USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գրիշա Վիրաբյանին ոչ թե «կաշառք» առաջարկելու փաստն է վրդովեցրել, այլ գումարի չափը. Hraparak
2018-02-20 23:45:00
Տպել Տպել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրիշա Վիրաբյանն ասել է, որ Դուք իրեն կաշառք եք առաջարկել, եղե՞լ է այդպիսի բան՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին:

«Նախ՝ նման հարցադրումն ինքնին, անհեթեթ է՝ այն պարզ պատճառով, որ ցանկացած մարդ գիտի` կաշառքը (Քրօր. 111, 112 հոդվածներ) պաշտոնատար անձին տրվող վարձատրությունն է ինչ-որ գործունեության կամ անգործության դիմաց, իսկ Գ. Վիրաբյանը կարծես թե պաշտոնատար անձ չէ, և կաշառքի մասին խոսելն այս դեպքում անհեթեթություն է»:

Իրավաբանորեն հասկացանք, այնուհանդերձ, գումար առաջարկե՞լ եք. «Ոչ միայն Վիրաբյանին, այլև շաբաթվա ընթացքում երեք-չորս անձի հետ, որպես Եվրոպական դատարանում պետության ներկայացուցիչ, բանակցում եմ` դատարանում առկա գործերը հաշտությամբ լուծելու համար, ինչն իմ կոնվենցիոն պարտավորությունն է, ՄԻԵԴ կոնվենցիան ուղղակի սահմանում է, որ յուրաքանչյուր գործ կողմերը պետք է լուծեն բարեկամական կարգավորման եղանակով»:

Այսինքն՝ ամեն ինչ անում եք, որ գործը չհասնի վերջնական վճռի, իսկ հաճա՞խ եք այդպես «բարեկամանում» կողմերի հետ: «Շատ»:
Իսկ Վիրաբյանին «բարեկամության» դիմաց ինչքա՞ն էիք առաջարկել: «Թող ինքը հրապարակի»:

Կարո՞ղ է քիչ էիք առաջարկել, դրա համար էլ «չբարեկամացաք»: «Ցավալիորեն, բանակցություններն ընդհատվեցին հենց այդ հիմքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 4579 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook