- 2026-01-13 22:05:00«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Նիկո՛լ ջան, ամսի 24֊ին մարդկանց էլի հանում ես քայլացնես, որ ի՞նչ անես։ Որ զգաս, թե էլեկտորատիցդ ի՞նչ ա մնացել, որ Բոլթոնը գալիք«ուժեղ մանդատդ» տեսնի՞, որ Լուկաշենկոն ադապտացվի՞, որ Պուտինը քո ձեռքով (Հայաստանով) Ադրբեջանին ստիպի՞ գործել ի շահ իրեն։ 
Միշտ զերծ եմ մնացել անձնական տիրույթ անցնելուց, փորձել եմ մշտապես կոնստրուկտիվ լինել ու որևէ կերպ չվիրավորել նույնիսկ ինձ վիրավորել փորձող ֆեյքաբանակիդ լկտիագույններին, բայց էսօր սրիկայաբար հայհոյում֊զրպարտում են էդ խառնածիններ անինքնասերները, անսկզբունք ու անհայրենիք մոլեռանդները, մինչդեռ ասածս մի բան ա՝ ռուսները (էսօր դեռ Կորոտչենկոյի բերանով) ադրբեջանական թերթի միջոցով մեսիջ են հղում, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը տարածքային ամբողջականության սկզբունքով պետք ա կարգավորվի ու հակամարտության կարգավորումը տանում են դեպի ՀԱԿՊ, հասկանու՞մ ես՝ ՀԱՊԿ, որի հայ գլխավոր քարտուղարին պոպուլիստական կապրիզներիդ կամ չգիտեմ ինչի համար հետ կանչեցիր, հիմա էլ քուչի բազար ես շինել աշխարհաքաղաքականությունը, թե բա պատասխան ես ուզում Լուկաշենկոյից։
Ոնց Կրեմլը որոշեց տենց էլ լինելու ա, թե՞ գիտես Պետերբուրգ հանրահավաք ես գնում ու մի երկու հատ հայֆիլմ կինոստուդիայից ցիտատ ես անելու, (սերմացու գողացող մուկ, բան), Նազարբաևին փռես ասֆալտին, Լուկաշենկոյին էլ պատերով տաս, աշխարհն էլ անջատված դը՜մփ֊հու՜հ անող զոմբի ա, սուսուփուս լսելու ա ու ադապտացվի։ Սենց բան երբեք չէր եղել, որ հա՛մ ռուսները, հա՛մ ամերիկացիք «վզներիս փաթաթեն» պարտադրված լուծումներ։ Հասկանում ես՝ սաղ աշխարհն ասում ա 5 շրջան պետք ա տաս, հետո՝ 2֊ը, հետո նոր Ղարաբաղի կարգավիճակը կքննարկվի։ Մինչդեռ ժողովուրդների ինքնորոշոման իրավունքը տարածքային ամբողջականության իրավունքին զուգահեռ ա տարվել մշտապես։ Իսկ Կանադայի վարչապետից ու Մակրոնից ձայն չկա։
Դե հիմա արի վարդապետ ու մի՛ խենթանա, բա ա՛յ թափթփուկ քուչի քֆուրչիներ, ա՛յ ֆեսյբուքի ֆիդայիներ, գիտե՞ք գլուխներդ դը՜մփ֊հու՜հ անելով ուռացրել եք՝ վա՞գր եք։ Բա վեր կացեք խոսեք, թե նենց գիտեք՝ Նիկոլը հորս կողմից դուշմանս ա, դրա համար եմ քննադատում։ Էսօր ցավն էն ա, որ սրիկա լակոտլուկոտները, հաստագլուխ ու ապուշ գաղափարազուրկները, տարիներով ընտրակաշառք բաժանածներն ու գրանտ լափածները գնալու են պառլամենտ ձևավորեն ու արտաքին քաղաքականություն վարեն իրենց «վարժափեդի» հետ՝ պրիմիտիվ պատկերացում չունենալով հավասարապես ոչնչից։ Ապրիլի 23֊ից նույն բանն եմ ասում, որ սա սցենար ա։ Խի՞ կարո՞ղ ա Նիկոլն էնքան տգետ ա, որ չի հասկանում, որ իր միակ «հակահեղափոխությունը» հենց ինքն ա` իր կադրային, ներքին ու արտաքին քաղաքականությամբ։ Բայց ինքը, դա իմանալով, անում ա էլի նույնը։ Քանի՞ անգամ ասած կլինեմ, որ Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրությունը փոխելը ուներ իր չափազանց խորքային պատճառները, քանի՞, թե էլի մարդ ա մնացել, որ հավատում ա Սերժը սխալ էր, Նիկոլը՝ ճիշտ։ Վա՜յ խելքներիդ ձյուն գա՝ դեմն էլ էդ ա ձմեռ ա։ Սերժ Սարգսյանը չէր տիրապետում իրավիճակին, հեռավոր իննսունականներից ԱԱԾ ու ՆԳ սուպերնախարարը չէր կանխատեսում Նիկոլին։ Վա՜յ հավատացող...
Ու հերիք չի քարոզարշավը բոլորից շուտ ես սկսել, քաղաքից քաղաք ընկած սուտ հեղափոխական էյֆորիան ես պահպանել փորձում, հիմա էլ քայլարշավ մարզական վիճակի համա՞ր։ Նիկո՛լ ջան, սա պետությունը ա, էս ի՜նչ «ֆիզկուլտ պրիվետ» փարթիներ ես շինում։ Մինչդեռ թե հեղափոխություն եղած լիներ, իսկ դու խոստումներդ իրականացրած լինեիր, ոչ մի մարզական վիճակի ստուգման կարիք էլ չէր լինի։ Արտաքին վտանգն ա մեծանում, շրջափակման մեջ կընկնենք հայե՛ր, էմբարգոն կախված ա գլխներիս, ուշքի եկե՛ք, Լարսը, որ մի քանի օր փակվեց, ի՞նչ եք ուտելու, ո՞նց եք էթալու «նարկոթրաֆիկի հովանավո» Ռոհանիին խնդրեք՝ մեզ հացահատիկ տա՞։ Սթափվե՛ք, թքա՛ծ, երկու տարի էլ սոված կնստենք, բայց մի՛ վտանգեք երկիրը, ֆորս մաժորային սիտուացիա եղավ, վատ կլինի, ժողովու՛րդ, հիշեք՝ Ղարաբաղ ունենք, Աննան ինչքան էլ ասի զենքերը պետք ա փտեն կամ զարդ դառնան, որովհետև Նիկոլը վերելակում բանակցել ա, մի՛ հավատացեք, Մեհրիբանն արդեն Ալիևին հասկացրել ա, որ Լուկաշենկոյին «խոդի տա» (ի դեպ լսած կլինեք վարչապետի բելառուսական կոլապսից հետո Ադրբեջան֊Բելառուս միջպետական պայմանագրերի մասին)։
Մենք լրիվ ոնց որ ի նպաստ Ադրբեջանի աշխատենք՝ սա ինչ եկավ իշխանության Կասպից ծովի համաձայնագիրը կնքվեց (շուրջ 20 տարի էդ հարցում համաձայնություն չկար), ՀԱՊԿ֊ում թուլացանք բոլոր իմաստներով, ՌԴ֊ի հետ լարվեցինք, Իրանի հետ հարամեցինք հարաբերությունները, վրացիք էլ սպասում են ամերիկացիքի արձագանքին, ամերիկացիք՝ «ուժեղ մանդատ» ստանալուց հետո ի՞նչ կանի Նիկոլը։ Ընդ որում ամերիկացիքի պահանջը հստակ ա ու ձևակերպված ա դեսպանի ու Բոլթոնի մակարդակով։
Աշխարհը Նիկոլին, Նիկոլը՝ մեզ փշի֊փշի ա անում, իրոք, խելքի եկեք, մարդի՛կ։
Մի բան ականջներիդ օղ արեք՝ Սահմանադրության փոփոխությունը, ապրիլյանն պատերազմն ու էս հեղափոխություն կոչված իշխանական կերպարների փոփոխությունը, վերջին երեք տարիների ֆունդամենտալ երեք գործողություններն էին՝ ընդ որում մեկը մյուսին սերտագույնս փոխկապակցված՝ վերջում էլ արհեստածին խժդժությունը ՀԱՊԿ֊ում։
Դե գնացեք ու մտածեք, թե ու՞մ գնաք խնդրեք կամ ի՞նչ անեք, որ էս վիճակից դուրս գանք հնարավորինս քիչ կորուստներով։
Վահե Եփրիկյան
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն



