- 2026-07-08 23:33:00ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հայ ժողովուրդը մշտապես կապված է եղել իր ազգային արմատներին, ասել է, թե ազգային տոներին և երկար ու ձիգ տարիներ հենց հայը իր ազգային տոների, հավատքի ու մշակույթի շնորհիվ է, որ ապրել է, կա ու կլինի հուր հավիտյան... Հայ ժողովրդի կողմից Բուն Բարեկենդանի տոնն ընկալվել է, որպես ամենաազգային, ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը և հատկապես Բուն Բարեկենդանի տոնը դարձել է համաժողովրդական տոն, որը հատկապես ներառել և հավաքական ուժ է ստացել:Արդեն երրորդ տարին է, ինչ Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով կազմակերպում է Բուն Բարեկենդանին նվիրված տոնը:
Այս տարի ազգային երգ ու պարով, դիմակավորված ԱՀԹ երիտասարդները, ինչպես նաև համքաղաքացիները Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց ուղևորվեցին Մաշտոցի պողոտայով, դեպի Ազատության հրապարակ: Ճանապարհին անցորդները սիրով միանում էին բարեկենդանյան ուրախ դիմակավորված մեծ շքերթին:
Շատերը Բուն Բարեկենդանի երթի մասնակիցներին դիմավորեցին արդեն Ազատության հրապարակում: Ամենուր տիրում էր տոնական բարձր տրամադրություն... Թատերական ներկայացումներ, ազգային երգ ու պար, Բուն Բարեկենդանին նվիրված խաղեր, ԱՀԹ երիտասարդների ձեռքով պատրաստված Բուն բարեկենդանյան ուտեստների հյուրասիրություն, նկարիչ հեղինակների կողմից ցուցահանդես- վաճառք, անակնկալ նվերներ, բարեկենդանյան մրցանակներ: Հանդիսատեսը ոչ միայն ներկա գտնվեց, այլ նաև ինքը մասնակիցը դարձավ այս հզոր ազգային-ժողովրդական տոնախմբությանը: Ուրախության, սիրո, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր էր նաև, որը կարծես հավատացյալ ժողովրդին հիշեցնում էր նախամարդկանց դրախտային երջանկությունը, սերն առ Աստված... Ուրախ էին բոլորը և որ ամենկարևորն է Երևանը ևս մեկ տոն ունի՝ Բուն Բարեկենդան:
Այս տարի Բուն Բարեկենդանի տոնին ընդառաջ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը համագործակցելով Արարատյան Հայրապետական թեմի հետ, կազմակերպել էին սպորտային մրցաշարեր, ինչն էլ իր զգալի հաջողություններն ունեցավ... Ազգային պարերի, խաղերի, զվարճահանդեսների՝ ուրախության երկու շաբաթ էր նախորդում Բուն բարեկենդանյան տոնին: Եվ այս գեղեցիկ ու հիշարժան տոնը մեզ պարգևելու համար առաջին հերթին շնորհակալ ենք Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոսին, ում օրհնությամբ և անմիջական աջակցությամբ էլ կրկին անգամ իրականացվեց Բուն Բարեկենդանի տոնը:
Եվ երկրորդ՝ ԱՀԹ-ի եկեղեցասեր երիտասարդներին ում նախաձեռնությամբ և եռանդուն ջանքերի շնորհիվ միջոցառումը լցված էր հոգևոր- մշակութային շնչով: Հիշեցնեմ, որ Բուն Բարեկենդանը Մեծ պահքի առաջին կիրակին է: Եկեղեցում ս. պատարագը մատուցվում է փակ խորանով: Ս. պատարագից հետո ժողովրդկան սովորության համաձայն սկսվում է տոնախմբությունը: Հաջորդ օրն արդեն մարդիկ մտնում են Մեծ պահքի շրջանն ու պատրաստվում Ս. Հարության տոնին:
Արթուր Հայրապետյան



Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



