USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 23 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ոչ ասֆալտին փռված կա, ոչ էլ բերման ենթարկված. «Փաստ»
2018-09-13 01:22:00
Տպել Տպել
Չնայած վարչապետը նախօրեին հարթակից երկու ժամ էր տվել ԱԱԾ պետին ու ոստիկանապետին՝ ռեյդեր անցկացնել, ասֆալտին պառկեցնել և զինաթափել օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի զինված խմբավորումները, այդուամենայնիվ, «Փաստ»-ի տեղեկություններով, որևէ «ասֆալտին պառկեցված», առավել ևս՝ բերման ենթարկված չկա: 
 
«Քաղաքի կենտրոնում ցուցադրական ակցիա է իրականացվել մեկ–երկու «սովետական» մեքենաների մասնակցությամբ, իսկ իրականում փաստացի վարչապետի հրահանգները չեն կատարվել:
Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ իրավապահները «ասֆալտին փռելու» բավական պատկառելի ցուցակ են ունեցել, սակայն այդպես էլ որևէ գործողություն չեն իրականացրել՝ հիմքեր չունենալու պատճառով: Պատահական չէր, որ թե՛ ԱԱԾ–ն, թե՛ ոստիկանությունը խուսափողական պատասխաններ էին տալիս, իսկ վարչապետը երեկ լրագրողների հետ զրույցում բավարարվեց միայն հայտարարելով, թե ամեն ինչ ճշգրիտ է, ամեն ինչ նորմալ է»:
Այս նյութը դիտել են - 3531 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook