- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական չիրը պարզապես ապրանք ›››
Տպել
«Yerkir.am». ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը
Երեկ՝ ապրիլի 2-ին, երբ ՀՀ-ն, Արցախը և ամբողջ հայությունը ոգեկոչում էին Ապրիլյան քառօրյայում ընկած մեր հերոսների հիշատակը, ՀՀ դատախազությունը հանդես եկավ աննախադեպ մի քայլով։
2011 թ. դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորան են մտնում ադրբեջանցիներ և բախում հրահրում։ Ադրբեջանցիներից մեկն ասել էր, որ իր եղբայրներից մեկը մահացել է Արցախի կռիվներում, ինքն էլ մասնակից է պատերազմին և, «հայերն ովքե՞ր են, որ գան ու լավ զգան այստեղ» ասելով, շարունակել ազգային հողի վրա իր բարձրագոչ ելույթները։ Դրանց ի պատասխան՝ հայերից մեկն ասել է, որ իրենք էլ հարազատներ ունեն կորցրած և ռուսական հողի վրա չարժե շահարկել դա։ Արդյունքում՝ հայկական կողմին հաջողվում է ռեստորանից դուրս հանել իրենց սանձարձակ պահող ադրբեջանցիներին։
Նույն օրը, ավելի ուշ ժամի, երբ հայ երիտասարդները փակում էին ռեստորանը, ադրբեջանցիները հետ են վերադառնում զինված, դանակահարում են հայերից մեկին, զենք պահում հայերի վրա, սակայն հայ երիտասարդները կարողանում են զենքը վերցնել ադրբեջանցիների ձեռքից, դրանով կրակել ադրբեջանցիներից մեկի վրա, ով մահանում է։ Դեպքից հետո երկու հայ երիտասարդները փախչում են, որոնցից մեկը՝ Միսակ Լազարյանը, 2012 թվականից գտնվում է Հայաստանում, իսկ մյուսի գտնվելու վայրը ցօրս հայտնի չէ։
Միսաք Լազարյանի փաստաբան Արկադի Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը 2012 թվականից գտնվում է ՀՀ-ում և ՀՀ նախկին իշխանությունները, իմանալով ազգամիջյան հողի վրա կատարված այս դեպքի մասին, ի պատիվ իրենց, ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ ձերբակալելու Միսակ Լազարյանին։
«Երբ սպանության գործով ռուսները հարուցեցին քրեական գործ՝ Միսակ Լազարյանի և մյուս տղայի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, բայց որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
ՀՀ նախկին իշխանությունների օրոք իրավապահ մարմինները պարտավոր էին օրենքի տառին համապատասխան քայլեր ձեռնարկել, բայց չեն արել, որովհետև թասիբ ունեին՝ հաշվի առնելով, որ դեպքը կապված է ադրբեջանցու հետ» , - նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը հանցավոր հակումներ չունի, չի կրում քրեական ենթամշակույթ։
2019 թ., արդեն այս իշխանությունների օրոք, ԱԱԾ-ն տեղեկացնում է ռուսական կողմին՝ նշելով, որ Լազարյանը գտնվում է Հայաստանում, և, քանի որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է ստորագրությունը չհեռանալու մասին, «Միսակ Լազարյանին չեն կարող պահել ՀՀ-ում»։ Նման դեպքերում, ըստ փաստաբանի, ՌԴ իրավապահ մարմինները դիմում են դատարան՝ փոխարինելու խափանման միջոցը և պահանջում հետ ուղարկել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Լազարյանին։
Փաստաբան Գևորգյանն ասաց, որ մինչ օրս ապաստան ստանալու հարցին լուծում չի տրվել, սակայն ՀՀ դատախազությունը ցանկանում է նրան ամեն գնով կալանքի տակ պահել՝ հանձնելու նպատակով։
««Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով 3-6 ամիս տևում է այդ գործընթացը։ Այդ ընթացքում ՀՀ դատախազությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ տղային կալանքի տակ պահի՝ այն դեպքում, երբ պաշտպանյալը երբեք չի խուսափել ներկայանալ, նրա բնակության վայրը հայտնի է, այդուհանդերձ, Միսակ Լազարյանին ձերբակալել են։ Սսկսած ձերբակալման պահից՝ ամեն բան ապօրինի է. ՌԴ քաղաքացի է, դատական լեզվին չտիրապետող անձի նկատմամբ հենց առաջին վայրկյանից պարտավոր էին թե՛ թարգմանիչ, թե՛ պաշտպան հրավիրեին։ Ես ներգրավվել եմ միայն ձերբակալման երրորդ օրը, հաջորդ օրը գնացել ենք դատարան, և կայացվել է 40 օրով կալանավորման որոշում», - նշեց Գևորգյանը։
Ապրիլի 2-ին դատախազությունը մտավ դատարան, պահանջեց որ երկու ամսով արդեն կալանավորեն, մինչ ՌԴ արտահանձնման հարցերը լուծեն։
«Մի կողմ թողնենք սույն քրեական գործի ռասսայական, ազգային բնույթը։ Այդքան ամոթ չունե՞ք, ապրիլի 2-ին՝ զոհերի հիշատակի օրը մարդ եք կալանավորում ադրբեջանցի սպանելու համար։ Դատարանը առանց աչք թարթելու, առանց ամոթ զգալու բավարարում է դատախազության միջնորդությունը։ Խափանման միջոց կիրառվում է այն ժամանակ, երբ անձը խուսափում է պատասխանատվությունից, դատաքննությունից, կան նոր հանցանքներ կատարելու հնարավորություններ և այլն, իսկ այս անձի դեպքում նման տեղեկություն չկա. պաշտպանյալի մշտական բնակության վայրը հայտնի է, ապրում է 80-անց տատիկի հետ, որին նաև խնամում է։ Անձը ինքնակամ ներկայացել է, ո՞րն է խնդիրը, որ ցանկանում եք նրան տեսնել անազատության մեջ, առավել ևս, որ 15 օրից ավել տղան հացադուլի մեջ է», - նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Լազարյանի իմունային համակարգը թուլացել է, և այսօր արդեն ՔԿՀ-ներում կա կորոնավիրուսի տարածում։
ԵԽ-ն այս տարի մարտին կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցում նշել է, որ ուշադրություն պետք է դարձնել հատկապես ազատազրկման վայրերում գտնվող անձանց և հնարավորինս այդ մարդկանց չպահել կալանքի տակ։
«ՀՀ-ում այդ զեկույցին արդեն մի քանի անգամ հղում է կատարվել, և անձինք են կալանքից ազատվել։ Ընդ որում, կալանքից ազատել են ավազակային հարձակման մեջ մեղադրվող, խոշոր չափերի թմրանյութեր շրջանառող անձանց և այլն։ Այսինքն երկրում ազատ են արձակում առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց, իսկ Լազարյանն արդեն 15 օր է հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի, որ իրեն ձերբակալել են ՌԴ-ում ադրբեջանցու սպանելու մեղադրանքով», - ասաց Գևորգյանը՝ հիշեցնելով, որ դիմել են վարչապետին, պատգամավորներին և սպասում են արձագանքի։
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



