- 2026-01-14 13:44:00ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Գավառի Ազատության փողոցում ապրիլի 28-ին հնչած կրակոցներից հետո քաղաքի հիվանդանոցում մի խումբ անձանց կողմից կազմակերպված հարձակումը, որին զոհ են գնացել մի քանի հոգի և որից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, ևս մեկ անգամ օրակարգ բերեց Հայաստանի ուժային կառույցների ադեկվատության խնդիրը՝ բարձրացնելով բավական խորքային հարցեր, որ անխուսափելիորեն շոշափում են պետության հիմքերի ամրության հիմնախնդիրը:
Ինչպես և կարելի էր ակնկալել, տեղի ունեցածն առիթ է դարձել, որպեսզի ևս մեկ անգամ հնչեն կատաղի քննդադատություններ ոչ միայն ոստիկանության կամ, առհասարակ, ուժային կառույցների հասցեին, այլև՝ երկրի քաղաքական իշխանության: Փորձ է արվում միջադեպը ներկայացնել որպես բացառապես ներկայիս Հայաստանի իրավապահ համակարգի գործունեության արդյունավեության անվիճարկելի ցուցիչ:
Իրականում, սակայն, փաստ է, խնդիրներ եղել են միշտ՝ հեղափոխությունից առաջ նույնպես և գուցե առավելապես հենց նախահեղափոխական շրջանում. «բեսպրեդել» ասվածը բնորոշ է եղել ոստիկանությանը միշտ, որի հետևանքները, ցավոք, զգալի են նաև այսօր՝ մեր օրերում:
Առողջ քննադատությանը զուգահեռ, որ հնչում է Ոստիկանության հասցեին, և որն, ըստ էության, կրում է քիչ թե շատ օբյեկտիվ բնույթ, կան նաև նախկինների մնացորդներ՝ կատարված հանցագործության մասնակիցներ կամ կողքից «թամաշա անողներ», ովքեր, օգտվելով առիթից, լծվել են Ոստիկանությանը քննադատելու գործին՝ մոռանալով նախկին համակարգի ճչացող թերություններն ու մարդակեր բնույթը:
Մինչդեռ նախկինների իշխանության ժամանակ Ոստիկանությունը ոչ միայն ոչնչով ավելի լավը չի եղել, այլև իր արատների բազմությամբ էապես գերազանցել է ներկայիս սիստեմին բնորոշ թերությունների քանակությունը: Նախկինները չէին վարանոմ ոչ միայն զենքի գործադրմամբ մարդ ոչնչացնել, այլև նույն սոցիալական առցանց հարթակներում անմեղ մարդկանց հոգեբարոյական տեռորի ենթարկել, ինչը, նկատենք, պակաս մեծ հանցանք չէ, քան մարդու ֆիզիկական գոյությանը զենքով վերջ դնելը:
Ինչ վերաբերում է կոնկրետ Գավառի սահմռկեցուցիչ դեպքերին, ապա պետք է ասել, որ դրանք, անկախ ամեն ինչից, անհետևանք չպետք է մնան:
Տրամաբանական կլիներ, եթե ոստիկանապետ Արման Սարգսյանն ու ոստիկանության մի շարք այլ բարձրաստիճան դեմքեր անմիջապես հրաժարական ներկայացնեին՝ որպես կատարվածի համար ուղղակի կամ անուղղակի պատասխանատվություն կրողներ:
Առաջին հերթին հրաժարական պետք է ներկայացնեն անչափահասների խնդիրներով զբաղվող բաժնի պաշտոնյաները՝ նկատի ունենալով այն, որ հայտարարվում է, որ վեճը սկզբնապես տեղի է ունեցել անչափահասների միջև: Այս առումով պետք է նկատել, որ տեղի ունեցածը գլխավորապես հետևանք է նաև անչափահասների գծով ոստիկանության պատասխանատուների թերի աշխատանքի:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել էր, թե հիվանդանոց ներխուժածների թիվը հինգ հարյուրից էլ ավել է եղել: Ըստ էության՝ խոսք է գնում բազմանդամ բանդայի գոյության մասին, որը ծրագրված հարձակում է կազմակերպել ընդդեմ ՀՀ քաղաքացիների:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էին ՀՀ իրավապահ մարմիններն,այդ թվում և ԱԱԾ-ն չիմանալ մարզում ազատորեն վխտացող բանդաների մասին հենց ամենասկզբից՝ կանխարգելելու անդառնալին: Չէ՞ որ իրավապահ համակարգի թիվ մեկ գործառույթը ոչ թե հանցագործներին պատժելն է հանցանքի իրականացումից հետո, այլ հանցագործությունը հենց օրորոցում խեղդելը, դրա կանխարգելումը, ինչում, ըստ էության, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն տապալվել են:
Արդյոք այդ տապալումը հետևանք չէ՞ միայն մեկ հոգու ուղղությամբ կենտրոնանալու, միայն մեկ հոգու քաղաքական շահերի անմնացորդ սպասարկման: Մինչդեռ դրսում մարդիկ իրար են մորթում՝ հողին հավասարեցնելով ոստիկանի համազգեստի ու ուսադիրների արժեքը: Լիներ արդյունավետ ոստիկանություն՝ նման բան չէր լինի, ոստիկանապետի աչքի առաջ հարձակում չէր գործվի. Աշոտ Ահարոնյանի՝ զոհերի առկայությունը հերքող հայտարարությունը կամ ոստիկանապետ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու մասին տեղեկության հերքումն այլևս չեն կարող օգնել՝ փրկելու իրավապահների պատիվն ու արժանապատվությունը:
Միևնույն ժամանակ տեղի ունեցածը նաև յուրատեսակ ցուցիչ է ներհասարակական բարոյականության, հասարակության ներսում զսպիչ մեխանիզմների գոյության-չգոյության: Դժվար է նույնիսկ պատկերացնել այն մարդկանց հոգեբանական վիճակը, որոնց աչքերի առաջ ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ մարդիկ են մորթվում: Թրքաբարոյություն չէ, ի՞նչ է:
Տրամաբանական կլիներ, եթե նույն Նիկոլ Փաշինյանն, անկախ ամեն ինչից, դեպքից անմիջապես հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեր ազգաբնակչությանն ու անձամբ ներկայացներ իրավիճակը: Նույնը կարող էին անել ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, ինչը, փաստորեն, չի արվել:
Իշխանությունները չեն կարող կատարվածից հետևություններ չանել՝ ընդ որում՝ հնարավորինս խորքային: Կատարվածն, ըստ էության, վենդետա է, ինչը կարելի է յուրատեսակ արձագանք համարել երկրում հաստատված «սամասուդային» մթնոլորտի, որի առաջին երաշխավորը, թերևս, հենց իրավապահներն են, որոնք, թողած բանուգործ, սոցիալական ցանցերում զբաղված են անհասկանալի գործունեությամբ:
Ո՞վ է հովանավարում ֆեյքային այն հսկայական բանդաներին, որոնք շարունակում են պղտորել մթնոլորտն ու բաժանություն մտցնել հասարակության ներսում, իբր պաշտպանում են հեղափոխությունն ու անարգանքի սյունին գամում տարակարծությունը: Ի՞նչ է այս ամենին ԺՊ-ից ոստիկանապետի վերածված միլիցիայի գնդապետն արել այս ողջ ընթացքում, մի՞թե նախկիններից մնացած ինֆորմատորները նրան չեն տեղեկացնում, թե սոցցանցերում վարչապետին կից ստեղծված «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամներն ամեն օր բռնության ինչպիսի կոչեր են հնչեցնում կամ ինչպես են հաշվեհարդար տեսնում իրենց քննադատների հետ,իսկ հետո իրենք իրենց «խաղաղասեր» հայտարարում: Գուցե Սարգսյանը համենար մի ասուլիսո՞վ հանդես գալ ու հասարակությանը հաշվետու լիներ այս ամենի դեմ իր իրականացրած կամ չիրականացրած գործողությունների վերաբերյալ: Չէ՞ որ ոստիկանապետը չի կարող չհասկանալ, որ տեղի ունեցածը նախևառաջ արդյունք է ոստիկանության վատ աշխատանքի և որ անհնար կլիներ հինգ հարյուր հոգանոց բանդայի գոյությունն ու քայքայիչ գործունեությունն, եթե իրավապահները և գուցե առաջին հերթին հենց ոստիկանապետն իրենց տեղում լինեին:
Հեղափոխության համակիրների կողմից հնչող բռնության կոչերը չէին կարող անհետևանք մնալ ու չմնացին:
Եթե վարչապետը չդնի ԺՊ-ից ոստիկանապետի վերածված Սարգսյանի, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Մարտիրոսյանի հրաժարականի հարցն, ապա շատ մեծ է հավանականությունը, որ ապագայում ևս նմանօրինակ ողբերգություններ տեղի ունենան և գուցե շատ ավելի մասշտաբային, շատ ավելի ողբերգական հետևանքներով:
Ցավոք, կատարվածը ևս մեկ ավելորդ անգամ փաստում է, որ մարդը նույնիսկ «նոր» կոչվող Հայաստանում ոչ մի արժեք չունի: Եթե ոստիկանների առաջ գալիս ու մարդ են սպանում, կոկորդ են կտրում, կնշանակի՝ ոչ մի իրական հեղափոխություն էլ տեղի չի ունեցել, և գուցե մոտենում են «Վանոյի ժամանակները»՝ կազմակերպված բանդաների ժամանակները:
Ոստիկանությունն ու նույն ԱԱԾ-ն այսօր առաջին հերթին թիրախների ճշգրտման խնդիր ունեն. թիրախ պետք է լինեն ոչ թե օրվա իշխանությունների քաղաքական հակառակորդներն, այլ՝ կրիմինալը, իսկ նպատակը՝ ոչ թե մեկ մարդու իշխանության տոտալիտարիզացիան, այլ՝ շարքային քաղաքացիների անվտանգության երաշխավորումը: Հակառակ դեպքում դատապարված են լինելու բոլորը:
Գայանե Մանուկյան
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է



