- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մեր Երկրում տեղի ունեցող դատաիրավական համակարգի ոտնահարման գործընթացն արդեն շարունակվում է 17 ամիս, ու դեռևս որոշակիորեն հասկանալի չէ, թե, ի վերջո, ինչ հանգուցալուծում է տրվելու այս քաոսին։ Փաստն այն է, որ գործող իշխանություններն արդեն բացահայտ չեն թաքցնում, որ իրենց նպատակն է՝ դատական համակարգում սեփական քայլարաստներով հաստատել․ Նիկոլը ցանկանում է, որ դատարանների ողջ կոորդինացիան ուղղորդվի մի կետից, և նրա այդ ցանկության համար թիվ մեկ խոչընդոտը, բնականաբար, Սահմանադրական դատարանն է ի դեմս Հրայր Թովմասյանի։ 
Եթե ուշադրությամբ հետևենք վերջին ամիսներին Թովմասյանի շուրջ ընթացող գործողություններին ու հնչեցված մտքերին, ապա տպավորություն է ստեղծվում, որ առկա է նրանից ազատվելու քաղաքական օրակարգ, և, որքան էլ տարօրինակ թվա, իշխանություններն այդ ամենն ընդհանրապես չեն ժխտում՝ դա համարելով նորմալ իրավիճակ։
Թովմասյանի նկատմամբ տոտալ գրոհը, քայլարաստների կողմից մի քանի արշավներից էր կազմված։
Արշավ համար մեկ.
Պառլամենտում հատուկ օրենքի փոփոխություն կատարվեց և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը փոփոխության ենթարկվեց, որպեսզի դեռևս նախորդ գումարման խորհրդարանի կողմից մեկ անգամ արդեն մերժված տխրահռչակ Վահե Գրիգորյանի թեկնածության հարցը ևս մեկ անգամ քննարկեն:
Արշավ համար երկու.
Դրանից հետո ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանի իշխանական խմբակցությունն անհասկանալի մեղադրանքներով և նաիվ ձևակերպումներով հիմնավորված մի անմեղսունակ փաստաթուղթ էր դրել շրջանառության մեջ, որին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, իսկ հետո ՍԴ-ն աշխատանքային կարգով անցկացված նիստում մերժել էր։
Արշավ համար երեք. (կեղտոտ մեթոդիկա)
Հատուկ մարմինները սկսեցին ուղղորդվել Հրայր Թովմասյանի բարեկամների ու մերձավորների «սանիկներ» դեմ։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԱԾ են կանչվել Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։
Արշավ համար չորս.
Ակտիվացավ մյուս իշխանական վեկտորը՝ հանձին Արման Բաբաջանյանի, ով, ինչպես շատերն են նկատում՝ դիմեց հին ու փորձված՝ 37 թվականի մեթոդներին:
Հիշեցոիմ 1. (Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ, իր բնորոշմամբ, կոպտագույն իրավախախտումներին, որ թույլ են տրվել 2018 թվականի մարտին, երբ Հրայր Թովմասյանը նախ՝ դարձավ ՍԴ անդամ, ապա՝ նախագահ):
Այստեղ պետք է հավելել, որ Սահմանադրության դրույթների մանիպուլյատիվ մեկնաբանությունը և խեղաթյուրումը հարված է իրավական պետության հիմքերին, և նմանաբնույթ քայլերն արժանի են քննադատության:
Հիշեցում 2. Նիկոլի Իշխանությունը մոռացել է «թռիչքաձև աճի մասին հայտարարությունները», «տնտեսական հեղափոխություն», «ազգային անվտանգության հիմնահարցեր» գումարած՝ Արցախի անվտանգություն և այլն, հիմա նրանց ՔԱՅԼԵՐԻՑ այնպիսի տպավորություն ես ստանում, որ երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքի անունը Հրայր Թովմասյան է, որի լիկվիդացմանը լծվել են ողջ քայլարաստ թիմով։
Հ.Գ. Ուրիշ է, երբ հոշոտում է թշնամին, և ուրի՜շ... երբ դավում է բարեկամդ...
Հ.Գ.Գ. Ազգերը ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից.
Գարեգին Նժդեհ
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



