USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայոց բանակի ծննդյան 28-ամյակն է, ազգի նվիրյալների տոնը
2020-01-28 00:31:00
Տպել Տպել

Հայոց բանակի ծննդյան 28-ամյակն է, ազգի նվիրյալների տոնը:

Այս օրը հիշենք նրանց, ովքեր հիմք դրեցին զինված ուժերին, հարգանքի տուրք մատուցենք հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, մեր երախտագիտությունը հայտնենք հայոց բանակում իրենց մարտական ավանդն ունեցող ազգի զավակներին, նրանց, ովքեր այսօր էլ շարունակում են ծառայել ազգային բանակում:

Շնորհավորանքս համայն հայությանը, սահմանամերձ բնակավայրերում ապրողներիս, ովքեր թև ու թիկունքն են հայոց բանակի:
Սահմանին կանգնած հայ զինվորի ու սպայի մարտական ոգին է հայոց բանակը, հանուն հայրենյաց նահատակվածների հիշատակը, ապրիլյան պատերազմով անցած մեր քաջորդիների հերոսական ուղին, մեր անվտանգության պահպանման և խաղաղության հարատևության երաշխավորը, որն իր ներսում ապրելու, արարելու հզոր կամք ունի ամբարած: Մեր խաղաղ ու անվտանգ օրերի երաշխավորն է հայոց բանակը, մեր երկրի երջանիկ ու պայծառ ապագան: Հայոց բանակը մեր գոյությունն է, մեր ապրած ամեն մի օրը` հայ զինվորի կորստյան դառնագին բոթով ամրագրված: Հայոց մայրերի կարոտի կանչն է այն, խաղաղ օրերի մեր երազանքը, հայոց բանակը մեր լինելությունն է` այս տոնական օրով հավերժացված:
Հայոց բանակը Արցախի սահմանամերձ բնակավայրիս խաղաղ գիշերն է, նրա ամեն մի լուսաբացը, հայոց բանակը մեր հիշողությունն է` գալիք խաղաղ օրերի երազանքներով փառավորված:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 4826 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook