USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 06 2020թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
2020-06-03 10:16:00 Հասարակական անպատասխանատվություն, թե՝ Քաղաքացիական ԱնհնազանդությունՀասարակական ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շնորհակալություն ոստիկանապետին՝ մենթ Աբոյին համակարգից դուրս շպրտելու համար . նա պե՛տք է դատվի
2020-05-07 23:15:00
Տպել Տպել

Ողջ համացանցը ողողվել է ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանի՝ օրերս համակարգից հեռացման մասին տեղեկության առաջ բերած արձագանքներով:
Ասում են՝ Ունուսյանին ոստիկանական ուսադիրներից զրկելու պատճառ է դարձել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի ծննդյան օրվա առթիվ հղած շնորհավորանքը՝ ֆեյսբուքյան մեկնաբանության տեսքով: Ըստ այդմ՝ առաջ է եկել կարծիք, որ Ունուսյանի պաշտոնանկությունն առավելապես հետևանք է վերջինիս դավանած քաղաքական հայացքների:

Իրականում Ունուսյանի հետ պատահածը ոչ այլ ինչ է, քան չգրված՝ բումերանգի օրենքի աներկբա գոյության մի ավելորդ ապացույց. Ալբերտ Ունուսյանն այսօր քաղում է իր նախկին գործերի, իսկ իրականում՝ հանցագործությունների պտուղը:
Կատարվածի առթիվ համացանցում բարձրացել է մի վայնասուն, մի կական, թե իբր Ալբերտ Ունուսյանը իշխանությունների հերթական զոհն է, հերթական քաղաքական հալածյալն և այլն: Նրա կինն էլ, իր հերթին, կատարվածը մեկնաբանում է որպես ճչացող անարդարություն, որը պետք է տեղի չունենար, եթե ամեն բան իր տեղում լիներ, եթե արդարությունը գործեր:
Մինչդեռ իրականությունն այն է, որ Ունուսյան Ալբերտի իրական նկարագիրը տվյալ պարագայում նրա համակիրների ու ընկերների (հիմնականում ոստիկաններ) փոքր խմբի կողմից՝ կնոջ գլխավորությամբ, խեղվում է, և ոմանք փորձում են ցանկալին մատուցել իրականության տեղ, տպավարություն ստեղծել, թե իբր Ունուսյանն իսկապես ոստիկանական համազգեստի պատիվը բարձր պահած, թասիբ ու արժանապատվություն ունեցող մեկն է, ով, սակայն, մարդկային արժեքներին հավատարիմ մնալու պատճառով ենթարկվում է հալածանքի իշխանությունների կողմից՝ հեռացվելով համակարգից:
Մենթ Աբոյին փաստացի սրբացնում են, իսկ գլխավոր սրբացնողն էլ ամուսնու կողակից Գայանե Նազարյանն է՝ կինը: Սակայն նույն Գայանեն ակնհայտորեն կեղծում է, քանի որ սպայի ուսադիրների նկատմամբ հարգանք ունեցողը կիբերհանցագործությամբ չէր զբաղվի, սպայի պատիվը բարձր պահողը մարդկանց շանտաժի չէր ենթարկի ու անմեղ մարդուն ադրբեջանցիների հետ չէր նույնականացնի կամ նույնացնի, և առհասարակ, եթե Ունուսյան Ալբերտն ամեն ինչից առաջ նախ արժանապատվություն ունեցող տղամարդ լիներ, անհայր աղջկան չէր ցավեցնի, չէր հալածի:
