USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԵԿՄ փոխնախագահի սպանության պատճառը եղել է Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ վիճաբանությունը. մանրամասներ.«Ժողովուրդ»
2018-04-25 00:08:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին Էջմիածնում սպանվել էր «Երկրապահ կամավորականների միության» Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը: Ըստ ԵԿՄ մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանի. «Տոնակատարություն էր եղել քաղաքում, ու ոմն ճոյտ, (նկատի ունի ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին), օգտվելով առիթից, իրեն դատավորի տեղ է դրել եւ սկսել է որոշել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ:

Նրա կողմնակիցները հարբած հարձակվել են քաղաքապետարանի տարածքի վրա: Նվերն էլ երբ ասել է՝ այս ի՞նչ եք անում եւ այլն, դանակով հարվածել են սրտին»:
 
Նշենք, որ ըստ մեզ հասած լուրերի` միջադեպի պատճառը եղել են «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիան, Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ասել է, թե կողմերը քննարկել են քաղաքական իրավիճակը, որտեղից էլ առաջացել է տարաձայնությունը: Արդյունքում էլ Նվեր Հովհաննիսյանը ստացել է դանակի հարվածներ եւ մահացել: Թե կոնկրետ ով է դանակահարել, դեռ հայտնի չէ:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 4978 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook