- 2024-04-24 11:10:00Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել
- 2024-04-24 10:53:00Աննա Հակոբյանի աննախադեպ խայտառակությունը՝ Ծիծեռնակաբերդում. ո՞վ կմտածեր
- 2024-04-24 10:39:00 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին
- 2024-04-23 07:44:00Էրդողանը գովաբանել է Փաշինյանին՝ կրկին թիրախավորելով Սփյուռքին
- 2024-04-22 07:41:00Սասունը կրկին ապացուցեց, որ իրական երկրապահների թշնամին է
- 2024-04-20 01:22:00Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
- 2024-03-27 10:22:00Տեռո՞ր, թե՞ բեմադրություն
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Առիթ ունեցել ենք նշելու, որ նախկին ՀՀԿ-ական, Ամբերդ համայնքի երկարամյա համայնքապետ Մանվել Բաբայանը ամենատարբեր ու անհեթեթ պատճառաբանություններով խուսափում է պատասխանել Fnews.am էլ. օրաթերթին հետաքրքրող մի շարք հարցերի:
Մոտ մեկ ամիս է, ինչ համայնքապետ Բաբայանից փորձում ենք (փաստարկված) պարզաբանումներ ստանալ, թե իրականում համայնքային բյուջեով կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել համայնքում: Երկրորդ. ի՞նչ սկզբունքով են համայնքից դուրս գրվել սոցիալական օգնությունները, եւ երրորդ՝ ինչպե՞ս է ստացվել, որ մի դեպքում գյուղապետն ինքն անձամբ իրեն է համարել սոցիալապես անապահով, ու օգնություն ստացել, մեկ այլ դեպքում ՝ նպաստ ստացողը համայնքապետարանի օպերատորի բարեկամն է եղել, դե իսկ մեկ ուրիշ իրավիճակում էլ ՝ կարծես թե առավել ապահով պայամաններում ապրող ամբերդցի Խոդոյաններն են օգնություն ստացել, եւ այսպես շարունակ:
Ի դեպ, բարձրաձայնել էինք նաեւ այն մասին, որ Մ. Բաբայանը մեջ-մեջ է արել համայնքի հաստիքները՝ գործի նշանակելով ծանոթ-բարեկամների. հարազատ քրոջ տղային, այդ թվում նաեւ իր իսկ կնոջը…
Խախտելով ՏԻՄ-ի մասին համապատասխան օրենքը, 2014-ից մինչ 2018 թվականի կեսերը, Բաբայանի կինը՝ Լիդա Հարությունյանը, որպես առաջին կարգի մասնագետ, աշխատել է Ամբերդի համայնքապետարանում:
Եւ ահա, ս. թ-ի մարտի 22-ին էլ, բնակիչներից մեկի խնդրանքով, հերթական անգամ այցելել էինք համայնք՝ լուսաբանելու, թե ինչպես են վագոն-տնակներում բնակվող բնակիչները կազմակերպում իրենց առօրյան, կենցաղը, եւ թե ինչպես են կիսաքանդված վագոն-տնակներում գոյատեւում արդեն տասնինը տարուց ավելի:
Եւ մինչ փորձում էինք զրույցի բռնվել համայնքի այլ բնակիչների հետ եւս, ովքեր անկեծորեն խոստովանում էին, որ փորձում են հույսեր կապել այսօրվա իշխանությունների հետ, քանի որ եզակի իրավիճակ է, երբ իշխանության են եկել ժողովրդի վստահության քվեն ստացած մարդիկ, հանկարծ 093 325962 հեռախոսահամարից, ինձ է զանգահարում Ամբերդ համայնքի ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Մանվել Բաբայանը, եւ հայհոյանքների, զրպարտանքների ու սպառնալիքների տեղատարափով փորձում է ճնշում գործադրել իմ օրինական գործունեության վրա:
Վերջինս ինձ զգուշացնում էր, որ շատ ենք գալիս Ամբերդ համայնք, եւ որ դրա վերջը վատ է լինելու, ու որ չենք մարսելու.
«Ես Ձեզ զգուշացնում եմ, լավ չի լինելու, թողեք գնացեք իմ գյուղից, թողեք աշխատենք: Չեք մարսելու: Զգուշացնում եմ. զգույշ եղեք, ես սրոկից վախեցող տղա չեմ, չեք մարսելու. էդ մի բանը լավ իմացեք, զգույշ եղեք»,-նմանատիպ սպառնալիքներով համեմված գյուղապետի վիրավորանքներին ու զրպարտություններին ականջալուր եղանք մոտ քսանհինգ րոպե:
Հարկ եմ համարում նշել, որ իմ ձեռքի տակ առկա են մեր խոսակցության ձայնագրությունը, որտեղ գյուղապետը դիմակազերծում է իր իրական դեմքը:
Դիմում եմ ՀՀ ոստիկանությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը, հրապարակումն ընդունել որպես հաղորդում ՝ հանցագործության մասին:
Կարծում եմ, պատկան մարմինների արձագանքը չի ուշանա:
Հ. Գ Հիշեցնեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ ցանկացած պաշտոնյա, ով կհամարձակվի միջամտել որեւէ լրատվամիջոցի ներկայացուցչի օրինական գործունեությանը, կպատժվի ՝ օրենքի ողջ խստությամբ:
Պարո՛ն վարչապետ, այժմ Ձեզ եմ ներկայացնում կոնկրետ դեպք, հնչեցնելով նախկին ՀՀԿ-ական, ներկայիս Ամբերդ համայնքի ղեկավար Մ . Բաբայանի անունը, ով ոչ միայն միջամտել, այլ նաեւ հայհոյախառը սպառնալիքներ է հնչեցրել՝ իմ անձի հասցեին:
Ասելով, որ . «դե ձայնագրությունը տար, ում սեղանին ուզում ես դիր»:
Հուսով եմ, սույն համայնքապետ կոչեցյալը, ով փողոցի խուժանից , ու պոտենցիալ սրիկայից ոչնչով չի տարբերվում, արժանավույնս գնահատականի կարժանանա նաեւ Ձեր կողմից:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել
Աննա Հակոբյանի աննախադեպ խայտառակությունը՝ Ծիծեռնակաբերդում. ո՞վ կմտածեր
«Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին
Էրդողանը գովաբանել է Փաշինյանին՝ կրկին թիրախավորելով Սփյուռքին
Հենց սրա համար էլ կերան Մանվելի գլուխը
Սասունը կրկին ապացուցեց, որ իրական երկրապահների թշնամին է
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ՔՊ-ական կարկառունն ուրացել է Հայոց ցեղասպանությունը .ի՞նչ ազգության է պատկանում Անդրանիկ Քոչարյանը
ՏԽՈՒՐ Է։ ՏԽՈՒՐ Է, ԵՎ ՉՀՈՒՍԱԴՐՈՂ
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Ծիծաղելի է, երբ փորձում են հերքել անհերքելին
Սասուն Միքայելյանին Նիկոլ Փաշինյանը վախեցրե՞լ է, թե՞ նա է հոժարակամորեն ուրացել
Հայոց հաղթական ոգու վերածնունդն այլընտրանք չունի
ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱԼԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ՝ ԴԷՊԻ ԱՌԱՒԵԼ ԿԵԱՆՔԻ ՀՐԱՒԷՐՆ Է
Նիկոլ Փաշինյանն արդարանալու նոր ձև է գտել
Արշակ Կարապետյանը դիմում է բոլոր հայրենասերին միանալ ապրիլի 5-ին կայանալիք հիմնադիր համագումարին։
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը նոր ռեկտոր ունի
ՔՊ-ին մնում է ապավինել ոստիկանական մահակին. ռեսուրսների լուրջ սով է
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները
«Կարգին Հայկոյի» «Նոր ուժը». շարքային մի բա՞ն, թե՞ նոր խոսք՝ քաղաքականության մեջ
Այսքանից հետո ինչպե՞ս պետք է որակել այս իշխանությունների պահվածքը, հայրենասիրակա՞ն…
Տեռո՞ր, թե՞ բեմադրություն
Ինչպե՞ս իշխանություններին հաջողվեց սիստեմատիկաբար զրոյացնել երբեմնի հզոր Սփյուռքի ազդեցությունը
Ժուռնալիստների միությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում