USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՆՍՏԱՑՈՒՅՑ ԱՆՈՂՆԵՐԻՑ ՄԻ ԵՐԵԽԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ ԾԵԾԵԼ ԵՆ․ ՎՈԼՈԴՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ Hraparak
2018-03-22 15:15:00
Տպել Տպել

Երեկվանից Ազատության հրապարակում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա ընկերները շարունակում են նստացույցը։ 

Hraparak.am-ի հետ զրույցում Ավետիսյանն ասել է, որ այս պահին Ազատության հրապարակում շուրջ 40 հոգի մարդ կա, իսկ նստացույց անողները մոտ 1 տասնյակ են․ «Ես գիշերը չեմ մնացել, տղաները մնացել են, ասեցին՝ մենք կմնանք ջահելներով, մի 7 հոգի մնացել են»։

Hraparak.am-ի զրուցակցի խոսքով՝ գիշերը խնդիր չի առաջացել, խնդրի առչնվել են առավոտյան․ «Պրոբլեմն եղել է այսօր առավոտյան, մի երիտասարդ կար Ապարանից, հորն ու մորը տարել էին ոստիկանություն, հայտարարություն էին գրել, թե մեր երեխան կորել ա, ոստիկանները ծնողներին ստիպել են, ոստիկաններն էլ Օպերայից բռնեցին, տարան Ապարան, յանի թե կորել ա։ Ես ինֆորմացիա ունեմ, որ մեքենայի մեջ ծեծել են մի քիչ»։

Վոլոդյա Ավետիսյանը նշեց նաեւ, որ հայտնի չէ, թե նստացույցը ինչքան կտեւի։

 Նշենք, որ նստացույց անողները պահանջում են ազատ արձակել քաղբանտրակյալներին, պայքարում են Սերժ Սարգսյանի «վերարտադրության» դեմ։
Այս նյութը դիտել են - 4869 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook