- 2026-01-13 22:05:00«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար հարգելի՛ Էդգար Հարությունյան, ցանկացա այս հրապարակումով անակնկալ մատուցել՝ շնորհավորելով Ձեզ Ամանորի և գալիք Սուրբ ծննդյան տոների առիթով, քանի որ ես մեկն եմ Մարտակերտում ապրողներից, ով իր սրտի խոսքն է արտահայտում շատերի անունից, ով տեսնում է Ձեր նվիրական գործը, Ձեր մարդասիրության տարածքները, լսում այն օրհնանքներն ու բարի խոսքերը, որ ուղղված են Ձեզ:

Դուք կարողացաք սահմանամերձ բնակավայրում ապրողներիս հոգուց հանել այն մղձավանջը, որ միշտ ուղեկցել է մեզ Արցախյան պատերազմից հետո: Դուք սովորեցրիք մեզ ապրել աշխարհի մնացած մարդկանց նման՝ լավ օրերի երազանքներն իրականություն դարձրած, ու ես վստահ եմ, որ մեր զարթոնքը նոր կյանքի մասին կլինի շարունակական Ձեր ազնիվ նվիրումի, մարդկանց բարություն անելու, շատերին ձեռք մեկնելու Ձեր անբասիր ձգտումով:
Հետպատերազմյան մեր ծանր օրերին դեմ դիմաց տեսա շինարարը պատ է շարում, մոտակա տնամերձ այգում մարդը ծառ է տնկում, տեսա արտերի ցորենի ծփանքը, լսեցի բակում խաղացող երեխաների կենսուրախ ձայնը, և հասկացա, որ կյանքը շարունակվում է, եթե հավատ կա, ապրելու կամք, սեր կա օջախի, հարազատ բնակավայրի հանդեպ: Ողջունեցի բոլոր նրանց, ովքեր վերադարձան, եկան իրենց հայրենի տունը շենացնելու, եկան կարոտով, հայրենի հողի կանչով: Ու ես էլ դարձա մեկը, ով վերադարձավ ու պարտավորված զգաց՝ իր ներդրումն ունենալ այս երկրի կայացման գործում՝ հողի սիրով, մարդու հանդեպ ունեցած հավատով, բարի գործի արարումով...
Մարտակերտում ապրողներիս համար 2018-ը հավատով էր լցված, տեսանելի էր Ձեր գործունեությունը, այն բարի համբավը, որ տարածվեց ամենուր: Եվ եթե ինձ՝ որպես քաղաքացու, որպես մանկավարժի, հարց ուղղեին Ձեր նվիրական աշխատանքի մասին, մի խոսքով կարող էի ՏԱՐՎԱ ՄԱՐԴ կոչել Ձեզ ու հավատացած եմ, որ Նոր տարվա մեր ընտանիքների բարի օրհնանքների մեջ Դուք կլինեք՝ որպես մեկը, ով մտահոգ է իր հայրենակիցների ճակատագրով, ով իրեն նվիրել է ընդհանուր գործին՝ հանուն մեր երկրի շենացման, հանուն մարտակերտցիներիս բարվոք կյանքի:
Տարիների ընթացքում որքան էլ մեր շրջապատում նկատելի են եղել բազում թերություններ, շատ անգամ արձագանքել եմ, բայց միշտ էլ մնացել եմ պետականամետ անձնավորություն, ով նույնպես շատերի նման մտահոգ է իր բնակավայրով, իր հայրենի երկրի հիմնահարցով: Երբ պետական իշխանավորների կողմից են անտեսվել աչք ծակող թերությունները, զարմացել եմ, երբեմն հիասթափվել, բայց չեմ կորցրել իմ հավատը, որ մի օր մենք էլ դուրս կգանք «աշխարհի խորթ տղերք» լինելու վիճակից, ու մեզ էլ կնկատեն, որ բարվոք ապրելու ծարավ ունենք մեր հոգում, մեծագույն ցանկություններ, որ երազանք են դարձել:
Ու 2018-ը նաև իմ որոշ երազանքների իրականացումը դարձավ, երբ քայլում եմ ասֆալտապատ ճանապարհով, երբ մտնում եմ վերանորոգված դասարան, երբ մեր բակ հոսող ավելորդ ջրերի հոսքը կտրվել է, երբ ապաստարան համարվող մեր նկուղը այս օրերին վերանորոգվում է, երբ ամեն անգամ անցնում եմ վերակառուցվող մարզադաշտի հարակից մայթով...Ու նաև՝ երբ նվիրելու համար իմ «Մանկավարժի օրագիրը» հրատարակվել է:
Համոզված լինելով, որ այս և նման այլ նորարարական աշխատանքները դեռ տեսանելի կդառնան 2019-ին՝ Ձեզ մաղթում եմ ամուր կամք, մեծ համբերություն, կառուցողական Ձեր բոլոր ծրագրերի ու նպատակների իրականացում: Ամանորը և գալիք Սուրբ ծնունդը թող ընտանեկան մեծ երջանկություն պարգևեն բոլորիս, արցախական հարատև խաղաղ կյանք, Նոր տարին դառնա երազանքների իրականացման բարեբեր տարի:
Նատաշա Պողոսյան
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն



