- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ժամանակը հոսում է, ու դրա հետ մեկտեղ այլևս անվիճելի փաստ է դառնում այն, որ իշխանությունների կողմից տարբեր բեմահարթակներից ժողովրդին խոստացված արդարադատությունը կրում ու կրելու է ընտրովի բնույթ: Մինչդեռ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հիմքում ընկած էր մեկ կարևորագույն բան՝ ժողովրդի արդարության ծարավը:
Պետք է արձանագրել, որ իրավապահ մարմինների՝ երկար ամիսներ տևած աղմկահարույց միջոցառումներից հետո այսօր միակ մարդն, ով շարունակում է հանիրավի կերպով ճաղերի հետևում գտնվել, գեներալ Մանվել Գրիգորյանն է: Իրավապահ համակարգի ողջ ագրեսիան այսօր փաստացի թափվել է հենց նրա գլխին, այն դեպքում, երբ մյուսների հետ նույն իրավապահները հաճույքով բռնոցի են խաղում, բռնում ու իբր ապացույցներ չգտնելով՝ բաց թողնում մարդկանց, որոնց իրական նկարագրի մասին հասարակությունը շատ լավ տեղյակ է, ինֆորմացված:
Նրանց այս կերպ փաստացի մաքրում են, «լվանում»:
Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց Մանվել Գրիգորյանը դարձավ Փաշինյանի ու նրա թիմի ինքնահաստատման թիրախ, արդյոք գործ չունե՞նք սովորական պատվերի հետ, Մանվելի հետ տեղի ունեցածի հետևում Սե՞րժն է թաքնված, Սասո՞ւնը Միքայելյան, Վովա՞ն Գասպարյան, թե՞` ասենք, ժամանակին Մանվել Գրիգորանի գլխի համար աներևակայելի բարձր գին սահմանած ազերին…
Ընդ որում հարցն այստեղ երևի թե ոչ այնքան իրավական հարթության մեջ է, որքան՝ բարոյական:
Ցայսօր ձևակերպված չէ՝ Մանվել Գրիգորյանին ինչում են մեղադրում, բանակից սնունդ գողանալու հետ կապված մեղադրանքը բացակայում է, նույնիսկ քննման առարկա չի դարձել այդ հարցը, և ուրեմն՝ ինչո՞ւ պետք է բանտային կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների (քաղցկեղ, շաքարային դիաբետ) տեր Գեներալն այսօր անազատութան մեջ լինի ու զրկված լինի անգամ բժիշկական տարրական օգնությունից:
Ո՞վ է իր առաջ խնդիր դրել սպանել Մանվելին, ո՞ւմ կարող է ձեռնտու լինել մարտական փառապանծ ուղի անցած Գեներալի նմանօրինակ վիճակը, Նիկոլի՞ն, Սասուն Միքայելյանի՞ն, թե՞, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանին, ով կարող է հենց այս մեթոդով մարդուց վրեժ լուծել այն բանի համար, որ 2008-ին Գրիգորյանը չկանգնեց իր կողքին:
Ի դեպ՝ շատերը նկատած կլինեն, որ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո հատկապես Սասուն Միքայելյանի գործերը բավական լավացել են: ԵԿՄ-ն հաջողությամբ իրենով արեց, որդուն կարգեց քաղաքապետ, իսկ ահա արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանում, ասում են, Սասուն Միքայելյանին մոտ կանգնած մեծ թվով անձիք են ներկայացված լինելու ( սանիկից բռնած ) :
Կարճ ասած՝ Հայաստանը կամաց-կամաց «սասունանում» է ու ոչ ոք այլևս ի վիճակի չէ այս վատառողջ երևույթի առաջն առնել՝ հանգամանք, որը, համաձայնե՛ք, մտորելու տեղիք իսկապես տալիս է…
Մեկ բան անհերքելի է՝ փաշինյանական ծածուկ, բայց դաժան վենդետայի թիրախում, որն, ինչպես հայտնի է, ուղեկցվում է ԱԱԾ շոու-նկարահանումերով՝ դրան ավելի մեծ «ռազմախ» հաղորդելու նպատակով, երկու հոգի են հայտնվել՝ մեկը Գեներալն է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանը:
Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե ժողովրդավարական բնույթ կրող հեղափոխություն, այլ՝ իշխանության փաստացի բռնազավթում այս անգամ, սակայն, շատ ավելի նուրբ, մանիպուլյատիվ մեթոդներով:
Հայաստանում արդարադատութունը ոչ թե ընտրովի է, այլ առհասարակ բացակայում է, իսկ երեկվա ու այսօրվա միջև եղող տարբերությունն ընդամենը մեկն է՝ տխրահռչակ հին գվարդիային փոխարինելու են եկել նույնատիպ մտածելակերպ ունեցող նորերը՝ շատ ավելի «պռադվինուտիները», սափրվելու հետ սեր չունեցողները, փնթիներն ու «նիգոդնիի» թղթերով բանակից ազատվածները, կոմիկներն ու գոմիկները....
Սրա համա՞ր էր ողջ պայքարը…
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



