- 2026-01-14 13:44:00ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնում նշանակելն այն բանից հետո, երբ վերջինս դրանից առաջ ընդամենը մի քանի ժամով հասցրել էր դառնալ նաև ՔԿ պետի տեղակալ, ծնել է չափազանց սուր հարցադրումներ՝ ուղղված քաղաքական իշխանություններին: Ի՞նչն է ստիպել Փաշինյանին նման էքստրաօրդինար որոշում կայացնել:
Մեկնաբանելով սեփական որոշումը՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարել էր, թե կայացված որոշումը քաղաքական է ու, ըստ էության, հրաժարվել է բացել փակագծեր կամ հանդես գալ հավելյալ, իրավիճակի վրա լիարժեքորեն լույս սփռող մեկնաբանություններով:
Իհարկե, անաչառ չենք լինի, եթե պնդենք, որ իշխանությունների կողմից վարվող կադրային քաղաքականության միակ վիճելիությունը կայանում է, ասենք, բացառապես Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելու մեջ: Ցանկացածը կարող է վկայել ու համաձայնվել, որ իրականում «նոր Հայաստանում» վարվող կադրային քաղաքականությունը շատ դեպքերում նույնքան անհասկանլի է, որքան նախկին իշխանությունների կողմից ժամանակին տարված գիծն, ավելին՝ գուցե շատ ավելի անընկալելի, երբ, փաստորեն, խիստ պատախանատու պաշտոնների են նշանակվում հաճախ ոլորտի հետ կապ չունեցող, տակավին երիտասարդ անհատներ:
Դիցուք, Քյարամյանի պարագայում, ցավոք, գործ ունենք ոչ միայն ԱԱԾ ծառայության հետ կապ չունեցող մեկի, այլև, թերևս, բավարար կյանքի փորձ չունեցողի հետ:
Վերջիվերջո ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնի հավակնորդի թեկնածությունը չի կարող դիտարկվել բացառապես քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից, և նախքան հրամանգիր ստորագրելը ոմանք նախ պետք է հաշվի նստեին հստակ իրողությունների հետ ու իրենք իրենց հարց ուղղեին՝ Քյարամյանը կարո՞ղ է, ֆիզիկապես ընդունա՞կ է պատասխանատվություն կրել պետական անվտանգության ապահովման համար, թե՞ ոչ, չկային ԱԱԾ-ում Փաշինյանին լոյալ պրոֆեսիոնալ կադրեր, որնք կարող էին պատշաճորեն և շատ ավելի լավ ի կատար ածել ԱԱԾ պետի տեղակալի գործառույթները:
Ակնհայտ է, որ նմանօրինակ հարցերը քաղաքական իշխանություններին այքան էլ այժմ չեն հուզում: Թիվ մեկ խնդիրը, որ Նիկոլ Փաշինանը հիմա փորձելու է լուծել, ներհամակարգային դիմադրության չեզոքացումն է, ԱԱԾ-ն, այսպես ասած, իրենով անելը, «Սերժի մնացուկներից» այն մաքրելը: Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը խոսել է ներհամակարգային դիմադրությունը ջարդելու անհրաժեշտության մասին, և գուցե դրա կարևոր դրսևորումներից մեկն էլ հենց այս նշանակումը կարող է լինել:
Քյարամյանի նշանակումն ակնհայտորեն պետք է դիտարկել հենց այս կոնտեքստում, և հնարավոր է, որ վերջինիս բուն գործառույթը դառնալու է, այսպես ասած, կոմունիկատորի ֆունցիաների պատշաճ իրականացումը: Կարելի է ասել՝ Քյարամյանը Փաշինյանի անձնական ներակայացուցիչն է լինելու ԱԱԾ-ում, ով հետևելու է վերևից իջաց հրահանգների ճշգրիտ կատարմանը, կանխելու հնարավոր սաբոտաժը: Այլ հարց է, իհարկե, թե որքանով է դա նրան հաջողվլու:
Օրինակ՝ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԱԾ պրոֆեսիոնալների մոտ բունտ է հասունանում, և շատերը, հիասթափված նոր նշանակումից, դիմում են գրում ու ազատվում: Ավելին՝ հնարավոր է, որ նման բոյկոտը պայմանավորված լինի նաև նրանով, որ կառույցում արդեն իսկ չեն կասկածում, որ Մարտիրոսյանի փոխարեն առաջիկայում կարող է ԱԱԾ պաշտոնը զբաղեցնել հենց նորաթուխ փոխտնօրենը: Համենայն դեպս՝ նույն մամուլը ևս սկսել է այդ մասին խոսել, ինչը, նկատենք, չի կարող հեռու լինել իրականությունից առայժմ թեկուզ թեորիապես: Մյուս կողմից՝ Քյարամյանն ու նրա հետագա ճագատագրի հարցը կարող են լավ մահակ լինել նույն Մարտիրսոյանի գլխին, ով, փաստորեն, ձեռք է բերում մրցակցի, և հիմա ստիպված է լինելու առավել մեծ փութաջանությամբ ու մանրակրկտորեն հետևել վերևից իջած բազմաբնույթ հրահանգներին, դրանք ի կատար ածել:
Անկախ ամեն ինչից, սակայն, միանշանակ է, որ Քյարամյանի նշանակումը ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնում չի կարող բնական երևույթ ընկալվել, իշխանությունների քաղաքական շահերն ու հաշվարկներն էլ չեն կարող արդադարացնել նման թեկնածուի ընտրությունը, քանի որ օբյեկտիվորեն մեծ հարց է մնում այն, թե նման թեկնածուի հայտնվելը նման կարևոր պաշտոնում որքանո՞վ դրական կանդրադառնա կառույցի ընդհանուր արդյունավետության վրա, արդյոք ականատես չե՞նք դառնա ԱԱԾ-ի կազմաքանդմանը:
Մյուս կողմից՝ Փաշինյանի՝ ուժայինները սեփականելու ձգումները կարող են վկայել նաև այն պարզ իրողության մասին, որ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի սրացման հետ մեկտեղ էական հարցի է վերածվելու ուժայինների նկատմամբ կատարյալ վերահսկողության հաստատումն ու դրանց միջոցով պրոցեսները սեփական վերահսկողության տակ պահելը: Ի դեպ՝ ուժայինների հատուկ ծառայություններից ժամանակին ակտիվորեն օգտվում էին նաև նախկին իշխանությունները, որոնք նույնպես չէին կարողանում փարատել ժողովրդի օբյեկտիվ դժգոհությունները: Ո՞ւր են հիմա նախկինները, արդյոք նույն ուժայիններն օգնեցի՞ն նրանց հաջողությամբ վերարտարդվել կամ երկարաձգել սեփական իշխանության կյանքը:
Եթե ներկայիս իշխանությունները մտադիր են կրկնել նախորդների քայլերն ու կիրառել իշխանավարման միևնույն բանաձևերն, ապա կասկած չկա, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու կիսել անցավորների անփառունակ ճակատագիրը: Սա պետք է հաշվի առնել:
Ալեքսանդր Գրիգորյան
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է



