- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տարածել է հայտարարություն ու տեղեկացրել, որ ՀՔԾ-ում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր: Խոսք է գնում, մասնավորապես, պետությանը պատճառված շուրջ 114 մլն դրամի հասնող վնասի մասին:
Գաղտնիք չէ, թե նախահեղափոխական Հայաստանում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ստվերային դերակատարությունն ինչպիսին է եղել: Այս մարդն, ըստ էության, այն բացառիկ անձանցից մեկն է, ով բոլորից լավ է տեղյակ այն բոլոր մութ անցքերին, որոնք բնորոշ են եղել մինչև ականջները կոռուպցիայի մեջ խրված ու մերժված համակարգին: Վ. Գասպարյանն այդ համակարգի կարևորագույն համակարգողն է եղել, ում գիտությամբ ու վերահսկողության ներքո է գործել ու պարբերաբար վերարտադրվել այլասերված սիստեմը:
Վլադիմիր Գասպարյանի գործերն ակնհայտորեն լավ չեն, և եթե բանը հասել է ՀՔԾ-ի նմանօինակ հայտարարություններին, ապա կարելի է ենթադրել, որ նախկին ոստիկանապետի՝ ճաղերի հետևում հայտնվելու հնարավորությունը ոչ միայն այլևս զրոյական չէ, այլև խիստ հավանական է, ինչն, անկասկած, յուրատեսակ վկայություն կարող է համարվել այն բանի, որ երկրի դատաիրավական համակարգն աստիճանաբար սկսում է գործել նոր տրամաբանության մեջ, աշխատել նախկիններից անկախ, ինչի անհրաժեշտության մասին, ի դեպ, մեկ անգամ չէ, որ իշխանությունները հայտարարել են:
Անհերքելի է, որ նույնիսկ ՀՔԾ հայտարարության մեջ տեղ գտած մեղադրանքերը ոչ լրիվությամբ են ամբողջացնում Վլադիմիր Գասպարյանի գործած հանցանքների ու զանցանքների շարքը (ամենայն հարգանքով՝ անմեղության կանխավարկածի նկատմամբ):
Ի՞նչ է իրենից իրականում ներկայացրել Վովան, մասնավորապես, ՀՀ ոստիկանապետի պաշտոնում:
Ոստիկանական տխրահռչակ ֆեյքերի ֆաբրիկայի հիմնում ու անխնա բուծում, կառույցը սեփական «դուքանի» վերածում, ոստիկանի համազգեստի իսպառ խայտառակում, լրագրողների նկատմամբ ռեպրեսիոն գործողութություններ իրականացնող, համակարգի հայտնի կոֆե եփողների կարգի անարժան դեմքերի կողմից մատուցվող հատուկ ծառայությունների ակնհայտ ու շնաբարո չարաշահում, համակարգը ժամանակի քաղաքական իշխանությունների հլու կամակատարի վերածում, PR կոչվող երևույթի նկատմամբ ունեցած վատառողջ հակվածություն՝ գործ անելու փոխարեն, ոստիկանությունը հանցագործ տարրերի հովանավոր կառույցի վերածում…
Ահա այն ամենն, ինչ Վ.Գասպարյանն իր պաշտոնավարման շուրջ տասը տարիների ընթացքում հասցրել է անել՝ չնայած, եթե, իրեն հարցնելու լինես, անպայմանորեն կչքմեղանա, ինքն իրեն կհռչակի՝ ՀՀ ոստիկանության հիմնադիր ու նախահայր: Այնինչ կառույցի համար մեկ թշնամին է, այն գետնին հավասարեցնողը: Վովան շարքային մենթ է, ոչ ավելին:
Արդյոք հայաստանյան արդարադատությունն իր մեջ ուժ կգտնի՞ մինչև վերջ գնալու ու մեղավորի պատժին հասնելու, թե՞, ինչպես հաճախ է «նոր Հայաստանում» պատահում, կեսից կանգ կառնեն, ու արդարադատությունն էլի կմնա ոտնահարված,այդպես էլ չռեալիզացված:
Եթե իշխանությունները հայտարարում են իսկական հեղափոխություն իրականացնելու, երկրում նոր կարգերի, նոր վարքուբարքի արմատավորման մասին, ապա մերժված համակարգի կարկառուն սպասարկուները չե՛ն կարող, իրավունք չունե՛ն անպատիժ մնալու: Վլադիմիր Գասպարյանի՝ համակարգին հասցված վնասն այնքան մեծ է ու անդառնալի, որ նույնիսկ այսօր, մինչև հիմա ոչ ոք չի կարողանում այն խելքի բերել, դուրս դնել նախկին տրամաբանությունից ու նոր շունչ հաղորդել այս կառույցին:
Նախկինների ազդեցությունը համակարգի վրա ահռելի է և այդպիսին է հատկապես ու նախևառաջ Վովա Գասպարյանի քայքայիչ ազդեցությունը, որից պետք է օր առաջ ազատվել:
ՀՔԾ-ն, ըստ էության, պրոցեսի մեկնարկի սկիզբն է դնում ու հույս տալիս հանրությանը:
Հ.Գ. Ի դեպ՝ ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների քր. գործերը ներկայումս ոչ միայն քննվում են ՀՔԾ-ում, այլ նաև աղմկահարույց գործեր են քննվում Քննչական Կոմիտեի ՀԿԳ բաժնում, որոնք համագործակցում են ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Ծառայությունների հետ:
Տեղեկացնենք, որ աղմկահարույց գործերի հետևում կանգնած է անձամբ Վ. Գասպարյանն, ով ի սկզբանե տեղյակ է եղել ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների խմբակային հանցագործության, ֆեյքերի բանդայի մասին և որպես ոստիկանապետ՝ լռել է:
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



