- 2026-01-13 22:05:00«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Խոսքս ուղղում եմ այն մարտակերտցիներին, ովքեր տարիների ընթացքում մեր դարդ ու ցավի առջև աչք են փակել ու հիմա արթնացել են: Այսօրվա կյանքին ընդդիմացողներին եմ խոսքս ուղղում, որոնցից շատերը նաև իրենց սեփականությունն ունեն, բայց խուսափում են պետական հարկեր վճարելուց: Երևի նախորդ տարիներին շատ ավելի լավ եք ապրել, քան հիմա...Իհա՛րկե, լավ եք եղել, երբ հասարակ ուսուցչուհու իմ համեստ աշխատավարձից շատ ավելի հարկ են վերցրել, քան ձեր վաստակած քանի՜ -քանի հազարներից:

Ո՞վ է ասում, որ այստեղ էլ չեն լափել ու թալանել, բայց երբևէ չեմ լսել, որ այդ թալանողների դեմ վայնասուն բարձրացնողներ լինեին: Ինչու՞ չբողոքեցիք, երբ ապրիլին զինտեխնիկայի վառելիքն էին գողացել, դուք չբողոքեցիք, երբ զինվորների բաժինը խանութներում էր հայտնվել, երբ բազմանդամ ընտանիքին ալյուր չէր հասել, երբ եկած օգնությունը նկուղներում բորբոսնել էր, երբ զինվորը դիրքում սոված էր մնացել և առանց զինամթերքի...
Մի՞թե ձեզանից շատերն ապրիլյան օրերին դիրքերում չէին սովահարվել, ձեզ հետ նաև՝ այն երիտասարդ զինվորները, որ հող են պաշտպանել: Նախորդ տարիներին չգիտեի՞ք, թե Մարտակերտի հանքերի շահագործումից հարուստ ընդերքը որտեղ է տարվում, թե՞ ձեզ այդ տարիներին սովորեցրել էին, որ լռեք ու չտեսնելու տաք:
Ցանկալի է, որ այս կյանքին ընդդիմացողները, դրանց շարքում մի շարք կամակատարներ, բողոքելու փոխարեն զգան, որ տարիների նիրհից հետո մեր քաղաքն արդեն շնչում է, ապրում նոր կյանքով, ժամանակն է՝ հասկանալ, որ տարիների անտեսվածությունից հետո վերջապես գալիքի հանդեպ նոր հույսեր ենք փայփայում, տեսնել է պետք, թե քանի~-քանիսին է օգնություն հասցվել հենց վերջին մեկ տարում: Այն փոշոտ ու ցեխոտ ճանապարհներով երթևեկելիս չբողոքեցիք, հիմա ասֆալտի որակը դուր չի գալիս ձեզ:
Գուցե հիացմունքից ձեզ կորցրած Աստծու՞ն օրհնեք, որ այս շրջանով մտահոգ մարդ կա մեր կողքին, թե՞ Աստծուն էլ մոռացել են ոմանք՝ աթոռի ու պաշտոնի երազանքներով տարված: Այս կյանքում գտնվել է մեկը, ում հասցրել եմ ասել, որ Աստված է Ձեզ ուղարկել Մարտակերտ...
Հիշեք՛, մեծատառով եմ գրել Ձեզ-ը, որովհետև նա ինձ ու շատ-շատ մարտակերտցիների համար մեծատառով ՄԱՐԴ է՝ մեր ցավերին ու դարդերին կարեկից, մեր հոգսերով մտահոգ, իր պաշտոնին արժանի...
Նատաշա Պողոսյան
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն



