- 2025-07-15 19:45:00Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է
- 2025-07-15 18:18:00Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ինքն իրեն հայաստանյան լրատվադաշտի իսկական «գուրու» հռչակած, բայց չգիտես որ տրանզիտով Երևանի քուչեքում հայտնված տխրահռչակ Արմենուհի Արիանա Հովսեփյանը շարունակում է սպառնալ:
Այս անգամ նրա թիրախում է հայտնվել իրավապաշտպան Մարինա Պողոսյանն, այն բանից հետո, երբ գլխավոր դատախազի դեմ ցույցի դուրս եկած Պողոսյանն իրենից հարցազրույց վերցնող Newspress.am կայքի «լրագրողի» հետ զրույցում որոշակի չակերտներ է բացել Արիանա Հովսեփյանի կայքի մասին: Դրանից հետո Հովսեփյանն, իբր փորձելով տակ չմնալ, ֆեյսբուքյան լայվի միջոցով սպառնալիքներ է հնչեցրել Պողոսյանի հասցեին՝ նրան, մասնավորապես, հիշեցնելով, թե ինչպես է հյուրընկալվել իր տանն ու գրասենյակում, ինչ խոսակցություն են ունեցել միմյանց հետ և այլն:
Իհարկե, «աբառոտկա ֆռալը» գուցե Հովսեփյանի իրավունքն է, սակայն, միանշանակ է նաև այն, որ ամեն ինչ իր ձևն ու չափն ունի, որն այս պարագայում, խախտված է:
Ինչպե՞ս կարելի է ուղիղ եթեր մտնել ու նման էժանագին վարք դրսևորել:
Ինչպե՞ս կարելի է մարդու հասցեին՝ ասենք, «վրաերթ անելու» մասին սպառնալիքներ հնչեցնել կամ սպառնալ, «Սոչիի դեպքերի» մասին հիշեցմամբ:
Եթե Պողոսյանն իսկապես կապ է ունեցել ինչ-որ մեկի ինքնասպանության հետ և այդ մասին Հովսեփյանը լռել է, ապա դա նշանակում է, որ վերջինս կոծկել է Պողոսյանի հանցանքն, ինչն իր հերթին հանցագործություն է համարվում:
Արիանան փաստացի պարտակել է մեկ ուրիշի հանցանքը:
Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել նաև այն, թե ինչ կողմնակի ազդեցություն կարող է ունենալ բռնություն գործադրելու մասին կոչերը, մի դեպքում,երբ կարող է ծագել հստակ վտանգ այն բանի, որ ինչ-որ մեկն, ականջալուր դառնալով Հովսեփյանի կոչերին, կարող է գնալ ու վնասել Պողոսյանին՝ հաշվի առնելով վերջինիս հակառակորդների բազմությունը:
Արիանա Հովսեփյանը պատրա՞ստ է պատասխանատվություն կրել այդ ամենի համար:
Հիշեցնենք, որ Արմենուհի-Արիանա Հովսեփյանը դատապարտվել է սուտ մատնության համար (տես՝ www.aravot.am)
Բացի այս ամենը՝ հենց միայն մարդկային տարրական էթիկայի տեսանկյունից անընդունելի է նման պահվածքն՝ ինքն իրեն կին համարող ցանկացած մեկի կողմից՝անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում Մարինա Պողոսյանի հայացքներին, կիսում է դրանք, թե՝ ոչ:
Զարմանալի է, որ, երբ Դոն Պիպոյի հրահանգով նույն Արիանա Հովսեփյանը վերջերս վարկաբեկում էր Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի ենթականերին, սպառնում էր ու հնչեցնում հակահիգիենիկ սպառնալիքներ (է՛լ հետույք մտնող «պիպետկաներ», է՛լ չգիտես՝ ինչ… սպա, պագոնները կպոկեմ, իմ անունը Արիանա չլինի, որ մնաք էդ պաշտոններում...), ԺՊ-ն ի վիճակի չէր պաշտպանել ոստիկանության սպաներին՝ բավարարվելով կողքից դիտորդի կարգավիճակով (իսկ Արիանան իր կողմից իրականացվող «բեսպրեդելը» արդարացնում է իր՝ իբր միջազգային հեղինակավոր ռեսուրսի տնօրեն լինելով, ինչը մերկապարանոց սուտ է. newspress.am-ի դոմեյնը Հայաստանում է գրանցված, է՛լ ի՞նչ գիտահետազոտական- միտահետազոտական): Չասե՛նք, ճաղերի հետևում չհայտնվելու համար ինչ կեղծ ճանապարհով է Նաիրիտի գործով արդարություն «փնտրող» ոմն Աշոտ Գրիգորյանի միջոցով ձեռք բերել այդ վկայականը (անձամբ եմ խոսել Միջազգային այդ կառույցի ղեկավարի հետ): Պետք է և՛ Աշոտ Գրիգորյանն, և՛ Արիանա Հովսեփյանը դատապարտվեն Միջազգային լրատվական կառույցներին խաբելու և վկայական ձեռք բերելու համար:
Սա նշանակում է, որ, եթե, ոստիկանապետն իր աշխատողների անվտանգությունը չի կարողանում ապահովել, ուրեմն՝ ՀՀ շարքային քաղաքացիների մասին,առհասարակ, չարժե խոսել:
Գուցե Մարինա Պողոսյանը, պայմանավորված առաջին հերթին իր քաղաքական հայացքներով, շատ չարակամներ ու գուցե նաև թշնամիներ ունի, քանի որ սևերի ու սպիտակների բաժանարար գիծը շատերին է միմյանց դեմ դուրս բերել, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է իրեն թույլ տալ կամ համարձակվել փողոցային բառապաշարով մասսայաբար սպառնալ մեկ ուրիշին:
Հովսեփյանի կոչերն, ըստ էության, բռնության կոչեր են, և այդ ամենը չպետք է մնա անհետևանք. պետք է քրեական գործ հարուցվի՝ ի տես մյուսների, որպեսզի բացառվի նմանօրինակ անպատասխանատու վարքը:
Ինչ վերաբերում է նախկին ոստիկանապետի և նրա բանդային ծառայություններ մատուցած տիկին Արիանայի պահվածքին, ապա նա վաղուց է անցել թույլատրելիի սահմանները, և, թերևս, ավելորդ ենք համարում անդրադառալ նրա բարոյական հատկանիշներին կամ կերպարին, քանի որ այստեղ ամեն ինչ պարզ է` նույնիսկ անզեն աչքով:
Անդրադառնալով նրա հայտարությանը, թե թո՛ղ փորձվեն Newspress.am-ի լրագրողների «հավին քշա ասել», կտեսնեն՝ ինչ կլինի, ապա պետք է նկատենք, որ տիկինը նույնիսկ նորմալ լրագրողական թիմ չունի (ահա իր թիմի պատկերը):
Հովսեփյանը նաև ուղիղ եթերով հպարտանում է, թե իր «օֆիսներն» մշտապես լավ կահավորված են, քաղաքի կենտրոնում են, իսկ իր աշխատողների համար ստեղծված են այնպիսի բարեկեցիկ պայմաններ, որտեղ նրանք զգում են իրենց «բարձրաշխարհիկ» և որ ոչ թե բանում, այլ պարզապես հաճույք են ստանում:
Ի դեպ, Երևանի քուչեքում հայտնված տխրահռչակ Արիանա Հովսեփյանը թող լավ իմանա ու թող չպարծենա, թե Մարինայի խոսքը իր մտերիմների միջոցով տեղ է հասնում: Թո՛ղ լավ իմանա, որ շատերի մոտ կա իր «թիմի» կողմից օֆիսում կատարված ձայնագրություններ, ինչը հանրայնացվել է իր «լրագրողների» կողմից , (հատկապես «կռոյի», ում համար դոշ է տալիս:
Ձայնագրությունից պարզ է դառնում, ինչպես է Արիանա Հովսեփյանը սրա- նրա դեմ, ոստիկանության նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին կազմակերպում սոցիալական ցանցում խմբակային հարձակում ՝ այս կամ այն անձի կամ անձերի դեմ, կամ՝ ինչպես են «փչացնում» վարչապետին, նրա կնոջն ու աղջկան ու ամեն տեղ պարծենում:
Իհարկե, շնորհավորում ենք Արիանային կյանքում նման «մեծ» ձեռքբերումներ ունենալու համար (փաստորեն՝ նրա համար մեծ ձեռքբերում է վերանորոգված գրասենյակում համակարգչի առաջ տիտիկ անելը), բայց կյանքում կարևոր է ոչ թե ներկած պատն, այլ այն, թե ով, ինչ բովանդակության մեկն է գտնվում այդ պատերից ներս. այնուամենայնիվ գոնե մի փոքր ինտելեկտ է պետք ունենալ՝ բարձրաշխարհիկ դիտարկվելու համար՝ անկախ օֆիսի պատի գույնից:
Ինչ վերաբերում է լրագրողական աշխատանքից հաճույք ստանալուն, ապա նկատենք, որ Արիանան մի նոր բացահայտում է կատարում՝ պնդելով, որ լրագրողական աշխատանքը կարող է կապ ունենալ «հաճույք» ասվածի հետ:
Գուցե իր ու իր ենթակաների համար տեռոր անելն իսկապես հաճելի է (սրանք վարկաբեկում են լրագրություն մասնագիտության անունն ու համբավը՝ այն վերածելով փողոցային բոշության),բայց, դա բնավ չի նշանակում, որ ամեն բան իսկապես հենց այդպես է, քանի որ լրագրությունն ենթադրում է ոչ թե հաճույք, այլ մեծ պատասխանատվություն, որը Արիանայի մոտ իսպառ բացակայում է: Մարդը ընդհանրապես կրթություն չունի, այլ ունի հին մասնագիտություն , որին լավ տիրապետում է:
Միևնույն ժամանակ անհասկանալի է Ժուռնալիստների Միության նախագահ տիկին Սաթիկ Սեյրանյանի ցուցաբերած ավելորդ համեստությունը՝ նմանօրինակ խնդիրների վերաբերյալ:
Ինչո՞ւ է նա լռում:
Եթե վրաերթի մասին կոչերն ուղղված լինեին, ասենք, նույն Արմեն Աշոտյանին, ապա կասկած չկա, որ անմիջապես համապատասխան արձագանք կլիներ Միությունից, այնինչ, այս պարագայում՝ ոչ մի ծպտուն: Եվ, ուրեմն՝ արդյոք գործ չունե՞նք երկակի ստանդարտների հետ: Փող աշխատելը լավ բան է, բայց կարևոր է, որ այն ձրիակերության չվերածվի…
Կամ ո՞ւր է Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչո՞ւ է նա լռում: Մի՞թե դժվար է նկատել այն, ինչն ուղղակի զարհուրանք է առաջացնում: Մարդուն օրը ցերեկով սպառնում են, այնինչ՝ ոչ մի արձագանք կոմպետենտ օղակներից չի ստացվում:
Հարց է ծագում՝ այդ դեպքում որքանո՞վ են այդ օղակները կամ դրանց շեֆերը կոմպետենտ…

Եվս մի «գերժամանակակից» թյուրիմացություն Երևանի կենտրոնում

Երբ երկրի մտավորականը լուռ է...

Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան



