USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ամիսներ անց սարսափելու ես նույնիսկ փողոց դուրս գալ տանից». Արմեն Դանիելյանը՝ Գևորգ Կոստանյանին
2018-06-15 02:38:00
Տպել Տպել

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեսնելով, որ սոցցանցերի օգտատերերը բառիս բուն իմաստով «սատկացնում են» գևորգ կոստանյանին, ուզում էի այլևս չանդրադառնալ նրան, սակայն չստացվեց…
Այսուհետև, երբ փորձի հիմար-հիմար խոսել, իրեն կհիշեցնեմ իր չափը և տեղը Նուբարաշենի աղբանոցում կամ հոգեբուժարանում։
Այսօր գևորգ կոստանյանը հրապարակայնորեն հայտարարել է, թե միջնորդել է ինձ հեռացնել դատախազության համակարգից՝ կարծելով թե դատախազությունն իր հոր դուքյանն էր: գևորգին թվում է՝ դարձյալ սավառնում է «բարձունքներում» և ինչ ուզի կարող է զառանցել: Բա դա եմ ասում էլի՝ դու պաշտոնական դիրքդ չաշահել ես, որ լայցոտ Էմիլիկին իմ փոխարեն նշանակեն դատախազի տեղակալի պաշտոնում։
Նախ՝ իր խոսքում երիտասարդ գևորգը կարծում է, թե ինքն էապես ճանաչված և մեծ հեղինակություն վայելող անձնավորություն է… ամենևին էլ ոչ, թող հետևի սոցկայքերի գրառումներին և ներեղություն խնդրի իր մորից և կնոջից:
Երբ ես ԱԺ պատգամավոր էի, գևորգ կոստանյանն իր հայրիկի ձեռքը բռնած ժամերով սպասում էր, թե երբ արդարդատության նախարար Դավիթ Հարությունյանը հարկ կհամարի ընդունել իրեն… անձնական հարցեր չեմ շոշափի դեռ… իսկ ուսանողական տարիներին հիշում եմ իրավագիտության ֆակուլտետում նրա անկաշառ հորը կարելի էր հանդիպել ամեն օր՝ այս կամ այն դասախոսի մոտ գևորիկի համար բարեխոսելիս։
Երկրորդ՝ երբ ես ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ էի՝ գևորգ կոստանյանը նախարարի տեղակալի կարգավիճակում թարգմանչությամբ էր զբաղվում և վազվզում էր մեկ այլ նախարարի շուրջը: Աչքովս եմ տեսել…
Եվ գևորգին ասեմ նաև, որ ինձ հիշում են բոլորն անխտիր, որովհետև ես բարձր եմ գնահատում մարդկային շփումը՝ ի տարբերություն իրեն… երևի տեղյակ չէ, որ գործընկերների մեծ մասը պարզապես զզվում է իրենից։ Չկա գեթ մի մարդ, որ քեզ հետ շփվել է ու չի նողկում քեզանից։ Իսկ հղփացած ցուցամոլությունը կարելի է որակել որպես կոստանյանական ժանր…
Գևորգը բավականին երիտասարդ տարիքում է սկսել մանրուքներն անգամ չընկալել և իրեն թվացել է, թե գլխավոր դատախազի պաշտոնում կարող է անել այն ամենը՝ ինչը ցանկանա: Բարեխիղճ մոլորության տիպիկ դրսևորում։ Ակնհայտորեն ստել է ՀՀ Նախագահին, թե Արմեն Դանիելյանը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու: Զարմանում եմ, որ դեռ քեզ չեն ապտակել: Վայր իջի աստղերից և վերադարձի իրականություն. Ամիսներ անց սարսափելու ես նույնիսկ փողոց դուրս գալ տանից։
Ոչ ոք այլևս կասկած չունի, որ դու հանճարեղ դեմագոգ ես:
Ուրեմն, այո՛ ես համակարգել եմ ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության աշխատանքները: Եվ ինչ… Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը ես եմ համակարգե՞լ.. դու մեծ թյուրիմացություն ես…
գևորգ կոստանյանի հերթական շոու զառանցանքը… քանզի ես որպես գլխավոր դատախազի տեղակալ բացարձակապես կապ չեմ ունեցել Ազգային անվտանգության, Հատուկ քննչական և Զինվորական քննչական ծառայություններում քննվող կոռուպցիոն ոլորտի քրեական գործերի հետ: Իմ հսկողության տիրույթում գտնվել է կոռուպցիոն ոլորտի հանցագործությունների շուրջ քսան տոկոսը ոչ ավելի:
Եվ վերջապես, հասարակությունն էլ ավելի հստակ պատկերացում և դիրքորոշում ունի, թե գևորգ կոստանյան տիպն ինչ մեթոդներով է պայքարել կոռուպցիայի դեմ:
Իսկ նրա ավագ օգնականը՝ ով ամեն տեղ ասում է, որ գևորգը վերջացած սրիկա է, մեղադրվել է կոռուպցիայի մեջ…
Ողջ դատախազության տարեգրության մեջ նման նախադեպ չի եղել…
Հիշեցնեմ պարզապես, որ չմոռանաս՝ քո խղճի վրա է ծանրացած ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻ և ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ չցամաքող արյունը:
Ես քեզ խորհուրդ եմ տալիս եկեղեցի գնալ՝ ներողություն խնդրել Աստծուց, իսկ դու դեռ համառում ե՞ս…»:
Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։

Այս նյութը դիտել են - 8545 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook