- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Պատահաբար եմ առնչվում կեղծ էջերի, երբեմն ընկերներս են ուղղորդում ինձ, որ կեղծ են դրանք, նրանց ընկերության հայտը չընդունեմ, չնայած երբեմն դառնում եմ պատահականության «զոհ»:
Այո՛, «զոհի» կարգավիճակում ենք հայտնվում շատերս, երբ առերեսվում ենք էջերի, այնտեղ կատարված գրառումների ու մնում զարմացած, թե արդյո՞ք հայ մարդն ընդունակ է նման զրպարտություններ, հերյուրանքներ թափելու ոմանց հասցեին, որոնց նույնիսկ երբեմն չենք էլ ճանաչում:
Ժամանակ առ ժամանակ արգելափակվում եմ, կարելի է ասել՝ ֆեյսբուքյան տիրույթում նկատելի է լինում կասկածամտություն՝ տվյալ հավանություններն իմ կողմի՞ց են լինում, թե՝ մեկ ուրիշի: Հնարավոր չէ բոլորիս դժգոհ նամակներն ընթերցվեն, բայց նաև այդ արգելափակումներն այս տարածքում սահմանափակում են երբեմն իմ, նույնիսկ կասեի՝շատ-շատերի իրավունքները, և ինքնաբերաբար հարց է ծագում՝ երբ ամիսներով, նույնիսկ տարիներով կեղծ էջեր են բացվում ու որակազրկում մարդկանց, ամենավերջին հայհոյախառն արտահայտություններն ուղղում միմյանց, այդ ինչպե՞ս է, որ այդ կեղծ էջերի գոյությունը հանդուրժվում է այստեղ:
Կարելի է ասել՝ նպատակս ոչ այնքան ֆեյսբուքյան վերահսկողության քննադատությունն է, որքան այդ էժանագին մարդկանց մասին մի քանի խոսք գրելը, երբ տեսնում ենք, որ այդ կեղծ էջերով նաև այդ «լափը» թափում են անմեղ երեխաների գլխին, ընտանիքի անդամներին դարձնում քավության նոխազ: Ինչո՞վ է մեղավոր երեխան, եթե հանկարծ նրա ծնողների հայացքները չեն համապատասխանում մյուսների գաղափարներին: Տվյալ ընտանիքի մայրն արժանանում է անհիմն մեղադրանքների, սրբությամբ ապրած հայ կինը հայտնվում է թիրախում, ու ինչե~ր ասես, որ չեն ասվում մարդկանց, ովքեր իրենց կյանքն ապրել են հարգանքի ու սիրո մթնոլորտում, բայց ինչ-ինչ պատճառներով հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում՝ պիտակավորված տարբեր անվայել բառերով:
Հայի գենի մեջ եթե կեղտ կա, դա չենք բացառում, բայց միմյանց չհասկանալու արդյունքում այս տարածքում կեղծ էջերով իրար վարկաբեկելու արարքը զուտ մարդկայինի տեսակետից զուրկ է որակներից, անհիմն ու անհարիր, առավել ևս, երբ մարդ խուսափում է առերես երևալուց ու իր սրտի մաղձը թափում է անտես ու անհայտ մի տեղ պատսպարված՝ ո՛չ իր անունով, ո՛չ իր կերպարանքով, անհայտության քողով ծածկված, բայց բերանի լուտանքներին ազատություն տված: Մի բան հայտնի է, որ անտեսանելին է իր լեզվին ազատություն տալիս քողարկված դիմանկարով, մի բան, որ թուլության նշան է, ու առիթ է տալիս բազում կասկածների, թե տեսնես ով է նման գռեհկության կրողը, ով վախենում է բաց ճակատով ներկայանալ:
Ու կեղտոտվում է սոցցանցը, այս վիրտուալ աշխարհը, որը նաև գեղեցկության կրող է, հետաքրքիր մթնոլորտ ստեղծելու աղբյուր, առողջ բանավեճերի թատերաբեմ, երիտասարդների սիրո ապրումների գաղտնարան, ընկերական հրաշալի միջավայր՝ միմյանց հետ ծանոթանալու, իրար հետ հաղորդակցվելու, մեկը մյուսից դրական լիցքերով վարակվելու առիթ:
Հիշենք, որ սոցցանցն էլ միջավայր է, որ սովորեցնում է և ուղղորդում, խորհուրդներ է տալիս և հորդորում, տեսանելի է դարձնում աշխարհը, սովորեցնում միմյանց հետ շփվելու ձևը, հայտնաբերում մարդկային լավագույն հարաբերություններ, բացահայտում մեր շրջապատը, ապրեցնում մեզ մի նոր կյանքով, հիշեցնում բոլորիս, որ այս միջավայրն էլ պետք է գեղեցիկ պահել՝ մեր կերպարներով, միմյանց հետ շփվելու այն բոլոր դրական որակներով ու վարքագծով, որ իր մեջ կրում է մեզանից յուրաքանչյուրը:
Պողոսյան Նատաշա

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը





