- 2026-07-08 23:33:00ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Շնորհավոր ծնունդդ, իմ քա՛ղցր, իմ կյա՛նք, իմ Նարե՛կ։
Այսօր ես չեմ գրի պատերազմական մեր ամենօրյա ապրումների մասին, երբ նոյեմբերի 7_ի տարեդարձիդ օրը ինձ համար տոն է։ Ես ուզում եմ Արցախում կանգնեցնել մեր գլխին թափվող բոլոր արկերը, որ այսօր քեզ հետ ուրախանամ։ 12 տարվա ընթացքում առաջին անգամ մենք միասին չենք։ Գիտեմ` սրտիդ խորքում վիրավորված ես ինձանից, որ այստեղ եմ` թիկունքում, բայց իմացի՛ր, մենք որքան անբաժանելի ենք միմյանց հանդեպ ունեցած սիրով, նույնքան սիրով էլ անբաժան ենք Արցախից։ Երբ հեռվից ասում ես, որ միլիվայրկյաններով ես մտածում տուն վերադառնալու մասին, սիրտս ցնծում է, երբ ասում ես, որ միայն քո դպրոցն ես ուզում հաճախել, քեզ հասկանում եմ, երբ ասում ես, որ պատրաստ ես ապրել ավերված բնակարանի մի անկյունում` միայն մեր տանը, ես դրանով չափում եմ քո կարոտը հարազատ օջախի նկատմամբ, որ սեր է կոչվում հայրենիքի հանդեպ։
Իմ Նարե՛կ, իմ աշխա՛րհ, ապրիլով անցած իմ միա՛կ թոռնիկ, ես ուրախ եմ, որ այս անգամ դու պատերազմական Արցախում չես, գոնե այս անգամ փրկվեց քո մանկության մի հատվածը, չնայած անպակաս չմնացիր պատերազմի առաջին օրերի սարսափներից։ Ես գիտեմ, որ դու սիրում ես Մարտակերտը, հիշի՛ր խոսքդ նախորդ օրերի, որ անհայրենիք մարդկանց չես տանում, հիշիր, թե երբ էր, որ մի քանի օրվա բացակայությունից հետո, երբ վերադարձար, ինչպես էիր համբուրում տան պատերը...
Ես ուրախ եմ, որ մայրդ ինձանից հայրենասեր գտնվեց, երբ դեռ ծնված չէիր, դու նույնպես ժառանգեցիր այդ սերը` անցնելով երկու պատերազմ։ Ես գրկում եմ քեզ շատ ամուր, ծնողներիդ, մեր բոլորիս սերը քեզ վահան, երբ այսօր կերտվում է մի պատմություն, որտեղ ապագա զինվորը դու ես լինելու և քո հասակակիցները, բայց խաղաղ երկնքի տակ, գալիք լուսավոր օրերով։
Նատաշա Պողոսյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