Այնպես որ՝ Նազարյան Գայանեի գրառումները զավեշտալի են, ծիծաղելի ու չեն կարող լուրջ ընդունվել: Իսկ սեփական ամուսնուն սրբացնելուց առաջ նախ լավ կլիներ, եթե տիկինը համարձակություն ունենար ու առերեսվեր մենթ Աբոյի անցյալի հետ ու ծածկադմփոց չաներ:
Հարկ է միանգամից արձանագրել, որ Ունուսյանին համակարգից հեռացնելը ուշացած քայլ էր, և հեղափոխությունից անմիջապես հետո՝ դեռ 2018-ին, պետք է նրան դուրս բերեին ոստիկանական համազգեստի միջից, համակարգից օտարեին, և ոչ միայն նրան, իհարկե, այլև վովագասպարյանական ողջ «սբռոդին»: Ինչ վերաբերում է կոնկրետ Ունուսյանի «պարկեշտության» մասին այս օրերին հյուսվող այլազան առասպելներին, ապա պետք է նկատենք, որ դրանք նույնիսկ դույզն ինչ կապ չունեն իրականության հետ:
Ինչպես նշվեց, իրեն ընտանիքի պարկեշտ տղամարդ համարողն երբեք անհայր աղջկա հետևից չէր ընկնի, սոցիալական ցանցերում լկտի, ստորություններ անող ֆեյքեր չէր բուծի, ադրբեջանական Haqqin.az-ին ինչ-որ նյութ չէր ուղարկի ու կնքահոր պատվերով կեղծ ինֆորմացիան չէր տարածի այն մասին, թե իբր ես՝ Գայանե Մանուկյանս, հարցազրուց եմ տվել ադրբեջանական լրատվամիջոցին, ջուր լցրել թշնամու ջրաղացին և այլն:

ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոն փաստեց, որ այդ ամենն իրականում հերյուրանք էր, ոմանց հիվանդ երևակայության չարաբաստիկ արդյունք: Նույնիսկ ՀՀ ԱԱԾ-ն ուշադրություն չէր դարձրել իմ հասցեին հնչած զրպարտանքին՝ շատ լավ իմանալով դրա կեղծ բնույթի մասին: Գիտեին, թե ովքեր էին իմ ու ընտանիքիս հասցեին նման լկտի ստեր տարածում: Ստեր տարածողներից մեկն էլ մենթ Աբոն էր, ով, հանդիսանալով ոստիկանական համակարգի աշխատակից ու չարաշահելով պաշտոնեական դիրքը, փաստացի ոտնահարել էր Օրենքն ու հանցագործություն գործել: Իհարկե, նա միակը չէր, և այս կիբեր բանդայի մեջ էին ներգրավված նաև ոստիկանության շատ ավելի բարձր կոչում ունեցող սպաներ՝ փոխգնդապետ և այլն:
Միաժամանակ կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ որևիցե կուսակցության, քաղաքական ուժի անձամբ չեմ հարում ու չեմ հարել, և եթե ոմանց էլ տրամադրել եմ հարթակ, ապա դա արել եմ ընդամենը որպես լրատվամիջոցի ղեկավար, բայց ոչ երբեք այս կամ այն ուժի համակիր՝ պահպանելով անաչառության սկզբունքը:
Երբ մոտ երեք տարի առաջ կայքը տրամադրեցի «Սասնա ծռերին», որպեսզի վեջիններս հնարավորություն ստանան նյութեր տպագրելու, չարակամներն անմիջապես ինձ դարձեցին «Սասնա ծուռ»՝ հռչակելով ահաբեկիչ, դարձնելով թիրախ ու հարձակում գործելով իմ դեմ:
Փաստորեն՝ ստացվում է, որ ժամանակին մարդկանց նրանց քաղաքական հայացքների համար հալածածներն այսօր իրենք են հռչակվում՝ նույն պատճառով հալածվողներ:
Աբոյի կինը՝ Գայանեն, մեկնաբանելով ամուսնու հետ կատարվածը, հայտարարում է, թե Ալբերտի «համար 3 սրբություն կա՝ Եկեղեցի, Հայրենիք, Ընտանիք...»:
Իրո՞ք...
Մյուռոն կիսելը, քավորին սրբություն համարողն արդյոք իրեն բարոյական իրավունք կվերապահե՞ր մեկ այլ մարդու, ով մեկ ուրիշի հետ մյուռոն է կիսել, սեփական թիրախի տակ առնել: Հետաքրքիր է՝ նույն Ռուբեն Մելիքյանը՝ Արցախի նախկին ՄԻՊ-ը, երբ աղաղակում է, թե առաջնեկին սպասող Ունուսյանին աշխատանքից ազատելը  չի կարող առնվազը բարոյական տեսանկյունից անհետևանք մնալ և որ տեղի ունեցածը ճչացող անարդարություն է և այլն,որքանո՞վ է անաչառ իր մոտեցումներում և կամ արդյոք երկակի ստանդարտներ չի՞ կիրառում գնահատականներ հնչեցնելիս: Ո՞ւր էր Մելիքյանն,երբ թիրախում էի հայտնվել ես՝ ընտանիքիս հետ միասին, երբ անձնական փաստաթղթերս էին հանրայնացնում ու ինձ դարձնում Բաքվի «ջրաղացին ջուր լցնող», ենթարկում տեռորի, ինչո՞ւ նույն սրտացավությամբ չէր արձագանքում ու չէր խոսում ճչացող մասսայական անարդարության մասին:
Կամ ասվում է, թե իբր Ունուսյանը, բարոյագիտության դասեր առնելով սեփական գեներալ հորից, սովորել է մարդկանց առաջ չմեղանչել և այլն: Ակնհայտ է, որ Ունուսյանի գեներալ հայրիկը լավ դասեր չի տվել որդուն ու չի սովորեցրել, որ ասենք սոցիալական ցանցերում մարդ հայհոյելն ու զրպարտելը, զանազան այլանդակություններով զբաղվելը չի կարող բարոյական տեսանկյունից ընդունելի համարվել: Ունուսյանին չե՞ն ծանոթացրել բումերանգի օրենքին, չե՞ն զգուշացրել, որ մի օր էլ զոհի կարգավիճակում կարող են հայտնվել ինքը, մայրը, կինն ու երեխան: Չէ՞ որ ինչ ցանես, այն էլ կհնձես՝ սա է բնության օրենքը:
Ունուսյանին միայն աշխատանքից ազատելն ակնհայտորեն քիչ է: Նրան պետք է ոչ միայց վաղուց վտարեին ոստիկանությունից, այլև դատեին ասենք պաշտոնեական դիրքի չարաշահման, կիբերհանցագործությամբ զբաղվելու, ստորություններ անելու համար:
Գեներալ հայրիկ ունեցողն այլ Գեներալների «բոստանը քար կնետի՞»: Կամ՝ եթե խոսք է գնում պարկեշտության մասին, ապա ևս մեկ ավելորդ անգամ արժե հիշեցնել, թե ով է Ունուսյանի Սոֆյա մայրիկն իրականում:
Սոֆիա Թելմանի Ունուսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար , որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքում որպես առաջատար մասնագետ , հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող , նշված բաժանմունքի պետ Ա . Սեդրակյանի հանձնարարությամբ Ա . Սլոյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ , որի համար , Ա . Սեդրակյանից ստացել է խոշոր չափերով 203675 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն , նաև օժանդակել է մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթները իրականացնող, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Սեդրակյանի կողմից շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելուն:
Իհարկե, դեռ վաղ է խորանալ մանրամասների մեջ, դեռ ժամանակ կունենանք՝ խոսելու ոմանց մութ անցյալի մասին, երբ ՀՀ Քննչական Կոմիտեն հայտարարությամբ հանդես կգա, որտեղ շատերի հետ հարցաքննվել է նաև մենթ Աբոն, որպես կիբերհանցագործության բանդայի մասնակից:
