- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Չնայած հեղափոխությունը տեղի է ունեցել առաջին հերթին ընդդեմ Սերժ Սարգսյանի ու նրա մերձավոր թիմի /«Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» կարգախոսերը /, բայց, երբ, խոշորացույցի տակ ես առնում ընթացող պրոցեսները, հասկանում ես, որ հեղափոխությունից ո՛չ Սերժ Սարգսյանն է տուժել, ո՛չ էլ նրա վստահելի մարդկանցից որևէ մեկը: Կյանքը շարունակում են վայելել:
Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված հեղափոխականների հանդուրժողական վերաբերմունքը, ասենք, նույն Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ, ում մասին մամուլում 6 ամիս առաջ հայտնված վերջին կցկտուր տեղեկությունն այն էր, որ իբր Սևանում ընկել՝ վնասել է ողնաշարը: Ընկել, կամ չի ընկել՝ դա հարցի մի կողմն է, հավատալ կամ չհավատալն էլ ևս:
Երբ Փաշինյանը լրագրող կամ պատգամավոր էր, հաճախ էր սիրում վանկարկել նույն Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Գասպարյանի անունները՝ մեղադրելով նրանց երկրում տիրող անօրինականությունների մեջ և այլն:
Փաշինյանն ընդդիմադիրի իր կարիերան խոշոր հաշվով հենց այս երկուսի հաշվին է կերտել, ու այժմ մի տեսակ տարօրինակ է, անհասկանալի, թե ինչու, հանկարծ, վարչապետ դարձած նախկին կատաղի ընդդիմադիրն այսօր ձեռնպահ է մնում նույն Վլադիմիր Գասպարյանին անհանգստացնելուց: Սերժ Սարգսյանի աջ ձեռքի դերում երկար տարիներ հանդես եկած Վովային ո՛չ հարցաքննում են, ո՛չ որպես վկա ներգրավում կոնկրետ գործերի մեջ, ո՛չ էլ փորձում հիշել, թե ինչ դերակատարում է նա ունեցել և՛ մարտի 1-ի ժամանակահատվածում, և՛ 2015-ի բողոքի ցույցերի ժամանակ…
Մինչդեռ, նա, պայմանավորված իր բուռն անցյալով, հսկայական ինֆորմացիայի է տիրապետում, ու եթե Փաշինյանն իսկապես անկեղծ լիներ, կարող էր միայն նախկին ոստիկանապետի ցուցմունքների օգնությամբ բավական լուրջ առաջընթաց ապահովել արդարության հաստատման ընթացիկ պրոցեսում, որին, ինչպես իշխանություններն են պնդում, կոչված են այն բոլոր իրավական գործընթացները, որոնք սկիզբ են առել հեղափոխությունից անմիջապես հետո:
Այնինչ, թե՛ Փաշինյանը, թե՛ նրան հնազանդ ՔՊ-ականները նույնիսկ ծպտուն չեն հանում նախորդ ռեժիմի անկյունաքարը հանդիսացած Վլադիմիր Գասպարյանի մասին՝ նախընտրելով մոռացության տալ նաև Սերժ Սարգսյանի անունը:
Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը «բարիկադները քանդելու» համատեքստում հայ հասարակության համար մի նոր անակնալ է նախապատրաստում:Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց, հորով- մորով անելուց հետո հիմա էլ պատրաստվում է բարձր ու պատասխանատու պաշտոնի նշանակել վերջինիս նախկին շեֆ Վլադիմիր Գասպարյանին:
Ամենայն հավանականությամբ՝ ընտրություններից հետո ականատես կդառնանք Արթուր Վանեցյանին Վլադիմիր Գասպարյանով փոխարինելու գործընթացին:
Պետք է նկատել, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումը կդառնա Վովայի վարդագույն երազանքների իրականացման գագաթնակետը, քանի որ դեռ Սերժ Սարգսյանի ժամանակներից նա մշտապես երազել է լինել ԱԱԾ պետ, ու չնայած իր տեղեկացվածության մակարդակով Գորիկ Հակոբյանին չի հասնի, սակայն, նա այն խիստ սահմանափակ թվով մարդկանցից է երկրում, ով, ինչպես նշվեց, ծայրաստիճան ինֆորմացված է, հետևաբար՝ իր նոր պաշտոնում կարող է առավելագույն օգուտ բերել Փաշինյանին՝ հատկապես հաշվի առնելով անցյալի քաղաքական իշխանությունների հետ համագործակցության նրա մեծ փորձառությունն ու այդ հարցում ցուցաբերած գերարդյունավետությունը:
Այդ անգամ էլ կասենք՝ «Նիկոլը գիտի ինչ է անում»:
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանին, ով վերջին ամիսների թիվ մեկ հեռուստաստղն է դարձել Հայաստանում, շշուկներ է շրջանառվում, որ կհատկացնեն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պատվավոր պաշտոնն ու կուղարկեն «գնդակ տշելու»՝ ստիպելով հրաժարվել «մասկի շոուներ» կազմակերպելու արատավոր պրակտիկայից, որի պատճառով, փաստորեն, տուժում է ոչ միայն Վանեցյանի անձնական հեղինակությունն, այլև ԱԱԾ բարի համբավը:Վերջին ամիսներին սույն կառույցը կարծես վերածվել էր «Վանեցյան ընդ ԱԱԾ փռոդաքշնի»…
Միով բանիվ՝ հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի նոր ու անակնալ զարգացումների: Բարիկադներ քանդելը հեշտ գործ չէ ու Փաշինյանը ստիպված է լինելու սեփական խոսքի տակ չմնալու համար համապատասխան քայլեր կատարել՝ սեփական ձեռքերով վերածնունդ պարգևելով անցյալի ամենավառ դեմքերին:
Եվ ի՞նչ եզրահանգման պետք է գալ այսքանից հետո…
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



