USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հուդաները բոլոր ժամանակներում շնորհալի, ազնիվ մարդկանց դահիճներն են
2018-04-04 12:09:00
Տպել Տպել

Բոլոր ժամանակներում եղել են դավաճան հուդաներ ու անարդար, դաժան պիղատոսներ և լինելու են, քանզի մարդն իր արարման օրից գայթակղվեց ու ճաշակեց Բարու և Չարի սահմանաբաժան ՝ արգելված խնձորը...

Սակայն չմոռանանք նաև, որ Աստված մարդուն արարեց իր պատկերով, իսկ այդ պատկերը , էությունը կատարելությունն էր...Մեր օրերում այդ մասին խոսելն անգամ ծիծաղելի է. պարզապես կատարելությանը մոտ կանգնած քիչ թվով մարդիկ կան, որոնց պետք է փայփայենք և Աստծո մեծ պարգև համարենք....
...Հիսուսն ասաց. «Ավազա՞կ եմ, որ սրերով ու մահակներով եք եկել...»: Սրերն ու մահակները միայն իրական, շոշափելի առարկաները չեն, այլ՝ չար մարդկանց բերաններից դուրս թռչող չար խոսքերն ու բանսարկությունները, բամբասանքներն ու դավադիր խարդավանքները, նախանձի լեզվակները, ուրիշներին՝ սեփական խելք ու հոգի չունեցող մարդկանց պղտորելը...
...Հուդաները բոլոր ժամանակներում շնորհալի, ազնիվ մարդկանց դահիճներն են. նրանք եղել են, կան ու կլինեն, քանի դեռ չեն հավատում ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ:

 

Բանաստեղծուհի, լրագրող՝ Կարինե Ավագյան

 

Այս նյութը դիտել են - 3718 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook