- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ստացվել է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ կապված ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների հետ: 
Դրանում մասնավորաբար ասվում է. «Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»:
Այն, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաները, որոնք իրենց շրջանակներում օրեցօր է՛լ ավելի լայն ժողովրդական զանգվածներ են ներառում, իսկական փորձաքար է դարձել ոստիկանապետի գլխին, ակնհայտ փաստ է:
Պայմանավորված հատկապես անցումային փուլին բնորոշ առանձնահատկություններով՝ այժմ ոստիկանության գործողությունների ողջ պատճառահետևանքային բեռն ուղղակիորեն կրում է անձամբ Հայաստանի ոստիկանապետը, ով, դատելով ամենայնից, դեռևս փորձում է ձեռնպահ մնալ խիստ բիրտ գործողություններից:
Սա, թերևս, որպես պարզ իրողության ամրագրում:
Սակայն հարցն այստեղ այն է, թե որքան ամուր կգտնվեն Վլադիմիր Գասպարյանի՝ առանց այն էլ ծայրաստիճան պրկված նյարդերը, քանի որ կարծես թե Փաշինյանը զենքերը վայր դնելու մտադրություն այնքան էլ չունի:
Ավելին՝ ակնհայտ է դառնում, որ իրավիճակի ձգձգումն ու միջազգային արձագանքը սպառնում են Գասպարյանի համար վերածվել իսկական մղձավանջի, եթե իշխանություններին չհաջողվի խաղաղ մեթոդներով մինչև վերջ սեփական վերահսկողության տակ պահել իրավիճակն ու Փաշինյանին ու համախոհներին անարյուն վնասազերծել: 
Մյուս կողմից անվիճելի է, որ Պետքարտուղարության հայտարարության տեսքտում կա հստակ, անթաքույց ակնարկ՝ ուղղված հատկապես ոստիկանությանը՝ համբերատար գտնվելու, զերծ մնալու բռնի գործողությունների դիմելուց, ինչը, թերևս, կարելի է յուրատեսակ գնահատական համարել ստեղծված իրավիճակին:
Սա նշանակում է,որ Վլադիմիր Գասպարյանն այլևս անցել է կարմիր գիծն, ու սրանից հետո հենց նա է գտնվելու միջազգային հանրության խոշորացույցի տակ՝ հանգամանք, որը, հարցի արժեքը Գասպարյանի համար ծայրաստիճան մեծացնում է:
Ոստիկանապետն այժմ երկու քարի արանքում է հայտնվել. մի կողից երկրի իշխանություններն են՝ Գասպարյանի նկատմամբ որդեգրած պահանջատիրական կեցվածքով, մյուս կողմից միջազգային հանրությունն՝ իր ժողովրդավարական չափանիշներով, ու վայն եկել-տարել է Վովա Գասպարյանին, եթե չարդարացնի այն բոլոր հույսերը, որ կապում են նրա հետ թե՛ մեկ ու թե՛ մյուս կողմը:
Գայանե Մանուկյան
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության



