- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում ու փորձելով այնտեղ հիմնավորել իր ամենաաղմկահարույց վերջին գործողույթուններից մեկը՝ երկար տարիներ Վլադիմիր Գասպարյանի առաջին տեղակալ աշխատած ու նախորդ իշխանությունների «աջ ձեռքը» հանդիսացած Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը, հայտարարել է, թե այդ քայլին գնացել է՝ հեղափոխությունը Սյունիք հասցնելու համար: «Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը կապված էր Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի և ստացված տեղեկատվության հետ։ Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող՝ քան ժողովրդական իշխանությունը։ Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի պետական, ժողովրդական իշխանություն։ Սա ազգային անվտանգության կարևորագույն հիմնահարց է։ Սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պետք է հանես: Ահա սա էր Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ բարձր ամբիոնից:
Նոր իշխանությունների ասպարեզ գալով՝ Հայաստանում մի վատ երևույթ է նկատվում: Հեղափոխական իշխանությունները, մատնացույց անելով ամբոխի էյֆորիկ տրամադրությունները (հենց ամբոխի, այլ ոչ թե ժողովրդի. դրանք տարբեր բաներ են), սկսել են իրենց անսխալական համարել նույնիսկ այն պարագայում, երբ, նույնիսկ, նրանց շուրթերից հնչող այս կամ այն հայտարարությունը որևիցե քննադատության չի ենթարկվում: Ասվածի վառ ապացույց է ինչպես Հայկ Մարությանի «սևերի ու սպիտակների» մասին պատմած տխրահռչակ առակն ու դրան հետևած Փաշինյանի արդարացնող արձագանքն, այնպես էլ, ըստ էության, վարչապետի վերոհիշյալ խոսքերն՝ արտաբերած Ազգային ժողովում՝ «հեղափոխական» Հունան Պողոսյանի մասին:
Ինչ խոսք՝ ոչ ոք չի կարող ժխտել, որ ՀՀԿ իշխանության օրոք երկար տարիներ շարունակ հենց Սյունիքի մարզն է դարձել կրիմինալ կամ կիսակրիմինալ կլանների քայքայիչ գործունեության թիրախ:
Այո՛, անվիճելի է, որ հենց այդ կլանների միջև ձևավորված անօրեն հարաբերութուների, «բեսպրեդելի» պատճառով է, որ Հայաստանի ամենահարուստ մարզում այսօր բնակչության կենսամակարդակն աղետալիորեն ցածր է:
Այո՛, հեղափոխության մասին խոսելն ավելորդ շքեղություն կլինի, եթե դրա արդյունքում առաջին հեթին արմատախիլ չարվեն նույն Սյունիքում տարիներ ի վեր արմատացած հոռի բարքերն ու չկանխվի թալանը:
Այս ամենը հասկանալի է ու անքննարկելի: Սակայն հարցն այստեղ այն է, թե հատկապես ինչ գործիքակազմերի օգնությամբ է Փաշինյանը փորձելու իր առաջ դրած խնդիրը լուծել, ո՞ւմ միջոցով, Հունան Պողոսյանի՞, ով, ինչպես հայտնի է, եղել է կրիմինալը հովանավորածների, «կռիշ կանգնածերի» առաջին շարքերում, հանդիսացել է մի համակարգի ղեկավարներից մեկը, որի հովանու ներքո է Հայաստանում ծաղկել նույն կրիմինալն ու ամենաթողությունը: Մի՞թե կարելի է «գայլին ոչխարներնի հովիվ կարգել նույնիսկ այն պարագայում, երբ այդ գայլը վիրավոր է»: Ո՞վ է հեղափոխությունը բերելու Սյունիք, ՀՀԿ-ի ոստիկա՞նը…
Բանն այն է, որ նոր իշխանությունները խնդիր ունեն՝ երկիրն իրենցով անելու, ՀՀԿ-ի թափուր տեղը արագորեն լցնելու, նախկինում գերհզոր ՀՀԿ-ին իրենցով փոխարինելու:
Հետևաբար՝ կարելի՞ է, արդյոք, ենթարդել, որ Հունան Պողոսյանին՝ Վլադիմիր Գասպարյանի ծանր հրետանուն, Սյունիք ուղարկելու մասին որոշումը իրականում հենց վերոհիշյալ տրամաբանությամբ է պայմանավորված: Արդյոք Հունան Պողոսյանը չի՞ փորձելու ոստիկանական մեթոդաբանությամբ այս անգամ արդեն ոչ թե ՀՀԿ-ի թասիբը պաշտպանել, այլ ՔՊ-ացել Հայաստանի հզորագույն մարզերից մեկն ու այնտեղ հաստատել Նիկոլի օրենքները… Այլապես ո՞րն է Հունան Պողոսյանի անփոխարինելիության մասին լեգենդի հյուսման բուն պատճառը:
Սրանք հարցեր են, որոնց շուրջ, թերևս, արժե մտածել:

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



