USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 17 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կանխատեսելի ջղաձգումների, հաթաթաների և《ուժեղ մանդատի》֊ի հայտ գալու մասին...
2018-11-26 20:59:00
Տպել Տպել


Մի երկու խոսք արձակուրդում գտնվող, թունդ քարոզարշավին լծված, նորագույն ժամանակների մեծագույն պոպուլիստներից մեկի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հերթական պարոնորմալ ելույթի մասին։

1.Պարոն Փաշինյա՛ն, ու՞մ էին ուղղված ձեր հարցադրումները։
Ինքս քննադատել եմ թե՛ Սասուն Միքայելյանի այսօրվա ելույթը, թե՛ ձեր քաղաքական թիմի վերջին յոթ ամիսների ողջ գործունեությունը, թե՛ կոնկրետ ձեզ, թե՛ ՀՀԿ֊ն գործունեությունը՝ ակտիվորեն 2013թ.֊ից։
Նշեմ, որ ՀՀ հպարտ քաղաքացի եղել եմ մինչև ձեր՝ իշխանության գալն ու գտնում եմ՝ եթե ձեր խոսքը նաև ուղղված էր ինձ, ապա որպես ՀՀ քաղաքացի ՀՀ արժանապատիվ բոլոր քաղաքացիների անունից ես էլ ձեզ եմ կոչ անում՝ սթափվե՛ք։
Այդ ինչպե՞ս եք խոսում ձեր միակ, բայց ի հաշիվ սթափեցման հետզհետե թուլացող հենարանի՝ ժողովրդի հետ (ես էլ եմ ժողովրդի մասնիկ, ես էլ եմ քննադատել ու հետևապես ձեր խոսքը նաև ինձ է ուղղված)։
Չհամարձակվե՛ք այլևս հաթաթաների լեզվով խոսել հասարակության հետ՝ բացի ձեր էյֆորիկ ելույթներով տոգորված դը՜մփ֊հու՜հ անողներից, Հայաստանում կա նաև մարդկանց բյուրավոր զանգված, ովքեր պրոդուկտիվ քննադատում են, չեն վիրավորում, ի տարբերություն ձեր խուժանի՝ չեն հայհոյում, երբեք չեն լռել, նույն տրամաբանությամբ քննադատել են նախկին իշխանությանը ևս, ինչպես նաև «թաթախված» չեն որևէ հանցագործության մեջ ու չեն աղերսում ձեզ՝ կարճել իրենց վերաբերյալ հարուցված քրեական գործերը։
Սա ի՞նչ խոսելաձև ա, անկեղծ ասած՝ մշտապես հետևել եմ ձեր քաղաքական գործունեությանն ու երբեք ձեզ նման անկանոն ու բարձիթողի վիճակում չեմ տեսել, այո՛, գաղտնիք չէ, որ դուք ապոնտան, շուտ ինքնատիրապետումից դուրս եկող, ինֆանտիլ ու իմպուլսիվ անձ եք՝ ձեր՝ վերջին յոթ ամիսների գրեթե բոլոր հանրահավաքներում դա ցույց եք տվել, մինչդեռ այսօր ձեր բառակազմության, մտքերի շարադրման, միմիկայի ու մնացյալի համատեքստում կասկած է առաջանում, որ ինչ֊որ բանի ազդեցության տակ եք՝ գուցե քարոզարշավի շրջանակներում ծանր օր եք ունեցել, վերջում էլ տեսել եք Սասուն Միքայելյանի խոսքի հասարակական արձագանքն ու մի երկու թաս խմել եք, բայց դա ամենևին էլ ձեզ չի արդարացնում՝ դուք խոսում եք ՀՀ քաղաքացիների հետ, ոչ թե ձեզ հլու ռանչպարների՝ վաղուց անցել է ֆեոդալիզմն, ու դուք էլ Հայոց գերագույն ավատատերը չեք։
2. Ինչ վերաբերում է թալանին, մի հարց՝ գուցե բա՞վ է անհարկի խոսել։ Նույնը խոսում եք ապրիլ ամսից։ Օրեր առաջ ասացիք, թե Հայաստանում իրականացրել եք քաղաքական հեղափոխություն ու պատրաստվում եք իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Դուք «թավշյա հեղափոխություն»֊ը բաժանու՞մ եք հիմա էլ փուլերի, որ մարդկանց թմբիրում էլի պահե՞ք։ Իսկ գուցե մի հինգ տարուց, երբ ձեր բացառիկ իմպոտենտ քաղաքականության արդյունքում, մարդիկ ի վերջո արթնանան, կարո՞ղ է էլի շահարկեք «թալանչի»,«սերմացու գողացող մուկ» (ի դեպ հերիք է ցիտել Հայֆիլմ կինոստուդիան կամ Հրանտ Մաթևոսյանին) ու ասեք, թե այ հիմա էլ ժամն է իրավական հեղափոխության։
Սա գալիս է նրանից, որ դուք կա՛մ նվազագույն պատկերացում չունեք՝ ինչ ասել է հեղափոխություն, կա՛մ ինքներդ եք մանիպուլյացիայով զբաղված (ի դեպ դուք ինքներդ մանիպուլյատոր եք՝ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ու այն ձևավորվել է դեռ հեռավոր 2008թ.֊ին, երբ «մեկ֊մեկ» ասելով մանիպուլացնում էիք ձեր այն ժամանակվա քաղաքական թիմի առաջնորդ Տեր֊Պետրոսյանի հանրահավաքներին հավաքված մարդկանց)։ Ինչևէ, որքա՞ն կարելի է խոսել ակնկալվող բացահայտումներից ու մնալ աբստրակցիայի ժանրում, եթե ժողովրդի մեջքի ետևում ոչինչ չեք անում, պատասխանեք՝

ա) քանի քրեական գործ կա հիմա հարուցված «թալանչու» հանցակազմով, (ինչպես հասկանում եմ, թալանչին ձեզ համար մի բացասական, ընդհանրական արտահայտություն է, ու դուք թալանչի եք համարում բոլոր նրանց, ովքեր ձեզ դուր չեն գալիս կամ դուք իրենց),
բ) որտեղի՞ց գիտեք դուք հարուցված այդ գործերի մասին՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնի լինելու ՀՀ քրեական դատավարության իմպերատիվ սահմանումը,
գ) ինչու՞ են մարդիկ ձեզ աղերսում կարճել իրենց վերաբերյալ հարուցված քրեական գործերը, եթե դուք, ինչպես նշել եք բազմիցս, չեք խառնվում ոչ մի գործի քննության (այլապես հասանելի չէիք լինի իրենց համար, թե՞ օրինակ վարույթ իրականացնողն ասում է, որ ինքը չի կարող «հարց լուծել» ու ապա դիմում են ձեզ, իսկ դուք անաչառաբար մերժում եք)։
3. Պարո՛ն վարչապետի պաշտոնակատար,
կարծում էի՝ այսօր պետք է խոսեք դեկտեմբերի 6֊ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում մեր ներկայացվածության ֆորմատից, ստրատեգիայից, արտաքին խնդիրներից, 11 անգամ նվազած ներդրումներից, բայց կրկին պոպուլիզմ։ Էսպես լավ չէ, մի ֆիկտիվ մահափորձ կազմակերպեք ձեր դեմ ու քարոզարշավը կտա լավագույն արդյունքը՝ բոլորը կկարծեն, թե դուք էնքան անպարտելի լավն եք, որ սերմացու գողացող թալանչիները ձեզ ուզեցել են սպանել՝ ահա շոուն ու էլեկտորատն ապահովված է, ինչու՞ եք չարչարվում, կոկորդ պատառոտում, ասելով այն, ինչ ասում եք արդեն յոթ ամիս՝ ընդ որում զրոյական արդյունավետությամբ։
4. Ու՞ր են Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր֊Պետրոսյանը։ Նրանց ժամանակ բանակից չե՞ն գողացել։ Ինչու՞ առ այսօր իրականացված չէ ձեր հեղափոխության կարգախոսը՝ «Մերժիր Սերժինը», մինչդեռ բացահայտ խայտառակ նախաքննության արդյունքում դեռ վիճարկելի է մնում Երկրորդ Նախագահի ազատության հարցն, այն պարագայում, երբ վերջինիս մեղքն ապացուցող որևէ ապացույց առկա չէ քրեական գործում (հիմք եմ ընդունում ձեր ու պատկան մարմինների՝ նախաքննական գաղտնիություն եզրույթն արհամարհող ու քննությունն ապակոսնպիրացնող հայտարարություններն, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի իրավական, փաստարկված ու հիմնավոր վերլուծությունները), և սա այն պարագայում, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ԱԺ ամբիոնից նայելով ՕԵԿ պատգամավորներին, մեղադրել էր նրանց մարտի 1֊ի զոհերի արյունը «քյաշ փողով քյաշ պաշտոնների դիմաց վաճառելու » մեջ, էլ չասեմ, որ բազմիցս նույն ինքն՝ ընդդիմադիր Փաշինյանն, ասել է, որ《մարտի 1֊ի գործով թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի նրա համար էր Ռոբերտ Քոչարյանն արյուն հեղում»։
Հիմա ու՞ր է տրամաբանությունն ու օբյեկտիվ կապն ընդդիմադիր ու իշխանական Փաշինյանների միջև, հա՛, ու կխնդրեմ նաև չասեք, թե չեք միջամտում քննությանը, քանզի վերևում հիմնավորեցի, որ միջամտում եք՝ Վանեցյան֊Խաչատրյան խոսակցության գաղտնալսումն էլ դրա առհավատչյան։ Ինչևէ, կիրառելով պետական մեքենայի ողջ գործիքակազմն ու «գործ կարելու» հնարավոր ու անհնար բոլոր եղանակները՝ դուք չեք կարողանում որևէ բան հիմնավորել ու իզոլացնել Քոչարյանին քաղաքական պրոցեսներից. դա է ձեր գերնպատակը, քանզի նա է միայն ձեր հակակշիռը, նա է միակն, ով չի մասնակցում սցենարածին այս պրոցեսներին ու միայն նա է ունակ վիժեցնել բոլթոնյան «ուժեղ մանդատ» կոչված պետականակործան ծրագիրը, որ կյանքի կկոչվի, երբ դուք ստանաք այդ չարաբաստիկ մանդատը, որին կանդրադառնամ ստորև։
Ամեն դեպքում վստահեցնում եմ՝ դա ձեզ չի հաջողվելու՝ բոլորը չեն նիրհած էյֆորիայում, իսկ ձեր նման հաթաթաները բոլորին չէ, որ վախեցնում են։
5. Ասում եք՝ Սասուն Միքայելյանը գուցե փոքր֊ինչն սխալ է ձևակերպել միտքը։
Զգացե՞լ եք որքան շատ են մտքերը սխալ ձևակերպողները ձեր թիմում, ովքեր շուտով ստանձնելու են բացարձակ իշխանություն ՀՀ֊ում։
Ի դեպ, ձեր՝ այսօրվա գերագույն գլխավոր հրամանատարն ու ուժեղ մանդատ «պատահական ձևակերպումներին» ստորև ևս կանդրադառնամ։
Կարծում եմ՝ կա՛մ անկեղծ չեք, կա՛մ նախադասություններ կազմելու, բառեր ընտրելու խնդիր ունեք ողջ թիմով։
Ի դեպ հիշեցնեմ, որ գերագույն գլխավոր հրամանատար հանդիսացող սուպերվարչապետի խոսքերն ու ձևակերպումներն արտաքին աշխարհում ընկալվում ու մեկնաբանվում են տառացի, էնպես որ ևս մի երկու նման իմպուլսիվ լայվ և ձեր միջազգային առանց այն էլ ցածրագույն վարկը կարող է առհասարակ հոդս ցնդել՝ մենք կդիմանանք ու կներենք, այ աշխարհը՝ չեմ կարծում։
Այս ամենը կարելի է շարունակել չափազանց երկար ու ներկայացնել ձեզ հարցապնդումներ, որոնց դուք դժվար թե մոտավոր պատասխաններ գոնե գտնեք, հա՛, փոխարենը ձեր հետևորդների մի լպիրշ զանգված կարող է պարզապես հայհոյել, քանզի այլ բանի ընչաքաղց տականքն ունակ չէ, մինչդեռ ես ձեզ ուղղում եմ հարցեր ու քննարկում֊քննադատում եմ ձեր քաղաքական֊պետական գործունեությունն։ Ամեն դեպքում ձեր սույն ելույթը նպատամիտված էր լրիվ այլ բանի, գուցե շատերը խոսեցին ձեր ավելորդ իմպուլսիվությունից, անկանոն խոսքից, պետության գլխին ոչ հարիր կեցվածքից, բայց ինձ համար ուշագրավ էր ահա թե ինչ՝
1. Մի քանի անգամ ձեր խոսքում դուք ձեզ հայտարարեցիք պատերազմական վիճակում ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար։ Ինչու՞։ Ցանկանում եք գեներալիտետի՞ն, թե՞ բանակին առհասարակ ռեցեսիվացնել՝ մասնավորապես, երբ նշեցիք, որ խելոք անցնեն իրենց ծառայությանն ու չփորձեն դիվիդենտ (աչոկ) հավաքել։
2. Հավանաբար պատահաբար, ելնելով ձեր հոգեֆիզիոլոգիական ակնառու անկայուն այսօրվա վիճակից, մի ձևակերպում ձեզ թույլ տվեցիք՝ ակնկալում եք «ուժեղ մանդատ» թալանչիներին պատասխանատվության ենթարկելու համար։

Հարց՝ այդ մանդատը չունեի՞ք յոթ ամիս, իսկ եթե չունեիք ու նոր եք ակնկալում, ինչպես եք հարուցել ձեր կողմից այսօր նշած բազմաթիվ քրեական գործերն, իսկ թե ունեիք ու իրապես աշխատել եք, ի՞նչ «ուժեղ մանդատի» մասին է խոսքը։
Հիմնավոր կասկածս՝ վերը շարադրյալի տրամաբանական համադրումն ինձ թույլ է տալիս եզրահանագել առ այն, որ Սասուն Միքայելյանի խոսքն առհասարակ պատահական, լավ չձևակերպված արտահայտություն չէր, սա գուցե հենց ձեր՝ նախկին գրառումներումս անդրադարձած՝ «ժողովրդի բերնի գյոլ» ստուգելուն միտված քայլ էր։ Տեսեք՝ Արցախյան հերոսամարտն էնքան էական չէ, որքան հեղափոխությունը, դուք՝ պատերազմական շրջանում գերագույն գլխավոր հրամանատարն եք, իսկ մնացյալը թող սուսուփուս ծառայեն ու ձեզ հարկավոր է «ուժեղ մանդատ»։
Ո՞վ էր ակնկալում որոշակի գործողություններ ձեզանից գալիք ընտրություններում «ուժեղ մանդատ» ստանալու դեպքում՝ այո՛, Ջոն Բոլթոնը։ Միայն չասեք՝ ձևակերպումներն են համընկել, որովհետև «ուժեղ մանդատը» քաղաքական կատեգորիա չէ ու դա բացառապես Հայաստանյան ներքաղաքական օրակարգ մտցվեց Բոլթոնի այցից հետո։
Նորից ու նորից հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ է թաքնված բոլթոնյան խոսքի տակ՝ պատմական կաղապարներից ազատու՞մ, Արցախյան հիմնախնդրի կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի իմաստո՞վ, ՌԴ֊ից «անջատում» ու ամերիկյան զենքին ու ԱՄՆ֊ին ապավինու՞մ՝ ի դեպ սա Բոլթոնի խոսքերն են։
Ամեն դեպքում բոլթոնյան «ուժեղ մանդատը», հայ֊իրանական անհեռատես ու հայ֊ռուսական ապաշնորհ ու անողնաշար դիվանագիտությունը, մեկ Կրեմլին ստրկանալը, մեկ ադապտացվելու կոչեր անելն ի վերջո մեզ կկանգնեցնի փաստի առաջ՝ կա՛մ կկորցնենք պետականությունը, կա՛մ կրկին կզոհենք հազարավորներին։ Մինչդեռ աշխարհի հետ պետք է լինել բալանսավորված ու հեռատես՝ ո՛չ ստրկանալ, ո՛չ ադապտացնել։
