USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2018թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դուք չէի՞ք, որ պատմում էիք, թե ինչ մեխանիզմներով են փոշիացվում ու յուրացվում գումարները
2018-07-28 23:28:00
Տպել Տպել

Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Գոնե մի քիչ ՏՂԱ եղեք

Վերջին օրերին մեր ամենամեծ բուժկենտրոններից մեկի շուրջ ծավալվող իրադարձություններին փորձում էի պարզապես կողքից հետևել։
Բայց ինչքան գնում է այնքան ավելի զզվելի պատկեր է ուրվագծվում։

Առաջինը ուզում եմ դիմել հենց աշխատակիցներին, որոնց մեջ ունեմ բազմաթիվ ընկերներ։
Տղերք ջան, ինչքան հիշում եմ, ամեն առիթով անիծում էիք Ձեր բախտը, որ հայտնվել եք մի հիվանդանոցում, ուր ոչ նորմալ աշխատավարձ եք ստանում, ոչ մարդկային պայմանների ու վերաբերմունքի արժանանում, ու որտեղից անգամ համարձակություն չունեք դիմում գրելու և ազատվելու, քանի որ ուրիշ ոչ մի հիմնարկի ղեկավար չի համարձակվի առանց Ձեր ղեկավարի թույլտվության Ձեզ աշխատանքի ընդունել (իսկ այդ համաձայնությունն իհարկե թեմա էր...)։
Դուք չէի՞ք, որ պատմում էիք, թե ինչ մեխանիզմներով են փոշիացվում ու յուրացվում գումարները։ Դուք չէի՞ք, որ համեմատում էիք Ձեզ ստրուկների հետ, միակ բացառությամբ, որ ստրուկին կերակրում ու աշխատացնում էին, իսկ Ձեզ պարզապես աշխատացնում։ Ու հիմա հանկարծ էսպիսի "սեր" բսնեց, որ սիրտս լցվում է։ Չլինի Դուք իսկապես համարում եք, որ Ձեր կենտրոնը վերանորոգված ու ժամանակակից տեխնիկայով հագեցած կլինիկա է։ Այդ դեպքում Դուք երևի կյանքում ոչ վերանորոգում եք տեսել, ոչ էլ ժամանակակից տեխնիկա։ Կամ էլ իրականում Ձեր մեջ էլի ստրուկն է արթնացել ու ստիպում տիրոջ շողքից անգամ վախենալ...
Ի դեպ եթե հաշվի առնենք թե ինչ կարգի գումարներ են տարիներ շարունակ մտել այս կենտրոն պետական բյուջեից, ապա այն իսկապես պարտավոր էր լինել և վերանոնորգված և տեխնիկապես զինված։ Սակայն, մի հատ ընդամենը կողքից նայեք այս անմխիթար հիվանդանոցին ու ասեք թե ի՞նչ է սա։
Ի դեպ՝ Ձեր ղեկավարներն ի տարբերություն Ձեզ շատ լավ գիտեն ժամանակակից կլինիկաների տեղերն ու իրենց պետք եղած ժամանակ անմիջապես մեկնում են էնտեղ բուժումների... Բայց, դա իհարկե՝ իրենց պրոբլեմն է։ Իսկ իմ պրոբլեմն այն է, որ ես չեմ ուզում մտնել հիվանդանոց ուր ինձ կառաջարկեն ձևակերպել ինձ կամ իմ ընտանիքի անդամին չհասնող պետպատվեր։ Ուր ինձ "կբացատրեն", որ վճարովի կարգով վիրահատության արժեքը մոտ 1 միլիոն է, բայց իրենք հեսա կձևակերպեն անհիմն պետպատվեր, որը կծածկի մոտ 140 000, իսկ մնացածը շնորհակալության ձևով կբերեք պրոֆեսորին։
Ի դեպ կարող եմ պրոֆեսորի ազգանունն էլ նշել, թեև, Դուք կարծես հիմա բոլորդ ուզում եք էտ ազգանունն ունենալ...։
Ասածս այն է, որ սթափվեք ու Ձեզ տղամարդու պես պահեք, այլ ոչ վախկոտ ստրուկի։ Գիտեմ, որ Ձեզ տարիներով նսեմացրել են, կոտրել, համոզել, որ իրենց դեմ խաղ չկա։ Հավատացեք, որ կա։ Հավատացեք, որ Ձեր երեխաներն էլ ունեն նույն իրավունքները, ինչ իրենցը, որ նրանք նույնպես կարող են բարեկեցիկ ու ապահով կյանքով ապրել։ Պարզապես մի քիչ ՏՂԱ եղեք։

Այս նյութը դիտել են - 5241 անգամ
Թողնել մեկնաբանություն
2018-12-02 19:08:00 60   տարիս  մեկ  էջում
60 տարիս մեկ էջում
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (185-ձայն)
  • Վատ (135-ձայն)
  • Շատ Վատ (1087-ձայն)
Ajax Loader
Facebook