- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ասում են «փոքր ազգերն ապրելու իրավունք չունեն», ինքս այս ձևակերպմանը տրամագծորեն դեմ՝ այդ ինչպե՞ս, ինչու՞ չունեն։
Մենք՝ հայերս, որ անցել ենք բոլոր ազգերից հավանաբար ամենախրթին ու բարդ պատմական ուղին, հաճախ զուրկ ենք եղել պետականությունից, անկախությունից, սակայն երբեք չենք կորցրել մեր դեմքն ու դիմագիծն, արժեքներն, ավելին՝ միաբանվելով հաճախ հենց մեր եկեղեցու շուրջը, վեր ենք խոյացել ամեն չարիքից ու կրկին ապրել։
Բախտի բերմամբ, թե ինչ֊որ չարաբաստիկ նախախնամությամբ՝ հայն ու Հայաստանը մշտապես գտնվել է գերտերությունների բախման ու շահերի խաչման քառուղիում ու հենց այդ պատճառով է, որ չափազանց հաճախ մեզ գլխատել են ցանկացել, վերացնել իրենց ճանապարհից ու թե ժամանակին մեր գոյության, անկախության համար կռիվ ենք տվել սրով, ապա այսօր պետք է ունակ լինենք կռիվ տալու թե՛ ռազմի դաշտում ու թե՛ կռվել գաղափարական, ներքին թշնամու դեմ։ Պատմության ներկա շրջափուլում Հայոց պետականության արմատները թուլացնելու, կոսմոպոլիտական թյուր գաղափարներն իրականացնելու համար Հայաստան են ներմուծվում տարատեսակ բարքեր՝ ԼԳԲՏ, աղանդներ... Այո՛, ամեն ոք ազատ է իր հայացքներում, կողմնորոշումներում, սակայն, կարծում եմ՝ չի կարելի հավասարության նշան դնել մարդու իրավունքների ու պետության միջև։ «Բաժանիր, որ տիրես» հայտնի խոսքի տրամաբանությամբ՝ այսօր հայ ժողովուրդն, ունենալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման հրամայականն իր օրակարգում, ենթարկվում է գաղափարական տեռորի՝ մասնատվելով ու պառակտվելով օտարածին ու նենգ բարքերի ներմուծման ու քարոզի պատճառով ու ակամայից ստեղծվում է իրավիճակ, երբ չկա կոնկրետ արժեք, ինչի շուրջ կարող է միաբանվել պատեհ պահին ժողովուրդը, և քանի որ դարեր ի վեր այդ համախմբումը տեղի է ունեցել եկեղեցու շուրջը, այսօր նենգադավ թշնամու թիրախ է դարձել հենց եկեղեցին։
ԼԳԲՏ համայնքի գործունեությունը հայ եկեղեցին համարում է պղծում, այլասերում, սակայն 21֊րդ դարում դա կարող է համարվել որոշակիորեն ռադիկալ մոտեցում ու քանի որ մարդու իրավունքներն, ազատություններն ավելի ու ավելի են ամրապնդվում, ուստի մենք չենք ցանկանում նսեմացնել մարդու իրավունքը, բայց նաև չենք ցանկանում դեմ գնալ մեր ազգային արժեհամակարգին, ջնջել սեփական դիմագիծն ու աշխարհին հանդես գալ իբրև անդեմ, թույլ մի ազգ ու պետություն։
Միաժամանակ տանելով ԼԳԲՏ, տարատեսակ աղանդների պրոպոգանդա՝ ոչ թե իրականացվում է իրավունքի պաշտպանություն, ինչպես հաճախ իրենց արդարացնում են պրոպոգանդիստները, այլ կամա, թե ակամա իրականացվում է ազգը կազմաքանդելու, պառակտելու և պետության հիմքերը թուլացնելու դավադիր մի գործունեություն։
Մեր երկրի բնակչության թիվն իսկ հուշում է մեզ, որ մենք պետք է գնանք զարգացման, ծնելիության աճի ուղեծրով, մինչդեռ Հայաստանում քարոզվում է համասեռամոլությունը։
Միթե՞ մենք ունենք մասնատվելու իմունիտետ, ո՛չ՝ եթե Հայաստանում քարոզ է հարկավոր, ապա պետք է քարոզվի լավը, նպաստավորը, ոչ թե օտարածինն ու մեր գլխին դամոկլյան սրի պես առկախված պառակտիչ վտանգը քարոզվի։ Օրերս ֆեյբուքյան տիրույթում հարցում անց կացրի՝ դեմ, թե՞ կողմ ԼԳԲՏ պրոպոգանդային, ինչպես և կանխատեսում էի, շուրջ երեք հարյուր մասնակիցներից 98%֊ը դեմ էր արտահայտվել։ Սա խոսուն առհավատչյան է այն հանգամանքի, որ հայ ժողովուրդը չի ցանկանում տրվել զանազան պրոպոգանդաներին, որ Հայաստանում դոմինանտ է ազգայինը, մերը։
ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված է Հայ առաքելական եկեղեղու բացառիկ դերը, նաև սահմանված է ընտանիքի՝ որպես հասարակության բջիջը լինելը։
Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ հավաստի աղբյուրների համաձայն՝ այսօր պրոպոգանդիստների առջև դրված է միասեռական ամուսնություններն օրինականացնելու, այդ զույգերի կողմից երեխաներ որդեգրելու, Հայաստանում սեռափոխման վիրահատություններ իրականացնելու նպատակները, մինչդեռ այդ ամենի համար վերջիններս չեն սնվում պետական բյուջեից կամ ներպետական ու ազգային հանգանակություններով, այլ ֆինանսավորվում են արտաքին, կասկածելի հովանավորներից, այսինքն այս ամենը մեզ պետք չէ, այլ մեծ հաշվով պետք է նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մեր իսկ բարքերի ու արժեքների հաշվին սեփական նպատակներն իրականացնելու համար։
Ս/թ. նոյեմբերի 15֊ին Հայաստանում իրականացվելու է ԼԳԲՏ համայնքի հերթական, բայց այս անգամ առավել ընդգրկուն ու լայնամասշտաբ՝ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը։ Վերը շարադրված անհրաժեշտություններով պայմանավորված՝ մենք պետք է մեր խոսքն ու դիրքորոշումն ընդգծված արտահայտենք՝ ապահովագրելով մեր պետության ու մեր ժողովրդի ուժեղ ու միաբան լինելը, այո՛, մենք ընդունում ենք համաշխարհային լավագույն փորձը, մենք զարկ ենք տալիս մարդու իրավունքների ու ազատությունների իրացմանը, մենք ապահովագրում ենք ամեն անհատի՝ Հայաստանում ազատ ու երջանիկ ապրելու իրավունքը, բայց ոչ երբեք ազգային ու պետական արժեքների հաշվին և ուրեմն Հայաստանում չի կարող լինել նման բացասական պրոպոգանդիստական գործունեություն և մենք ինքներս պետք է դառնանք մեր ու մեր երեխաների առողջ ու ապահով ապագան կերտելու ջատագովը։
Սիրելի համախոհներ ու սեփական արժեքներն ու բարքերը հարգող հայ ժողովու՛րդ, «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը բոլորիս՝ մեր ընտանիքներին, երեխաներին, ս/թ. նոյեմբերի 6֊ին՝ ժամը 14։00֊ին, հրավիրում է Երևան քաղաքի Ազատության հրապարակ՝ խաղաղ, բայց վճռական կերպով արտայահայտելու մեր դիրքորոշումն, ի ցույցն դնելու, մեր միաբան ու հավատարիմ լինելը մեր բարքերին, արժեհամակարգին, ազգային դիմագծին։
Վահե Եփրիկյան

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



