- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Times.am: «EU-ASIA Business Finance Centre» շքեղ անվանումով հոլդինգի նախագահ, Սլովակիայում բնակվող գործարար Աշոտ Գրիգորյանը, ով հայտնի է տարին մեկ-երկու անգամ Հայաստան ժամանելով ու «միլիոնների ներդրումներ» խոստանալով, արդեն սկսել է ակնհայտ նեղացկոտություն ցուցաբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ով, ըստ նրա, դեռևս չի «ընդունել իր ղեկավարած հզոր ներդրողների խմբին»:

Վարչապետին ամենայն հավանականությամբ զեկուցել են, որ «EU-ASIA Business Finance Centre» անունով ընկերություն պարզապես գոյություն չունի, իսկ Գրիգորյանն էլ այդ անունն օգտագործում է պարբերական գաստրոլներ տալու և այն իբրև շանտաժ օգտագործելու համար:
Պարզ է, որ դրանից հետո հանդիպման մերժումները Գրիգորյանին դրել են անհարմար վիճակի մեջ, և վերջինս արդեն սկսել է անուղղակի կսմիթներ ուղղել նաև կառավարության ղեկավարի ուղղությամբ:
Ընդհանրապես, Գրիգորյանը հայտնի է իր ցեխարձակումներով տարբեր գործիչների նկատմամբ, ովքեր չեն ցանկացել դառնալ նրա ավանտյուրաների զոհը: Վերջին թիրախը դարձավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ում Գրիգորյանը մեղադրեց «ՀՀԿ-ական գործիչների համար գույք ձեռք բերելու մեջ»: Դրանից առաջ նույն Գրիգորյանի «զոհն էր» նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա տնտեսական թիմը, ովքեր շատ արագ պարզել էին, որ «Նաիրիտի» հարցով Գրիգորյանի խոստացած ներդրումները դասական փուչիկ էր:
Սլովակահայ «Օստապ Բենդերի» վոյաժներն այն աստիճան զզվեցրին Հայաստանի իշխանություններին, որ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը երկուշաբթի իր բրիֆինգի ժամանակ խորհուրդ տվեց լրագրողներին ընդհանրապես չլուսաբանել այդ անձնավորությանը, նրան անվանելով «մեծ կոմբինատոր»:
«Ես, կարծեմ, առիթ ունեցել եմ նաև այս ճեպազրույցների ժամանակ անդրադառնալու դրան առնչվող մի հարցի և մեծ կոմբինատորի համբավ ունեցող անձնավորության կողմից գրված կամ մատուցվող տեղեկատվությանը, նորից կրկնում եմ, լուրջ մի վերաբերվեք: Կարծեմ մայիսին էր, Աշոտ Խուրշուդյանը մի լավ ուսումնասիրություն էր հրապարակել իր ֆեյսբուքում կամ պարբերականներից մեկում այդ անձնավորության վերաբերյալ: Այդ նույն «հոդվածի» մեջ մարդը, եթե իր վրա է վերցնում, ասում է. «Իմ ջանքերով Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման» արդեն հաշվի վերցրեք:
Ով Սաֆարովի դատավարությանն առնչվել է, փայլուն կարող է ներկայացնել այդ անձնավորության գործունեությունը կամ ցանկալին իրականության տեղ մատուցելուն ուղղված գործունեությունը և գործողությունները Սաֆարովի դատավարության ժամանակ, այդ մարդիկ հայտնի են, ես չեմ մանրանա ուղղակի մտնեմ մանրամասների մեջ։ Այդ մարդկանց, խնդրում եմ, հարցրեք, թե ո՞վ էր, այսպես ասած չակերտավոր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ, Ձեզ բավականին մանրամասն կներկայացնեն նրա գործունեությունը։
Գիտեք, այդ անձնավորությունը գալիս է, միլիարդավոր ինչ-որ ներդրումների հնարավորությունների մասին է խոսում և այլն, այդ անձնավորությունը գալիս է, ինչ-որ гостролер-ի տպավորություն է թողնում։ Ես նորից եմ խորհուրդ տալիս հատկապես նման անձնավորությունների տված տեղեկատվությանը լուրջ մի վերաբերվեք», - նշել էր Տիգրան Բալայանը:
Սա, բնականաբար, առաջին դեպքը չէ, որ Գրիգորյանի մասով նման հայտարարություններ են հնչում: Չնայած դրան, Հայաստանում կան լրատվամիջոցներ, ովքեր ջանասիրաբար լուսաբանում են «մեծ կոմբինատորին»:
Նմանատիպ անձնավորությունների լցրած տեղեկատվական աղբը լուսաբանելն էլ, ինչ խոսք, լրագրողական էթիկայի ուղիղ խախտում է:
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
armlur.Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել․ ինչ է սպասվում այսօր
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ



