- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ անվան հետ կապվող «Հայկական ժամանակ»-ի հրապարակած Մանվել Գրիգորյանի լուսանկարն՝ արված «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ԱԱԾ մեկուսարան)՝ որն էլ մեկ օր հետո, մշակված սցենարով հայտարարեցին՝ «..թե բա դա ԱԱԾ մեկուսարանում չի արվել, այլ՝ ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) առանց Գրիգորյանի համաձայնության կամ թույլտվության, ինչպես նաև դրա ապօրինի հանրայնացումը բառացիորեն պայթեցրել է հանրային դաշտն ու առաջ բերել մի շարք կարևորագույն հարցեր, որոնց ստիպված է լինելու պատասխանել ոչ միայն առանձին վերցրած լրատվամիջոցը, որ, փաստորեն, թույլ է տվել ակնհայտ ապօրինություն՝ «օրվա կադրի» միջոցով փորձելով ձեռք բերել էժանագին հեղինակություն ու հայտնվել հասարակական քննարկումների կիզակետում, այլև կատարվածի վերաբերյալ պետք է պարզաբանում ներկայացնեն բոլոր այն պետական մարմիններն ու պաշտոնյաները, որոնց կոմպետենտության շրջանակներում է գտնվում Մանվել Գրիգորյանի գործն՝ առհասարակ:
Առանց անհատի թույլտվության ու իմացության արված լուսանկարը համացանցից հեռացնելը կամ Ֆեյսբուքում մեղայական ճառով հանդես գալը բավարար չէ առաջացած հարցերին լիարժեք պատասխաններ գտնելու համար (ի դեպ՝ չմոռանանք, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ դատարանը դեռևս վերջնական վճիռ չի էլ կայացրել, իսկ անմեղության կանխավարկածն էլ, որքան մեզ է հայտնի, դեռևս ոչ ոք չի չեղարկել…):
Նախ ակնհայտ է, որ տեղի ունեցածն իսկապես բացառիկ է,ու նույնիսկ ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է վկայել, որ նման բան տեղի չի ունեցել անգամ այն տարիներին, երբ նա քաղհալածյալ էր ու գտնվում էր բանտախցում:
Փաստ է, որ այսօր բոլորի կողմից «քլնգվող» նախահեղափոխական բոլոր իշխանությունների օրոք անգամ, որոնք ասոցացվում են այն ամեն վատի հետ,որ կա ու եղել է Հայաստանում վերջին տասնամյակներին, նման բան տեղի չի ունեցել, ու նույն Փաշինյանին առանց նրա իմացության ոչ ոք երբեք չի նկարել, ու ասենք, Միքայել Մինասյանին պատկանող ԶԼՄ-ների միջոցով նկարները չի հանրայնացրել՝ զերծ մնալով «գայթակղությանը տրվելուց»: Եվ ուրեմն՝ կարելի՞ է, արդյոք ենթադրել, որ նախահեղափոխական Հայաստանը շատ ավելի ժողովրդավարական էր կամ առավել ամուր էր հիմնված Մարդու Իրավուքների ու հիմնարար ազատությունների հենքի վրա, քան «նոր Հայաստանը»:
Հետևություններ անելն, իհարկե, անձի անհատական գործն է,սակայն միանշանակ է,որ տեղի ունեցածը որևիցե կերպ չի նպաստում հեղափոխության հեղինակության բարձրացմանն, ու անձամբ վարչապետ Փաշինյանը տեղի ունեցածից պետք է լրջագույն հետևություններ անի. մինչ նա ենթադրաբար զբաղված է այս անգամ արդեն առաջիկա 200 օրերի «հաշվետվությունը» կազմելով, նրա իսկ քթի տակ տեղի են ունենում բաներ,որոնք որևիցե կերպ չեն կարող տեղավորվել հեղափոխական սիրառատ պոստուլատների տրամաբանության ծիրից ներս:
Ի դեպ՝ պակաս կասկածելի չի թվում նաև ԱԱԾ-ի ու Արտակ Զեյնալյանի որդեգրած կեցվածքը՝ մինչ բոլորի աչքի առաջ տեղի է ունենում Մարդու Իրավունքների կոպտագույն ոտնահարում ու անհատի հաշվին ինչ-որ ԶԼՄ-ի ինքնակայացում, այդ ընթացքում, փաստորեն, կոմպետենտ պաշտոնյաներից Արտակ Զեյնալյանը շարունակում է ինքնամոռաց կերպով զբաղվել սեփական քաղաքական ապագայի հարցերով՝ քաղաքապետի ընտրություններով՝ անտեսելով սեփական գործառույթը, իսկ Արթուր Վանեցյանն էլ, ենթադրելի է, ԱԱԾ հեղինակած հերթական սերիալի՝ «Բռնեմ-բաց թողնեմ» սցենարն է փորձում վերջնական տեսքի բերել՝ հասարակության վրա հնարավորինս խորը տպավորություն թողնելու հույսով: Այնինչ ԱԱԾ մեկուսարանում ինչ-որ մեկը սեփական հեռախոսի նկարչական հնարավորություններն է փորձարկում գեներալի վրա:
Ակնհայտ է, որ Գրիգորյանի հետ նման բան տեղի չէր ունենա,իսկ ՀՀ իրավապահ համակարգն այսպես չէր խայտառակվի, եթե յուրաքանչյուրն իր ոլորտում զբաղվեր իր բուն գործով՝ առանց ավելորդ հեղափոխական պաթոսի կամ հասարակական կարծիքին գերի գնալու: Էլ ո՞ւր մնացին հեղափոխականների ու նրանց առաջնորդի՝ Սիրո ու Համերաշխութան հեղափոխության, վենդետաների բացառման մասին սրտաճմլիկ հայտարարությունները:
Տեղի ունեցածն ի՞նչ պակաս վենդետա է…
Այսքանից հետո մնում է միայն հուսալ, որ այս աղմկահարույց գործն ամենասեղմ ժամկետներում հնարավոր կլինի բացահայտել ու պարզել ՀԺ-ի «աղբյուրը», որը լրատվամիջոցը համառորեն չի ցանկանում բացահայտել՝ հայտարարելով. «Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի, իհարկե, սակայն, հուսով ենք՝ պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»: Փաստորեն՝ ոմանք Մուկն ու Կատու են որոշել խաղալ, չեն բացահայտում աղբյուրը, սակայն հույս են հայտնում,որ իրավապահներն առանց իրենց էլ կկարողանան գտնել նրան:
Գործնականում, իհարկե, տրամաբանությունն այնքան էլ սխալ չէ, քանի որ դժվար թե նույն ԱԱԾ-ի համար մեծ բարդություն ներկայացնի լուսանկարողին հայտնաբերելը, պարզապես հարցն այստեղ այն է, թե արդյոք նման կամք կդրսևորվի՞ նրանց կողմից, թե՞ ոչ:
Պետք է հասկանալ, որ հարցն այստեղ միայն Մանվել Գրիգորյանինն չէ, որ վերաբերում է: Խնդիրը համակարգային է ու վկայում է լատենտ ճգնաժամի մասին,որ կա այսօր ողջ իրավապահ համակարգում՝ իրավապահներից մինչև Արդարադատություն իրականացնողներ:
Մանվել Գրիգորյանի դեպքն ընդամենը լակմուսի թղթի դեր է խաղում այստեղ:

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը


