- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
ՀՀ ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ օրերս համացանցում տարածված սկանդալային տեսանյութն արվել է շուրջ տասը տարի առաջ: Այսօր ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էր լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգելու տեսանյութը 2008-2010 թվականներին է արվել:
2008-2011 թվականներին ՀՀ ոստիկանապետ է եղել Ալիկ Սարգսյանը, որն այժմ որպես մեղադրյալ ներգրավված է Մարտի 1-ի գործում:
ՀՀ նախկին ոստիկանապետից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ծանոթ չի եղել դեպքին:
- Ինչի՞ց եք ենթադրում, որ ես կապ ունեմ:
- Ձեր ղեկավարման տարիներն են համընկնում: Ոստիկանությունից ասում են, որ շուրջ 10 տարի առաջ է եղել դեպքը:
- Ուղղակի ասել են, որ դա եղել է 10 տարի առա՞ջ: Հետաքրքիր ա, էլի, կահույքի՞ց են զգացել սենյակի, թե՞ հայհոյանքներից: Ես չգիտեմ՝ ինչից են զգացել: Ոստիկանությունն ասում է, որ դա եղել է տասը տարի առա՞ջ: Ապրեն իրենք, եթե էդպես զգայուն են: Չե՞ն կարող իդենտիֆիկացնել: Չե՞ն կարողանում բերեն թղթապանակները, տեսնեն՝ ովքեր են էդ մարդիկ, ծեծողներն ովքեր են: Կարծում եմ՝ մինչեւ հիմա համակարգում են, թող կանչեն, մարդկանց բերեն, ասեն՝ ովքեր են եղել:
- Մեկի անունը կա՝ Նարեկ Սիմոնյան (Ճամբարակի ոստիկանապետ): Ճանաչո՞ւմ եք:
- Չեմ ճանաչում:
- Իսկ դուք վստա՞հ եք, որ ձեր ղեկավարման օրոք չի եղել նման բան:
- Ես դրանում վստահ եմ այնքանով, որ ուղղակի աբսուրդ է, որ 10 տարի էս կադրերը պահել են, 10 տարի հետո որոշեցին սոցիալական ցանցերով ցույց տան, տեսեք՝ սենց բան ա եղել: Էն էլ 10 տարի առաջ: Անհեթեթություն է ուղղակի, անհեթեթություն:
- Երեւի իշխանափոխությունից հետո են որոշել հրապարակել:
- Հա, մինչեւ էդ վախենում էին, հիմա հանել են: Այ քեզ հաջողություն:
- Մտածում եք, որ սա ձեր դեմ քա՞յլ է, թե՞ վստահ եք, որ ձեր ղեկավարման ժամանակ նման բան լինել չէր կարող:
- Մի բանում եմ վստահ, որ ես դրա հետ կապ չունեմ: Թող բազմացնեն, ավելի շատ բաներ ցույց տան, գուցե գնան նայեն ստատիստիկան՝ իմ օրոք ինչ սպանություններ են եղել, ավազակային հարձակումներ, բան: Թող էդ գործերը նայեն, գոնե կիմանամ, որ իմ օրոք ա եղել: Թող բացեն տարեգրությունը, նայեն 2008-11 թվականներին ինչ դեպքեր են եղել:
- Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ժամանակին հայտարարում էր. «Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլեւս չենք ծեծում, չենք ջարդում եւ չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք»: Ե՞րբ է եղել նման բան, հնարավո՞ր է՝ սա կապ ունի տեսանյութի հետ:
- Ես չգիտեմ՝ դա երբ էր, երեւի նախնադարյան համայնակարգում էր:
- Բայց դուք բացառո՞ւմ եք, որ ոստիկանությունում կան նման դեպքեր, որ ծեծելով, խոշտանգելով՝ ցուցմունք են կորզում:
- Ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում եմ: Եղել են ժամանակներ, միգուցե սովետական ժամանակներում այդպես է եղել, չգիտեմ:
- Ձեր ղեկավարման ժամանակներում չե՞ն եղել, հիմա չկա՞ն նման բաներ:
- Ես երբեւիցե ցուցում չեմ տվել՝ բերեք ծեծելով գործ բացահայտեք: Ընդհակառակը՝ դրան միշտ դեմ եմ խոսել: Արգելել եմ, եթե մի միջադեպ էլ եղած լինի իմ օրոք, հաստատ պատժվել են մարդիկ ծառայողական քննություններով: Ընդհուպ տվել եմ քննչական մարմիններին՝ գործ հարուցեն: Ես դա երբեք չեմ թաքցրել, թաքցնելու, կոծկելու տրամադրություն ես չունեմ եւ չեմ ունեցել՝ թե՛ էն ժամանակ, թե՛ հիմա:
- Կարո՞ղ եք հիշել՝ այդ տարիներին ով է եղել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը:
- Հաստատ չեմ հիշի: Եթե անունն էլ տաք, չեմ հիշի: Մանավանդ վերջին տարիները, 10 տարի է արդեն՝ ես չեմ շփվում, չեմ հետաքրքրվում:
- Նրանք ձեր ենթականերն են եղել:
- Այ քեզ բան: Եկեք ես հիմա ոստիկանապետին պաշտպանեմ, որ ուրիշ բան չդիտվի. նա իր սենյակում նստած (նախարարության շենքում), ցուցում չկա, ծեծը բացառել են ամեն ժամանակ, հիմա առավել եւս բացառում են: Եթե մի հատ խուլ բաժնում, չգիտեմ՝ Աշոցքում կամ նույն ձեր ասած Ճամբարակում, երկու հատ ջահել բերեն, մեկին մի հատ ապտակ տան, կարա՞ք ասեք՝ ոստիկանապետը ո՞նց պիտի իմանա էդ մասին եւ ո՞նց պիտի կանխի:
- Այսինքն՝ հնարավոր է՝ նրա ղեկավարած կառույցի ստորաբաժանումներում նման բաներ տեղի ունենան ու ինքն այդպես էլ չիմանա՞:
- Ես ձեզ ասում եմ՝ չի բացառվում, որ ինչ-որ օրինազանցություն կատարվի ինչ-որ բաժնում: Ոստիկանապետը ի վիճակի չէ իր կաբինետում նստած էդ բոլորի մասին իմանա՝ մինչեւ համապատասխան բողոք չլինի, ահազանգ չլինի: Ո՞նց կարա նա իմանա: Այսինքն՝ դուք ո՞նց եք մտածում՝ մարդը կամերա ունի՞ բոլոր կաբինետներում դրած, տեսախցիկներով հսկո՞ւմ է, թե Ճամբարակի բաժնի 4-րդ սենյակում ինչ է կատարվում:
- Ճամբարակում չի եղել, Արաբկիրում է:
- Թող լինի Արաբկիրի բաժնում: Նա նստած Նալբանդյան փողոցում պիտի իմանա՞ր՝ էդ գիշերը ժամը 3-ին ում են բերել, ինչ են խոսել հետը՝ մինչեւ առավոտյան ինչ-որ մեկը չզեկուցեր:
- Ձեր ասածից ենթադրվում է, որ ոստիկանապետները իրենց կաբինետներից դուրս չեն գալիս ու ոչ մի բանից տեղյակ չեն:
- Ամեն րոպե իմանալ՝ որտեղ ինչ է կատարվում, դա բացառված է: Աբսուրդի ժանրից է:
- Պարոն Սարգսյան, նայե՞լ եք խոշտանգման տեսանյութը:
- Հա՛, տենց տեսա Ֆեյսբուքում:
- Ձեզ ծանոթ չէ՞ր այդ կադրերում երեւացող տեսարանը:
- Իհարկե ծանոթ չէր:
- Արաբկիրի բաժին չե՞ք գնացել երբեւէ:
- Երբեւէ ո՞նց կարող է գնացած չլինեմ. 10 անգամ կամ 20 անգամ կամ 100 անգամ եմ գնացել: Այսինքն՝ ես պիտի ճանաչեի՞, որ էդ կաբինետը Արաբկիրի բաժնում է:
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



