USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի. Վահե Էնֆիաջյան
2018-04-26 10:12:00
Տպել Տպել

«Ծառուկյան» խմբակցությունը չի պատրաստվում իր ձայները տալ որևէ մեկին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

«Մենք ներկայացնում ենք երկրի երկրորդ քաղաքական ուժը։ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եղել ենք և կշարունակենք լինել մեր ժողովրդի կողքին։ Մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Եվ մեր պատգամավորական ձայները, որոնք մեզ տվել է ժողովուրդը, չենք պատրաստվում տալ ոչ մեկին»,-ասաց Էնֆիաջյանը։

Միաժամանակ տվյալ քաղաքական ուժը կողմ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով, որոնք կկանխեն ուժի հետագա կիրառումը և արյունահեղությունը, վստահ է Էնֆիաջյանը։

«Ժողովրդի անվտանգությունը վեր է ամեն ինչից»,-ասաց նա։

Այս նյութը դիտել են - 3192 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook