- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ռոբերտ Քոչարյանին առնչվող դատական պրոցեսն իրենց ուզած հունով տանելու նպատակով իշխանությունները սկսել են բանեցնել հնարքներ, որոնք, թվում էր, «նոր» Հայաստանում այլևս պետք է տեղ չունենային:

Քոչարյանի դեմ հրահրելով իրենց կողմնակիցներին, ակտիվիստներին, որոնց շարքերում, պարզվում է, քիչ չեն նաև անչափահասները՝ իշխանությունները նպատակադրվել են է՛լ ավելի «գունեղ» ու ազդեցիկ դարձնել հակաքոչարյանական արշավը. տարբեր լոզունգներով ու հակաօրինական գրառումներով պաստառները ձեռքներին՝ բազմաթիվ անչափահասներ, թերևս, ոչ պակաս, քան իրենց չափահաս համախոհներն, ակտիվորեն ներգրավված են իշխանությունների կողմից հրահրվող հակաքոչարյանական կրկեսում: Չնայած ԶԼՄ-ների հետ զրույցներում ցույցերին մասնակից երեխաները պնդում են, որ իրենց ոչ ոք չի ուղղորդում, իսկ ցույցերն էլ ինքնաբուխ են, սակայն հաստատապես կարելի է արձանագրել, որ իրականությունը բոլորովին այլ է:
Այս ամենն, անշո՛ւշտ, հարցեր է առաջ բերում՝ ուղղված առաջին հերթին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ Նելլի Դուրյանին:
Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված սույն տիկնոջ ակնհայտ անտարբերութունն, իսկ ավելի ճիշտ՝ քողարկված հովանավորչությունը նմանատիպ երևույթներին: Դուրյանը հայտարարում է, որ երեխաների մասնակցությունը հակաքոչարյանական շինծու ակցիաներին միանգամայն բնական և օրինաչափ է, քանի որ անչափահասներն իբր փորձում են «լավ ու վատ հասկանալ», և սա այն դեպքում, երբ ակցիաներին մասնակից այդ նույն երեխաներից շատերը Քոչարյանի կառավարման տարիներին անգամ ծնված չեն եղել:
Ակնհայտ է, որ տվյալ պարագայում գործ ունենք Դուրյանի միտումնավոր անգործության հետ, երբ փոխարենը պարզելու՝ ովքե՞ր են այդ երեխաներն, ինչ ընտանիքներից են, որտեղ են գրանցված, ովքեր են նրանց ուղղորդողները և այլն, տիկինը անհասկանալի հայտարարություններով է հանդես գալիս՝ ջուր լցնելով Նիկոլ Փաշինյանի ջրաղացին: Այնինչ, ինչպես ցույց տվեցին վերջին օրերի իրադարձությունները, կա հստակ վտանգ երկու թևերի՝ Քոչարյանի ու Փաշինյանի կողմնակիցների բախման, և դժվար պատկերացնելի է, թե ինչ կարող է լինել այդ անչափահասների հետ, եթե բանը բանից անցնի, եթե բարիկադների հակառակ կողմերում գտնվողները դուրս գան օրենքի շրջանակներից ու բախվեն միմյանց:
Կարծում ենք՝ իրական ցանկության դեպքում Դուրյանի համար ոչ մի դժվարություն չէր ներկայացնի՝ պարզելու երեխաների ինքնությունը թեկուզ հենց համապատասխան համայնքի ղեկավարի կամ քաղաքապետարանի օգնությամբ, թեև համացանցում տարածված է որ այդ երեխաները բնակվում են Էջմիածնում և նրանց ծնողներին հովանավորել է Դոն Պիպոն:
Հակառակ ներկայումս ցուցաբերվող անգործության՝ անչափահասների խնդիրները պատշաճորեն լուծելու, ոլորտում տեղաշարժ գրանցելու համար նույն Նելլի Դուրյանն, ըստ շրջանառվող լուրերի, մեկ անգամ չէ, որ ստացել է արտասահմանյան դրամաշնորհներ :
Այսինքն՝ գործ ունենք «կոռուպցիա» կոչվող երևույթի հետ, երբ փողերը ծառայում են ոչ թե իրենց նպատակին՝տվյալ դեպքում՝ անչափահասների պաշտպանությանն, այլ ինչ-որ մեկի անձնական շահերին՝ այս պարագայում՝ Նելլի Դուրյանի:
Նոր Հայաստանում, փաստորեն, ականատես ենք դառնում մանկական թրաֆիքինգի յուրատեսակ դրսևորման՝ հագեցած քաղաքական երանգներով, երբ պատկան մարմինների լռելյայն համաձայնությամբ, ոմանք անչափահասներին բանեցնում են իրենց քաղաքական նպատակների համար: Եվ ինչ է սա, եթե ոչ անթույլատելի հանցագործություն, որ ծնունդն է դուրյանների անհարկի հանդուրժողականության ու վախկոտության:
Ահա այսպիսին են նոր Հայաստանին բնորոշ իրողությունները:
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



