դասախոսությունն էր, որը ներկայացրեց նշանավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը։ Նա մանրամասն ներկայացրեց նախամեսրոպյան գրերի պատմական ակնարկը՝ նշելով, որ մինչ Մեսրոպ Մաշտոցը գոյություն են ունեցել գրության որոշ համակարգեր, սակայն հենց Մաշտոցն է հնչյունային գրի հիմնադիրը։ Պրոֆեսոր Շահվերդյանը նաև անդրադարձավ հայ գրերի մշակութային և հոգևոր նշանակությանը, ընդգծելով դրանց անմահ արժեքը։
Հանդիպման առաջին մասը եզրափակվեց հարցուպատասխանի և կարծիքների փոխանակման փուլով, որտեղ ուսուցիչները կիսվեցին փորձով և մասնագիտական մարտահրավերների հաղթահարման մեթոդներով։ Աշխատաժողովի ավարտին ևս մեկ անգամ ընդգծվեց, որ նման հանդիպումները, հատկապես սփյուռքում, ունեն բացառիկ դեր՝ ապահովելով ոչ միայն մասնագիտական հմտությունների զարգացում, այլև ազգային ինքնության և հայեցի կրթության ամրապնդում։
Հիմնական հավաքը եզրափակվեց Առաջնորդ Սրբազանի «Պահպանիչ» աղոթքով, որով մասնակիցներն ստացան հոգևոր օրհնություն և մեծ ոգևորություն՝ իրենց պատասխանատու ու նվիրական առաքելությունը նոր ուսումնական տարում շարունակելու համար։
Հանդիպման վերջին հատվածին մասնակցում էին միայն առաջնորդանիստ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի անձնակազմը։ Պետք է նշել, որ կրթօջախը լինելով աշխարհի ամենամեծ միօրյա վարժարաններից, միակն է, որ հավաստագրված է ԱՄՆ ամենահեղինակավոր՝ Արևմտյան Դպրոցների և Քոլեջների Ասոցիացիայի (WASC) կողմից։
Վերջին դասախոսությունը նվիրված էր կրթական գործընթացներում նոր, գերժամանակակից միջոցների կիրառմանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետ Մարատ Բեկնազարյանը ծանոթացրեց ոլորտի նորություններին, ապա գործնական մեթոդներով բացատրեց Քրոմ օպերացիոն համակարգով աշխատող կրթական համակարգի սկզբունքներն ու դյուրությունները։
Վերջում բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը բոլորին մաղթեց հաջողություն՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ, որը մեկնարկելու է օգոստոսի 16-ին։
Անահիտ Ամիրյան
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի մամլո դիվանի պատասխանատու

Հայերենի ուսուցիչների ամենամյա հավաք

«Global Icon Award (Music)-2025»-ը շնորհվել է վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին

Լրացավ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական օծման և ձեռնադրության 45-ամյակը

Ազգայնականության պատրանքը Հայաստանում (Կամ Ինչու «ազգային արժեքների» մասին խոսող հասարակությունը չունի ազգային ուղեգիծ).Արիս Քարամյան

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում «Գևորգյան» պարային ակադեմիան նշեց իր հիմնադրման 30-ամյակը

ԱՄՆ-ում բացահայտվել է հայկական մաֆիա․ միլիոնավոր գողություններ, սպանության փորձեր և առևանգումներ

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցը նշեց իր 25-ամյա հոբելյանը

Նոր հորիզոններ՝ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում. ինչի՞ մասին էր հայ-ամերիկյան բիզնես կամուրջ համաժողովը

Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

