- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական չիրը պարզապես ապրանք ›››
Տպել
Հայաստանի կառավարությունն իր հավանությունն է տվել «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագիծը հիմնականում վերաբերում է արտակարգ կամ ռազմական դրության պատճառով կասեցված հանրաքվեի գործընթացի վերսկսման ընթացակարգին:
Նկատի առնելով այս պահին ուժի մեջ գտնվող «Հանրաքվեի Մասին ՀՀ Սահմանադրական Օրենքը» կարելի է հաստատել որ կասեցված հանրաքվեի վերսկսման ընթացակարգի հետ կապված իրապես օրինական բաց գոյություն ունի եւ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը միտված է հստակեցում մտցնելու հանրաքվեի գործընթացի վերսկսման ընթացակարգում:
Մի կողմ թողնելով օրինական բացը լրացնելու անհրաժեշտությունը հարց է ծագում թե այս պահին երբ իշխանությունները քննարկում են արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն ընդհանրապես չեղարկելու հնարավորությունն ի՞նչն է նրանց մղել օրակարգում ներառել կասեցված հանրաքվեի վերսկսման ընթացակարգի հստակեցման հարցը:
Պատասխանը թաքնված է օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում կատարված փոփոխությամբ, որը ԿԸՀ-ին թույլատրում է փոխել «առանձին գործողությունների ժամկետների հաշվարկը»:
Օրենքի համաձայն արտակարգ դրությունն ավարտվելուց հետո եռօրյա ժամկետում նախագահը նշանակում է հանրաքվեի նոր թվական ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ քան, 65 օր հետո: Սակայն հիշյալ հոդվածում կատարված փոփոխությամբ ԿԸՀ-ն թույլատրվում է «փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը՝ պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ եւ սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց»:
Կարելի է ենթադրել, որ նկատի առնելով առջեւում գտնվող տուրիզմի սեզոնն ու նաեւ տնտեսական առումով դրա խոշոր դերակատարությունը Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում երրորդ անգամ երկարաձգելու արտակարգ դրության ժամկետը: Նշանակում է հունիսի 15-ին կարող է ավարտվել արտակարգ դրությունը եւ համաձայն օրենքի ՀՀ նախագահը պարտավոր է լինելու մինչեւ հունիսի 18-ը նշանակել հանրաքվեի նոր թվական, որը ամենաուշը կարող է լինել 65 օր անց: Այդուհանդերձ օրենքում կատարված փոփոխության արդյունքում հիմք ընդունելով հանրաքվեն պատշաճ կերպով կազմակերպելու անհրաժեշտությունը ԿԸՀ-ն կարող է փոփոխություն մտցնել հիշյալ ժամկետներում եւ նկատի առնելով համավարակի վտանգը նշանակել այնպիսի ժամանակացույց որը ձեռնտու կլինի իշխանություններին:
Ինչ խոսք որ այս պահին իշխանությունների համար ամենահարմար տարբերակը մնում է հանրաքվեի չեղարկումն ու ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելը, սակայն նկատի առնելով հանրաքվեի չեղարկման կապակցությամբ օրինական բացն ու նաեւ ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելու հետ կապված վտանգներն, այդ թվում եվրոպական կառույցների կոշտ արձագանքի հնարավորությունն, օրենքում հիշյալ փոփոխությունը իշխանություններին թույլ կտա հանրաքվեն ամեն դեպքում անցկացնելուց բացի այլ ելք չունենալու դեպքում գոնե դա կազմակերպել այնպիսի պայմաններում ու ժամկետներում ինչը ձեռնտու կլինի իրենց, նվազեցնելով ձախողման հետ կապված ռիսկերը:
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