Պարոն Փաշինյա՛ն, խնդրում ու հորդորում եմ ձեզ, այլևս երբեք թույլ մի տվեք ձեզ նման ոճով, լեկսիկոնով ու կեցվածքով դիմել ՀՀ քաղաքացիներին, թեկուզ նրանցից մեկին՝ բացի ՀՀ քաղաքացիներին վիրավորելուց, դուք խայտառակվում եք աշխարհի առջև, ինչպես նաև աշխարհի առջև խայտառակում եք Հայաստանը (տեսե՞լ եք երբևէ Պուտինին, Մերկելին, Թրամփին...նման կեցվածքով հանդես գալիս)։ Կարող եք ինձ դատափետել այս ամենը ձեզ բացեիբաց գրել հանդգնելու համար, բայց սովոր չեմ պատերի տակ բամբասել, սնվել ՀՀԿ֊ն ընտրակաշառքով ու պատեհ պահին դառնալ թունդ հեղափոխական, ինչ է թե սնվեմ իշխանական կերակրատաշտից՝ անողնաշար մակաբույծի պես։ Բացի այս, աշխատեք ձեր հետագա ելույթներում անդրադառնալ ՀՀ տնտեսական ու սոցիալական խնդիրներին, ներկայացնել դրանց լուծման ձեր պրագմատիկ տեսլականները, բացահայտեք, թե ինչո՞վ էիք զբաղված վերջին շուրջ յոթ ամիսներին ու գլխավորը՝ մեկնաբանեք ՀՀ արտաքին քաղաքականությունն ու ծառացած մարտահրավերները՝ ՀԱՊԿ, Իրան, ՀՀ֊ՌԴ և մնացյալ հարաբերությունների համատեքստում։

Հ.Գ. Այն Սահմանադրությունը, որը կամայականորեն մեկնաբանելով, երբեմն ոտքի տակ տալով՝ ինքներդ ձեզ համարում եք ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, շուրջ երեք տարի քննադատել եք՝ այն անվանելով սուպերվարչապետական կոստյում, հիմա ի՞նչ է՝ հավանե՞լ եք կոստյումը։
Ինչևէ, բանակում չծառայած, ի թիվս մնացյալի՝ նաև ռազմական գործից գլուխ չհանող, իմպուլսիվ ու պոպուլիստ անձը, որպիսին դուք եք (սա կհաստատի յուրաքանչյուր հոգեբան ու տնտեսագետ) չի կարող լինել Զորավար Անդրանիկ ու Մոնթե Մելքոնյան, Դուշման Վարդան ու Թաթուլ Կրպեյան ծնած ժողովրդի գերագույն գլխավոր հրամանատարը՝ ձեզ յոթ ամիս պետություն վստահվեց՝ սատկացրեցիք Սերժ Սարգսյանից բեթար ամեն առումով ու հիմա «ուժեղ մանդատ» եք ուզում այն ամենից հետո, երբ վերելակային դիվանագիտության արդյունքում Ալիևին համարում եք կիրթ, ձեր կինը հորդորում է զենքերը փտեցնել կամ զարդեր պատրաստել դրանցից, ներհայաստանյան կյանք է ներմուծվել սուտ հումանիստական գաղափարներ՝ իրականում Ադրբեջանասեր ու Ադրբեջանանպաստ, իսկ ձեր կուսակից գաղափարակիցները բազմիցս նսեմացրել են մեր հերոսներին՝ Արցախյան ու Ապրիլյան, ինչպես նաև պատմական, իսկ Սասուն Միքայելյանն այսօր բառացի արժևորեց հեղափոխության հետ որևէ աղերս չունեցող իրադարձություններն առավել էական, քան Արցախյան հերոսամարտը, և դուք այդ ամենից հետո պահանջում եք բոլթոնյան «ուժեղ մանդատը»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/593969467720685/

Այս նյութը դիտել են - 2098 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook