- 2026-01-13 22:05:00«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ինչպես հայտնի է, հեղափոխական Փաշինյանի հիմնական պոստուլատներից մեկն էլ ի սկզբանե վերաբերել է երկրի դատաիրավական համակարգին:
Հեղափոխության առաջին իսկ օրերից սկսած` այսօր արդեն վարչապետի պաշտոնակատարի աթոռին հայտնված Նիկոլը հայտարարում էր, որ իր իշխանության օրոք արմատապես բացառվելու է դատաիրավական համակարգի սերտաճումը օտար մարմինների հետ, համակարգում վերջ են դրվելու երկար տարիներ շարունակ արմատացած վատթար բարքերն ու երաշխավորված կերպով բացառվելու է կրիմինալի սերտաճումը կամ ազդեցությունը ոլորտի վրա:
Դեկտեմբերի 25-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում, նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, կայանալու է «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի քրեական հեղինակություն հանդիսացող Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը:
Ըստ ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված նյութերի՝ Արամ Վարդանյանը կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Մամիկոնին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առևանգումը կազմակերպելու համար: Այդ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Արամ Վարդանյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ 2017թ. հուլիսի 17-ին, Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից, բռնության գործադրմամբ առևանգել են Մամիկոնին և տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ սեփական եղբոր ու նրա դստեր թասիբն իբր պաշտպանող «քրեական հեղինակությունը» ծեծի է ենթարկել առևագվածին, զենքով սպառնացել սպանել նրան և 3 ժամ անազատության մեջ պահելուց հետո Վարդանյանը սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը:
Նույն օրը Մամիկոնը փախել է երկրից և վերադարձել միայն 2018-ի ապրիլին՝ «Թավշյա» հեղափոխությունից հետո: Վերջինս լսել ու հավատացել էր Նիկոլ Փաշինյանի խոսքերին և Հայաստան վերադառնալուն պես հաղորդում էր տվել հանցագործության մասին՝ հույսով, որ երկրում իրավիճակ է փոխվել ու ինքը վերջապես կկարողանա սեփական իրավունքները պաշտպանել:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Արամ Վարդանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քր. օր-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Ավելի ուշ Արամ Վարդանյանը՝ նույն ինքը «Վստրեչի Ապեր»-ը, հայտնաբերվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, արտահանձնվել Հայաստանին, իսկ հետո նրա խափանման միջոց կալանքը, չգիտես ինչու և ինչ հիմքով փոխարինվել է 50.000.000 դրամ գրավով, և նա ազատ է արձակվել:
Ընդհանրապես, պետք է նկատել, որ մարդ առևանգելու, ծեծելու, խոշտանգելու հարցում «Վստրեչի Ապերի» հետ Հայաստանում քչերը կարող են մրցել (թերևս, միայն «Դոն Պիպոն», ով, ինչպես հայտնի է, միանգամից մի քանի հոգու էր իր մարդկանցով առևանգել, գերեվարել):
Նշենք, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու ներկայիս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող սույն քրեական հեղինակությունն (մասնավորապես՝ Վովայի փեսա Արթուր Գևորգյանն է Ապերի հետ չափազանց մոտ հարաբերություների մեջ գտնվում, ընկերներ են) մեկ անգամ չէ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «մարդ ծեծելու» պատճառով:
Հիշեցնենք, որՆիկոլ Փաշինյանի կնոջը պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը դեռևս 2012 թվականին անդրադարձել էր այդ միջադեպին, որ Արամ Վարդանյանն, Քրիստինե Պեպելյանն և Վլադիմիր Գասպարյանի աղջիկն ու փեսան գնացել են «Jose» ժամանցային համալիր՝ լիցքաթափվելու, ինչը, սակայն, ավարտվել է ծեծկռտուքով։ Ա. Վարդանյանն ինչ-որ բան է պատվիրել, որն էլ ուշացրել են և նա հրահանգել է իր «տղերքին»՝ ծեծել մենեջեր Գևորգ Ավետիսյանին, դրանից հետո էլ՝ Գևորգին ավտոմեքենայով տարել են ինչ-որ տեղ։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, սակայն ՀՀ ոստիկանությունը մի անգամ արդեն խուսափել էր նույնն անել։
Սույն հա կահասարակական կերպարի «քաջագործությունների» մասին կարելի է խոսել երկար՝ թերևս:
Ընդ որում՝ առևանգված Մամիկոնի հանդեպ Վստրեչի Ապերի սանձազերծած հալածանքը միայն ֆիզիկական բնույթ չէ, որ կրել է. նրա դեմ «Ապերի» ազդեցության տակ գտնվող «թոխմախական» լրատվամիջոցներով բավական տևական ժամանակ տուժողի դեմ քարոզչական պայքար է մղվել, մարդուն բարոյապես փորձել են փչացրել, մի դեպքում, երբ ակնհայտ է, որ համապատասխան խնդրի հարցում «Վստրեչի Ապերի» եղբոր դստեր մեղքը նույնպես առկա է՝ որ կողմից էլ նայես: Կամ, անգամ, եթե Մամիկոնը շատ վատն էլ լիներ, սխալ արարք արած լիներ, ո՞վ է ասել, որ ինչ-որ մեկը իրավունք ուներ ինքն իրեն վերապահել նրան «նակազատ» անելու առաքելություն վերապահել ոչ միայն ֆիզիկական, այլև քարոզչական դաշտում…
Բայց արի ու տես, որ այսօր տուժողը հայտնվել է անչափ տհաճ ու միևնույն ժամանակ աբսուրդային իրավիճակում ու վախենում է կրկին հայտնվել «կրիմինալի» թիրախում: Չկա որևիցե երաշխիք, որ մեղավորները՝ այս դեպքում «Վստրեչի Ապեր» կոչեցյալն ու «շայկան» դատարանի կողմից պատժի կարժանանան ճիշտ այնպես, ինչպես նախքան հեղափոխությունը չկար որևիցե երաշխիք, որ իշխանություններին համապատասխան ծառայություններ մատուցող համապատասխան մեկը կարող է երբևիցե պատիժ կրել:
Հ.Գ. Այս իրավիճակում մնում է միայն հույս հայտնել, որ դատավոր Մակյանն, դեկտեմբերի 25-ին իսկապես ուժ կգտնի իր մեջ ու որոշում կայացնելիս կառաջնորդվի Օրենքի տառով՝ չնայած մյուս կողմից հասկանալի է, որ հին Հայաստանի «պանյատների» վրա խարսխված «Նոր» Հայաստանում այդ անելը չափազանց դժվար ու ռիսկային կլինի:
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն



