USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անակնկալ հրաշալի հայուհուն
2018-02-13 22:18:00
Տպել Տպել

Պատահաբար ֆեյսբուքյան տարածքում հանդիպեցի նրան՝ Մելանյա Միլոնյանին, ում հետ ցանկացա ընկերանալ, բայց մի պահ կանգ առա՝ զսպելով իմ ներսում նրան հայտ ուղարկելու ձգտումս: Անհրաժեշտ է անակնկալ մատուցել լրագրության մեջ հմուտ և ճանաչված մի անհատականության, ով վաղուց դարձել է ինձ մտերիմ մարդ, ում հետ ծանոթացել էի դեռևս 2013-ին՝ մինչ իմ առաջին մեթոդական ձեռնարկի հրատարակությունը՝ գրքի խմբագիր Լուսինե Ղարախանյանի միջնորդությամբ:

Մեր առաջին հանդիպումն Արցախի հանրային ռադոյում էր: Որքան ես անհանգիստ էի, նույնքան նա ժպիտը դեմքին՝ ինձ հետ շատ հանգիստ ու մտերմիկ զրուցում էր: Ես «Հայուհի» ռադիոհանդեսի հյուրն էի, որի հաղորդման հեղինակն էր նա, և իր հյութեղ ձայնով ու հրաշալի խոսքով հնչեցրած հարցերին էի պատասխանում: Դա մանկավարժիս աշխատանքային գործունեության, կրթության համակարգում տեղ գտած թերությունների, աշակերտակենտրոն ուսուցման, կրթական նոր բարեփոխումների մասին հարցազրույց էր Արցախի հանրային ռադիոյով՝ ի լուր շատերի:
Հանրային ռադիոյի նրա աշխատասենյակում մեր հաջորդ հանդիպմանը ես սիրտս բացել էի մեկի մոտ, ում դեռ լավ չէի ճանաչում, բայց վստահաբար նրա հետ կիսվելու մեծ ցանկությամբ՝ պոռկացող հոգիս բացել էր անարդարության էջերը կյանքիս, որ առնչվել էի տարբեր ոլորտներում տարիներ շարունակ: Մեր այդ հանդիպումն այս ազնիվ կերպարի համար պիտի դառնար «Դիմանկարի փորձ»՝ մանկավարժիս մասին գրած իր հոդվածով, որ շուտով տեղ գտավ իմ հրատարակվելիք գրքում: Հետագայում առիթներ եղան նրա հետ հանդիպելու, որոնք շատ ավելի մտերմական դարձրին մեր հարաբերությունները, բայց երբևէ չմոռացա նրա թղթին հանձնած մտքերը, որ մանկավարժիս, ընդհանրապես, մարդու իմ տեսակի մասին գնահատանքի խոսքեր էին:
«Վերջերս առիթ ունեցա ծանոթանալու մի մանկավարժի հետ, ում հոդվածները «Լուսարարում» վաղուց էին գրավել ուշադրությունս: Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի հետ հանդիպումը գերազանցեց բոլոր սպասելիքներս: Չճանաչելով նրան՝ արտաքին տեսքից անգամ կարելի է գուշակել, որ դիմացդ մանկավարժ է՝ կոկիկ արտաքին, գեղեցիկ խոսք, խորաթափանց հայացք ու առինքնող ժպիտ: Իր գործի նվիրյալ, ստեղծագործ, պրպտուն միտք ունեցող ուսուցչուհի, ով, հիրավի, կարող է հպարտանալ իր սաներով...Մեր դժվարին ժամանակներում նա չի փորձում կյանքը ներկայացնել միայն գեղեցիկ կողմերով կամ ինչպես ասում են՝ վարդագույն ակնոցներով: Շրջապատի խոտելի երևույթների հանդեպ ոչ թե ջայլամի միամիտ կեցվածքն է նախընտրում, այլ աշակերտների հետ բաց քննարկումների, բանավեճերի միջոցով փորձում է թափանցել իրերի, երևույթների խորքը: Իր տեսակը մարտնչող, չնահանջող տեսակն է, և գոհ է, որ արդարության, ազնվության ու բարության համար հանապազ պայքարի դիրքերում ինքը մենակ չէ, այլ՝ իր սաների հետ:
...Այսպիսին ճանաչեցի նրան՝ նախանձելի եռանդով ու լավատեսությամբ զինված Նատաշա Պողոսյանին և հասկացա, որ մասնագիտական հաջողությունների հիմքը բարոյակամային այն որակներն են, որոնք գալիս են լրացնելու մանկավարժի դիմանկարը՝ լիարյուն դարձնելով այն: Շիտակ, ուղղամիտ, ըմբոստ, ճշմարտախոս, կեղծիք և բարոյական այլևայլ խաթարումներ չհանդուրժող, արդարության համարձակ մարտիկ, ում համար վաղուց կենսակերպ է դարձել վաղամեռիկ Մուշեղ Գալշոյանի հավատամքը. «Մի օրվա կյանք էլ ունենաս, այդ մեկ օրն էլ հարկ է, որ կռվես արդարության համար, ճշմարտության և գեղեցկության համար» »:
Երբևէ չի եղել առիթ, որ սրտի խոսքս թղթին հանձնեմ՝ ուղղված Ձեզ, սիրելի՛ Մելանյա Միլոնյան: Դա իմ առաջին հարցազրույցն էր, որին ընդառաջ՝ սրտի թրթիռներով եկա Ձեզ մոտ՝ չգիտակցելով անգամ, որ ինձ համար բացվել էր մի ասպարեզ, որ պիտի դառնար սկիզբն իմ էության բացահայտման, որ շատերի համար նպաստավոր չէր, երբ մի հասարակ ուսուցչուհի, Պեպոյի նման «բարաթը» ձեռքին, արդարություն էր ուզում:
Ինձ հարազատ դարձած Լուսինե Ղարախանյանի կողմից այդ օրերին ես բացահայտված էի՝ որպես «մոլեռանդ հայ մտավորականի կերպար», մի ուսուցչուհի, «ով փակում է անկումների ճանապարհը»: Նրա իսկ խոսքերով, գուցե ժամանակն էր իր պատվերով ծնել ուսուցչի իմ կերպարը, բայց դրա հետ նաև մեր այդ հարցազրույցը և իմ մասին Ձեր «Դիմանկարի փորձը», որ տեղ գտան «Ուսուցչի իմ թղթապանակը» գրքի մեջ, հանրությանը տեսանելի դարձրին մի ուսուցչուհու, ով այլևս չէր նշավակվում անարդարության դեմ իր ընդվզումներով, այլ դարձել էր մեկը, ով սիրով էր ընկալվել հրաշալի անհատականությունների կողմից: Հետո շարունակական դարձան այդ հարցազրույցները, բայց հիշողությանս մեջ մնաց այդ մեկը, որ առաջինն էր, իսկ այսօր նորից հիշեցի այն՝ նպատակ ունենալով մի փոքրիկ անդրադարձ կատարել՝ այս անակնկալը մատուցելով Ձեզ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8344 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook