- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մինչ ԱԱԾ-ն Էջմիածնում զբաղված է հատուկ գործողություններ իրականացնելով՝ մի կարևոր խնդրի վրա պետք է հրավիրենք իրավապահ մարմինների, բայց հատկապես ԱԱԾ-ի ուշադրությունը:
Իսկ խնդիրն այդ կրկին Դոն Պիպոն է, իսկ ավելի ճիշտ՝ նրա զինակիցը համարվող բելգիաբնակ Արտակ Սերգոյանը:
Անկասկած է, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Էջմիածնում, խոշոր հաշվով մեծագույն ողբերգություն է հենց միայն այն պատճառով, որ Պիպոյի անհիմն ու լկտի հավակնությունների պատճառով այսօր քաղաքը փաստացի բաժանված է բարիկադների՝ մի կողմում իրենց լկտիությամբ աչքի ընկնող պիպոյականներն են՝ կասկածելի ծագմամբ ու անհիմն պահանջներով, լկտի պահվածքով, մյուս կողմում՝ իրենց միանգամայն կոռեկտ դրսևորող ու քաղաքացիական բարձր գիտակություն ունեցող քաղաքացիներից բաղկացած մեծաքանակ քաղաքացիներ, որոնք դուրս են եկել փողոց ընդամենը մեկ առաքելությամբ՝ պաշտպանելու Արդարությունն ու թույլ չտալու, որ այն զոհ գնա պիպոների ու սերգոյանների դավադրություններին: Նրանք չեն ցանկանում ուրանալ Կարեն Գրիգորյանի արածն ու պատրաստակամ են հանուն Արդարության գնալ մինչև վերջ, գնալ այնպես, ինչպես սահմանում են մարդկային բարոյական նորմերն ու ՀՀ օրենսդրությունը:
Ինչպես հայտնի է համացանցում է հայտնվել այն տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները կալանավորում «Դոն Պիպո» կոչեցյալին:
Այդ ընթացքում, ինչպես երևում է տեսագրությունում, Դոն պիպոն հեռախոսազրուց է ունենում ինչ-որ մեկի հետ. լսվում են Պիպոյի խոսքերը: Ասատրյանը, ակնհայտորեն ակնարկելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, հորդորում է իր զրուցակցին՝ դուք շարժումը տարեք, մինչև ղախպեն սիկտիր լինի (ներողություն ենք խնդրում անպարկեշտ բառապաշարի օգտագործման համար, բայց դրանք են Պիպոյի արտաբերած բառերը):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պիպոյի երևան գալուց ի վեր նրան անձնուրացաբար ու մինչև վերջ «դոշ տված» աջակցում է տխրահռչակ բելգիահայ Արտակ Սերգոյանը (այժմ հեղափոխական դարձած այս ճիվաղն ուղիղ մեկ տարի առաջ գլուխ էր ջարդում ՀՀԿ-ի համար)՝ հանդիսանալով Պիպոյի աջ ձեռքը, կա բոլոր հիմքերը կարծելու, որ Պիպոն իր ձերբակալման պահին հեռախոսազրույց է ունեցել հենց Սերգոյանի հետ՝ նրան համապատասխան ինստրուկտաժի ենթարկելով:
Հաշվի առնելով այս ամենը՝ կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին սկսել զբաղվել Արտակ Սերգոյանով ու նրան ենթարկել պատասխանատվության՝ խափանման միջոց ընտրելով կալանքը: Պետք է հասկանալ մեկ բան՝ քանի դեռ սույն արկածախնդիրը ազատության մեջ է, քաղաք Էջմիածինը շարունակելու է ալեկոծվել, ինչը, թերևս, ապակայունացնող գործոն կարող է դառնալ ողջ երկրի համար՝ հատկապես հաշվի առնելով Գրիգորյանների դեմ կազմակերպված բողոքների կազմակերպիչների ով լինելու հանգամանքը:
Այս ամենը,թերևս, մեկ բանի մասին է ևս մեկ ավելորդ անգամ փաստում: Էջմիածնեցիները դարձել են խաղալիք դոն պիպոների ու նրանց խամաճիկների ձեռքում, ովքեր, հանուն իրենց նեղանձնային ճղճիմ շահերի, պատրաստ են հասարակությանը տանել բախման ու անգամ քաղաքացիական պատերազմի (և սա այն դեպքում, երբ ակտիվորեն շահարկում են տեղի ունեցած հեղափոխության փաստը՝ արհեստականորեն իրենց հրահրած շարժման մեջ ներմուծելով Փաշինյանի հեղինակած շարժման որոշ տարերր ու ատրիբուտներ): Սրանց նմաններն են, որ պատճառ են դառնում պետության հիմքերի աստիճանական քայքայման, սրանց նմաններն են, որ ջուր են լցնում թշնամու ջրաղացին՝ հանգամանք, որ, թերևս, չի կարող ու չպետք է անտարբեր թողնի ԱԱԾ-ին:
Հ.Գ. Եվ, հետո, հետևելով սրանց հանցագործություններին, չի բացառվում, որ վաղն էլ Հայաստանի տարբեր քաղաքներից դրսում ապրող հանցագործներ կգան Հայաստան ու նույնն էլ նրանք էլ կանեն իրենց ծննդավայրերում:
Բոլորն էլ հիշում են, որ «թավշյա» հեղափոխության ժամանակ ժողովրդավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի վիրավորական բառ անգամ չխոսեց գործող իշխանության, անգամ Սերժ Սարգսյանի հասցեին, և անգամ թույլ չտվեց որևէ մեկին անցնել կոռեկտության սահմանները, իսկ սրանք՝ անցել են չափն ու սահմանը ու հանրության աչքի առաջ կատարում են անթույլատրելին:
Ճիշտ, է մենք դատավորի կարգավիճակի կեցվածք չենք ուզում ընդունել և ոչ էլ դատավոր ենք, պարզապես այն փաստը, եթե, իսկապես, դոն պիպոյի և նրա հրոսակախմբի համար այդքան կարևոր էր Էջմիածնում բնակվող բնակիչը իր հոգսերով հանդերձ, ապա, նրանք՝ չպետք է իրենց թույլ տային նման քայլեր: Իսկ նրանք՝ այս ամբողջ քաղաքական «շոու»-ի ընթացքում ապացուցեցին, որ իրենք, հատկապես գործող իշխանության՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գլխի վրայով թռան ու «թավշյա» հեղափոխության երանգները փոխեցին՝ ժողովրդին օգտագործեցին իրենց անձնական թշնամական հարցերը քաղաքական հարթակ բերելու համար:

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը

Ուտել-թռնելը Դինուլիկի մոտ չի ստացվելու




