- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Հայելի»-ն գրում է. Որ նախկին իշխանությունը մորթապաշտների համակարգ էր, ոչ մեկ վիճարկել չի կարող, պետք էր ենթադրել, որ թավշա հեղափոխությունից հետո ամեն մեկը փորձելու է փրկել ինքզինքը, խորտակելով ու ցեխոտելով մյուսներին։ Բայց որ անամոթությունն ու ջայլամային կեցվածքը նախկին կարկառունների մոտ այդ աստիճանի է կատարելագործված, մի քիչ անհավատալի էր։

Ահավասիկ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ՄԱԿ կուսակցության ղեկավար,ով նախկին իշխանությունների ժամանակ հասցրեց ահռելի ունեցվածք դիզել, մինչեւ անգամ սեփական ինքնաթիռներ ունենալ,երբ Խաչատուր Սուքիսայանին չթույլատրեցին ծխախոտների ներկրումը, Արսենյանի բիզնեսը վագրային թռիչք ունեցավ եւ պատգամավորը մի քանի միլիոնանոց աքսեսուարներ էր կրում։ Իսկ նրա որդին ամեն անգամ ջրից չոր դուրս գալիս աղմկահարույց պատմություններից հետո։ Եւ, ահա, այս մարդն այսօր կանգնել ու աչքալուսանք է տալիս, թե Հայաստանում ավարտվել է «մարդակերների» դարաշրջանը․«Տպավորություն կա, որ հին իշխանությունները և մենք տարբեր դարաշրջանների մարդիկ ենք. մենք խոսում ենք մի Հայաստանի մասին և ապրում ենք մի Հայաստանում, որն ազատ և անկախ մարդկանց հայրենիք է, իսկ նրանք խոսում են մի Հայաստանի մասին, որտեղ վաղ ֆեոդալական կամ ուշ ստրկատիրական հասարակարգի դրսևորում էր, որի կերտողն իրենք էին, և որը Հայաստանի բնակիչների միահամուռ ջանքերի ու ազատության տենչի շնորհիվ մնաց պատմության աղբանոցում։․․․ Թող ժողովրդավարությունից խոսելուց առաջ հիշեն իրենց հանցանքները»,- ասում է նա ու հավատարմության երդում տալիս նոր իշխանություններին, փրկում կաշին ասելով, թե մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ է պայքարել, որպեսզի չլինի վերադարձ ֆեոդալական կարգերին։
Մորթապաշտների դասից իրեն ասպարեզ է նետել նաեւ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ով նույնպես հայտնի է նախկինում իր հերոսություններով։ Բայց նախկինի հարազատ զավակն այսօր որոշել է «գործ տալ» իր երբեմնի շեֆերի վրա ու հայտարարում է, թե Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ բիզնեսները խլում էին, մարդկանց սնանկացնում, Քոչարյանի անվտանգության պետը սպառնալով ու վախեցնելով մարդկանց թալանում էր։ Տարիներ առաջ էլ իր շինարարական ընկերությունում Վերահսկիչ պալատը, որի ղեկավարը Իշխան Զաքարյանն էր, երկու տարի կեղծ ստուգումներ է իրականացրել, որից հետո հայտարարելով, թե 32 մլն դրամ պակաս հարկ են վճարել։ «Երկու տարի ձեռնարկությունը չկարողացավ մասնակցել մրցույթներին։ Հետագայում դատարանում ապացուցվեց, որ մենք ոչ մի կոպեկ պարտք չէինք։ Պարզապես թուղթ էր մրոտեցին։ Իմ ձեռնարկության նման հազարավոր ձեռնարկություններ նույն ճակատագրին են արժանացել։ Ժողովրդական լեզվով ասած՝ ովքեր իրենց տակն էին, բարգավաճում էին, ովքեր ոչ՝ կորցնում էին ամեն ինչ։ Նրանք ում ուզում բանտարկում էին, սնանկացնում, որպեսզի իրենց մութ գործերին չխանգարեին։ Շատ մարդիկ կան, որոնք կեղծ ստուգումների արդյունքում այսօր դատապարտված են։ Նրանց բոլորի գործերը պետք է ուսումնասիրել, ու կտեսնեք, որ նրանք այդքան էլ մեղավոր չեն»։
Այս դասից աչքի է ընկնում նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով ժամանակին ոչնչից դարձավ ոստիկանապետ, դիզեց անծայրածիր հարստություն, իր աչքածակության արդյունքում ավազի հանքի շահագործման ժամանակ նույնիսկ խախտեց Հայաստանի սահմանագիծը, իսկ այսօր մաքրում է ինքզինքը՝ քննադատելով նախկին իշխանություններին։ Մի խոսքով՝ տգեղ ժամանակներ են, երբ նախկինում «կզողները» , այսօր աքացի են տալիս։
Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
armlur.Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել․ ինչ է սպասվում այսօր
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում



