- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Հայելի»-ն գրում է.

Ըստ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ հանրապետությունում 2017 թվականին գրանցվել է 20.284 հանցագործություն՝ 2016 թվականի 18.764 դեպքի դիմաց։ Այսինքն՝ նկատելի է հանցագործությունների աճ՝ շուրջ 8,1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, գողության դեպքերի աճով։
Հատկանշական է, որ վերլուծելով նույն տվյալները՝ ոստիկանությունը հանգել է բոլորովին այլ եզրահանգման. «Հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 1520 դեպքով (2016թ.` 18.764, 2017թ` 20.284), ինչը հիմնականում պայմանավորված է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվի աճով, ինչը հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է»,- նշվում է police.am պաշոտնական կայքում:
Ավելին, եթե քննչական կոմիտեում հանցագործություններր թվի աճը պատճառաբանում են ՃՏՊ կաննոների խախտման և գողության դեպքերի աճով, ապա ոստիկանությունը իր տարեկան հաշվետվության մեջ հանցավորության աճի պատճառների մեջ ՃՏՊ-ն ընդհանրապես չի դիտարկել, իսկ գողության դեպքերի մասով, 2016 թվականի համեմատությամբ, անգամ բարելավում է արձանագրել:
«Միևնույն ժամանակ, 34-ով կամ 17,2%-ով նվազել է առանձնապես ծանր (198-164) և 352-ով կամ 11,4%-ով ծանր հանցագործությունների (3.081-2.729) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է սպանությունների, սպանության փորձերի և բնակարանային գողությունների թվի նվազման հետ:
Առանձին ուղղություններով, հիմնականում նվազել են սպանության (66-49), սպանության փորձի (36-23), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1.149-1.113), այդ թվում` ծանր (200-194), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (118-102), այդ թվում, ավազակության (53-46), կողոպուտի (255-183), բնակարանային գողության (1250-889) և տրանսպորտային միջոց փախցնելու (49-44) դեպքերը»,- նշված է ոստիկանության պաշտոնական հաշվետվության մեջ:
Այս խորհրդանշական անհամապատասխանությունը, որով կարելի է նաև գնահատել երկու իրավապահ կառույցների գործունեության անհամապատասխանությունը, թերևս ունի լրացուցիչ պարզաբանման կարիք: Հատկանշական է, որ քննչական կոմիտեն հատուկ շեշտադրել է, որ իրենց վարույթում քննվել է հանրապետությունում 2017 թվականին արձանագրված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի 90,7 տոկոսը, իսկ մնացած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը՝ 9,3 տոկոսը, քննվել են ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի քննչական վարչության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթներում։
«ՀՀ ՔԿ ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերով օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ և համագործակցված գործողությունների արդյունքում հաջողվել է ապահովել բազմաթիվ ծանր և բազմադրվագ հանցագործությունների բացահայտումը։ 2017 թ. ընթացքում ընդհանուր հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է 4.8 %-ով՝ կազմելով 83.3%՝ 2016թ-ի 78.5%-ի դիմաց, որից ծանր հանցագործությունները՝ 60%՝ 2016թ.-ի 54.2%-ի դիմաց»,- նշվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հատուկ շեշտվում է նաև, որ իրավասու այլ մարմիններից քրեական գործերով անհրաժեշտ ապացույցների ձեռքբերման, դրանք սեղմ ժամկետներում ստուգելու ուղղությամբ ներդրված կառուցակարգերի, քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները։
Այսինքն, ի տարբերություն ոստիկանության, որը չի կարողացել ապահովել հանցավորության մակարդակի նվազումը, քննչական կոմիտեն աշխատել է լավ՝ ապահովելով բացահայտման ցուցանիշների աճ՝«չնայած ՔԿ քննիչների զգալի ծանրաբեռնվածությանը»:
Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



