- 2022-06-27 09:27:00Այս «սուրբն» իր արժանապատվությունից ցածր է համարել Ջհանգիրյանի անկեղծ զրույցը մեկնաբանելը. «Հրապարակ»
- 2022-06-25 13:34:00ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ «Հրապարակ օրաթերթ»
- 2022-02-18 23:53:00Դատախազության երկրորդ դասի խորհրդական կովկիթ աբգարիկը՝ սպանում է արդարադատությունը...
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































«Հետք»-ը գրում է. Ապրիլի 22-ին կեսօրից հետո Երևանի Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի վրա, մի խումբ դիմակավորված անձինք նախ փակել են Երևանի կենտրոն տանող ճանապարհը, իսկ դիմադրություն ցույց տված անձանց մեքենաները մահակներով, քարերով և այլ առարկաներով վնասել են: Այդ անձանց ինքնությունը հանրությանը մինչ օրս հայտնի չէ:
Այսպես, տվյալ անձանց խումբը նախապատրաստվել և հրահանգավորվել է Ավան վարչական շրջանում գտնվող «Խութ» բարեգործական հիմնադրամի տարածքում: Հիմանդրամը ստեղծվել է 2005 թվականին Երևանի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ի Երևանի տարածքային կազամկերպության ղեկավար Տարոն Մարգարյանի կողմից: Միայն 2017 թվականին հիմնադրամին Երևանի քաղաքապետարանը նվիրատվության կարգով շուրջ 30 միլիոն դրամ է հատկացրել:
Հավաքագրվել են Ավան վարչական շրջանի աշխատակազմի տղամարդ աշխատակիցները, վերջին ընտրությունների համար ՀՀԿ-ի համար ջանք ու եռանդ չխնայածներն ու այլոք: Հանցավոր խումբը կազմվել է Ավանի վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներից, համատիրությունների նախագահներից, երիտհանրապետականներից և այլ անձանցից: Խումբը ապրիլի 22-ին օրվա առաջին կեսին տեղակայվել է Բաբաջանյան փողոցում՝ «Z+» ավտոմեքենաների նորոգման պարկին հարող տարածքում: Իսկ նշված պարկից դեպի փողոց դուրս բերող մուտքից ևս այլ անձինք են միացել, այս մեկը երևում է լուսնակարներում:
Երբ «Իմ քայլը» նախաձեռնության երթը Նոր Նորք վարչական շրջանից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասնում է նրանց, խմբի անդամները, բակային տարածքներով անցնելով, տեղակայվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ, իսկ արդեն օրվա երկրորդ կեսին անցնում գործի: Մինչ այդ, սակայն նրանք հասցրել էին վնասել երթի վերջին շարքերի հետևից եկող մեքենաները:
Մեզ հաջողվել է պարզել հանցավոր խմբի որոշ անդամների տվյալներն ու պաշտոնները: Խմբի պարագլուխներից են եղել Ավանի «Նարեկ» համատիրության նախագահ Առնակ Մանուչարյանը, «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերից Արմեն Երեմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանը:
Արթուր Գասպարյանը Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից է, գլխավոր մասնագետ: Վերջինս մի պահ հայտնվել է երթի մասնակիցների մեջ, ապա գնացել Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ և վերջում արդեն բժշկական դիմակով ճանապարը փակած խմբի շարքերում էր: Ողջ գործընթացի ժամանակ Արթուր Գասպարյանի հետ է կապույտ գույնի սպորտային համազգեստով մի երիտասարդ, ում ինքնությունը մեզ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն տարբեր վայրերում նրա գործողությունների դիտարկմամբ մենք ունենք նրա դիմանկարը: Հանցավոր խմբի անդամների հավաքագրման գործընթացին մասնակից է եղել ՀՀԿ-ի Ավանի երիտասարդական կազմակերպության ղեկավար Սերգո Հայրապետյանը:
Լուսանկարներից մեկում Տարոն Մարգարյանի տան մոտ Արթուր Գասպարյանը կանգնած է Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավքագրման բաժնի գլխավոր մասնագետ Սուրեն Սաֆարյանի հետ, ով նույն խմբի անդամ է եղել: Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման բաժնի ևս մեկ աշխատակից է եղել նույն խմբում Արման անունով, ով նաև ընտրությունների ընթացքում ղեկավարել է ՀՀԿ-ի շտաբերից մեկը: Որքան էլ տարօրինակ է, բայց փաստ, որ խմբի լուսանկարներից մեկում մենք գտել ենք նաև Ավանի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Արմեն Վարդումյանին: Խմբի համատեղ լուսանկարներներից մեկում պատկերված սպորտային և զինվորական հագուստով երիտասարդը Գեղամ Անտոնյանն է:
Տարոն Մարգարյանի և հանցավոր խմբի կապը ավելի է արմատավորվում, երբ մենք ֆիքսում ենք, որ Աճառյան փողոցը փակած դիմակավորված անձանց տվյալ վայր են տեղափոխել 5 համարի միկրոավտոբուսներով, որոնց չվացուցակը հանված էր, սակայն մեքենայի վրայից չէր մաքրվել ներկով դաջված «5» թիվը: Երթուղային այդ գիծը սպասարկում է «Ռոբերտ և Տարոն» ՍՊԸ-ն, որը հիմնադրել է Տարոն Մարգարյանը: Երթուղայինները հորիզոնական կանգնեցվել էին ճանապարհի վրա այնպես, որ մեքենաների անցուդարձը անհնարին էր դարձել:
Հույս ունենք, որ հրապարակումը կօգնի իրավապահներին, որպեսզի հնարավորինս շուտ բացահայտվի այս ծանր հանցագործությունը:

Այս «սուրբն» իր արժանապատվությունից ցածր է համարել Ջհանգիրյանի անկեղծ զրույցը մեկնաբանելը. «Հրապարակ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ «Հրապարակ օրաթերթ»

Փաշինյանի ձեռքի տակ աշխատում են սրբությունները, արժանապատվությունը կորցրած պաշտոնյաներ.Hraparak

ՁԵՐ ԾԱԿ ՈՒ ԴԱՏԱՐԿ ՋԵԲԻՆ ՄԱՏԱՂ, ՆԻԿՈԼ ՋԱՆ. «Հրապարակ օրաթերթ»

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԲԴԽ-ԻՆ ԻՐԱԶԵԿԵԼ ԵՆ, ՈՐ ԳՆՈՒՄ ԵՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ

Նարեկ Նալբանդյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է. «Ժողովուրդ»

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ, ԱՄՆ, ԵՄ, ՌԴ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ . «Հրապարակ օրաթերթ»

ՊԵԿ նախագահի տեղակալի աթոռը չազատված՝ արդեն թեժ մրցակցություն է սկսվել այդ պաշտոնի համար. «Հրապարակ օրաթերթ»

Շուշանիկ Ներսիսյանին ( նակոլկա շուշո) ազատել են պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից.«Հրապարակ»

Արարատ Միրզոյանը հեռանում է. ինչ է սպասվում. «Հրապարակ»

ԴԱՏԱԽԱԶԸ ՎԱՐՈՒՅԹԻՑ ՀԵՌԱՑՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԵՒ ԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՄԲԻՆ . «Հրապարակ օրաթերթ»

Հարց ոստիկանությանը՝ եթե քաղաքացուն խեղդում եք, նա կարո՞ղ է ինքնապաշտպանվել. «Հրապարակ»

ARMLUR. Արգելված ինչ միջոցներ են կրում ոստիկանները. Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել գլխավոր դատախազին

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի» .Նիկոլ Փաշինյան

Ինչու Դոն Պիպոյին չեն թողնում մտնել Հայաստան. եղբոր սպանության վրեժն ու հետախուզումը. Armlur

Ձերբակալված Գարիկ Գալեյանին քննիչի մոտից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան

Ալեն Սիմոնյանը Նիկոլից գաղտնի հանդիպում է կազմակերպել. Alternativ

Փաշինյանը ինչի համար է հայհոյել հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին

ԱՄՆ-ն կբռնագանձի Գագիկ Խաչատրյանի Լոս Անջելեսի առանձնատունը

Հանրահայտ Պուպուլիկը, անձնագրով՝ Ռոմանոս Պետրոսյանը յուրացրել է Խոսրովի անտառի վայրի կենդանիներին հատկացրած ցորենն ու գարին

blognews. Մակունցն ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիի ծպտյալ ներկայացուցիչ է և զբաղված է հայկական օրակարգը փլուզելով

«ԳԻԺ ԽԱՂԱԼՈՎ» ԻՆՉ ՈՒԶՈՒՄ՝ ԱՆՈՒՄ ԷՐ ...

Ռոման Բաղդասարյանը հայտնի է արցախցիների նկատմամբ իր ատելությամբ. News

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա. «Ժողովուրդ»