Խորհուրդ՝ պաշտոնաթող եղած ոստիկանության նախկին սպային՝ պետք չէ ստորություններ անել մարդկանց դեմ, ովքեր ոչնչով քեզ չեն վնասել, քո ընտանիքին չեն վիրավորել: «Կոֆե դնողների» խելքին ընկնելը ոչ միշտ է, որ անհետևանք է մնում, դրա հետևանքով բազմանում են թշնամիները, պախարակվում է պատիվն ու անունը: Ունուսյանի ճակատագրական սխալն այս ամենն ի սկզբանե չգիտակցելն է եղել ու է:

 Ներկայիս իշխանությունների լավ կողմերից մեկն էլ, թերևս, ոստիկանությունը Գասպարյան Վովայի կադրերից բեռնաթափելն է, ինչի արդյունքում, փաստորեն, պատժվել է նաև մենթ Աբոն, և ինչն արդար է՝ հենց նույն բումերանգի օրենքով:

Իհարկե, սույն մենթի մասին խոսել կարելի է երկար, փաստերի ուժով նրա դիմակը պատռել կարող ենք անդադար, բայց նախքան այդ պետք է ուղղակի արձանագրել, որ Ալբերտն իրականում այնքան էլ պարկեշտ ընտանիքի զավակ չէ, համենայն դեպս, այն չափով, որքանով փորձում են հանրութանը մատուցել նախկին ոստիկանի կողակիցն ու ընկերական շրջապատը:
Շնորհակալություն Արման Սարգսյանին, որ չի հանդուրժել ոստիկանության շարքերում նմանին ու մաքրել է համակարգը՝ Աբոյին իր իրական տեղը ցուցանելով (Ունուսյանի անփառունակ ճակատագիրը դեռ, անկասկած, պետք է կիսեն շատերը, քանի որ անարժաններով լի է ոստիկանական համակարգն, ու Վովայի մնացուկները դեռևս ազդեցություն են պահպանում այնտեղ ինֆորմացիոն արտահոսք իրականացնում): Միաժամանակ շատ ավելի լավ կլիներ, եթե Աբոյին ոչ միայն ազատեին, այլև ենթարկեին քրեական պատասխանատվության, ստիպեին առերեսվել սեփական մութ անցյալի հետ: Այդպես ավելի արդար կլիներ, պատիժն էլ՝ ամբողջական:
Հետաքրքիր կլիներ իմանալ՝ արդյոք մոր օգնությամբ ու միջնորդությամբ չէ՞ր, որ Ունուսյանը կիբեր հանցագործություններ կատարելուց հետո էլ շարունակում էր մնալ համակարգում Վլադիմիր Գասպարյանի հովանու ներքո: Ի դեպ՝ նախկինում առնվազը մեկ անգամ Ունուսյանին արդեն իսկ հեռացրել էին համակարգից, ինչից հետո, սակայն, կրկին վերականգնել: Տեսնես այդ վերականգման հարցում մայրիկն ի՞նչ դեր էր խաղացել, երբ ծանոթների օգնությամբ կրկին տարել-խցկել էին համակարգ, թե՞ առավելապես «կոֆե դնողների» վաստակի արդյունքն էր Ունուսյանի վերադարձը ոստիկանական համակարգ:
Ակնհայտորեն սույն մենթի տրտունջքը լիարժեքորեն տեղավորվում է թրենդային դարձած նոր միտումների տրամաբանության մեջ, երբ նախկինում մարդակերությամբ զբաղվողներն աշխատանքից հեռացվելուն պես դիմակ են հագնում ու իրենք իրենց հռչակում հալածյալներ, անմեղ զոհեր:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է այդպես ստացվում, ինչպե՞ս են գայլերը գառներ դառնում, մեղավորներն էլ՝ հանկարծ հագնում սպիտակ շապիկներ..

Այս նյութը դիտել են - 5097 անգամ
Թողնել մեկնաբանություն
2020-06-04 11:30:00 Դիմում գրեց...
Դիմում գրեց...
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (245-ձայն)
  • Վատ (165-ձայն)
  • Շատ Վատ (1184-ձայն)
Ajax Loader
Facebook