USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Առաջին փոխվարչապետի պաշտոնում Սուքիասյանի նշանակումը լավագույն որոշումը կլինի Politik
2018-05-06 12:23:00
Տպել Տպել

«Politik»-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի ղեկավարվելիք կառավարության առաջ լուրջ տնտեսական խնդիրներ են դրվելու: ՀՀԿ-ական կոռումպացված իշխանություններն իրենցգործողություններով և անգործությամբ այնպիսի կետի են հասցրել տնտեսությունը, որի խնդիրները հաճախ անլուծելի են թվում:

Փաշինյանի կառավարության համար շատ կարևոր է, թե ով է լինելու տնտեսական բլոկի համակարգողը, այսինքն՝ առաջին փոխվարչապետը: Այս առումով կարծես մեծ ընտրության հնարավորություն չկա: Դժվար է գտնել մարդու, որը կարող է համակարգել տնտեսական կյանքը երկրում ու կապ չունենա նախորդ իշխանությունների հետ:

Կարծում ենք, այս առումով լավագույն թեկնածուն կարող է լինել Խաչատուր Սուքիասյանը: Նախ, նա լավ է պատկերացնում երկրի տնտեսական խնդիրները: Նախորդ տարիներին բազմիցս խոսել է դրանց մասին ու նաև լուծումներ է առաջարկել, որոնք բավական ժամանակակից են և արդյունավետ: Սուքիասյանը նաև դրական հասարակական ընկալում ունի: Նա անգամ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին չվախեցավ կորցնել իր կարողությունը և կանգնեց համաժողովրդական պայքարի կողքին, որի ղեկավարը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Իշխանությունները բավական երկար ժամանակ հետապնդումներ էին իրականացնում նրա և նրա ընտանիքի անդմաների նկատմամբ, սակայն այս տարիներին նա իր ընդդիմադիր հայացքները չփոխեց ու չփորձեց մաս կազմել Սերժ Սարգսյանի իշխանության:

Այնպես որ, կարելի է վստահաբար ասել, որ առաջին փոխվարչապետի պաշտոնում Սուքիասյանի հնարավոր նշանակումը  դիվիդենդ է Փաշինյանի կառավարության համար, քանի որ նա կունենա տնտեսության հարցերին լավ տիրապետող գործիչ, որը նաև վայելում է հանրության վստահությունը:

Այս նյութը դիտել են - 2891 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook