- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

«Առավոտ«-ը գրում է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր շարունակվեց «Գլաձոր» համալսարանի կողմից Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին տված դիպլոմն անվավեր ճանաչելու վերաբերյալ 20 փաստաբանի հայցի քննությունը:
Դատական նիստն այսօր հետաձգվեց մինչեւ մարտի 2-ը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ հայցվոր կողմի միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու, իսկ հայցվոր կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ դատարանը շատ արագ է նիստ նշանակել ու իր կասկածներով, նախագահող դատավոր Ավետիսյանի վրա որոշակի ճնշումներ են եղել:
Պարոն Աթանեսյանի խոսքով, Արա Զոհրաբյանի ինքնակենսագրությունը աչքի անցկացնելով՝ լուրջ կասկածներ են առաջացել նրա կրթության վերաբերյալ. «Մի անգամ մի տեղ եմ եղել, որտեղ նա հպարտությամբ իր ծառայությունից էր պատմում, իսկ կենսագրության մեջ չկա նման տեղեկություն: Ես հետո տեսա, որ դա եղել է ուսման տարիներին, հարցում ուղարկեցի ՊՆ, որտեղից հաստատեցին, որ նա այդ ընթացքում ծառայել է, ես հասկացա, որ այդ ուսումնական հաստատությունները անլուրջ էին վերաբերում ուսման գործընթացին, իրենց բավարար է եղել, որ ուսման վարձերը վճարեն եւ մեկ է եղել դասի կգան, թե ոչ»: Ինչ վերաբերում է Արա Զոհրաբյանի դիպլոմին՝ պարոն Աթանեսյանն ասաց. «Եթե մարդ իրավաբան չէ, հետեւաբար փաստաբան չէ: Պալատի նախագահի պաշտոնում չի կարող լինել մի մարդ, ում դիպլոմը կասկածի տակ կարող է դրվել: Եթե մարդը չունի տեսական գիտելիք, նա այդ մասնագիտությանը չի կարող տիրապետել, պրակտիկը կոչվում է արհեստավոր, առանց դիպլոմ ինչ մասնագետ: Այդ կերպ խախտվում է մեր նախագահ ունենալու իրավունքը, փաստաբան ու փաստաբանի ստաժ ունեցող նախագահ ունենալու իրավունքը»:
Եթե հաստատվի, որ Արա Զոհրաբյանը ծառայել է, բայց չի սովորել ու դիպլոմ է ստացել, ըստ պարոն Աթանեսյանի՝ դիպլոմը պետք է անվավեր ճանաչվի, ինչից հետո նրա փաստաբանի արտոնագիրը պետք է դադարեցվի. «Ու փաստաբանությունը մի մեծ ախոյանից կազատվի»:
Հիշեցնենք, որ պատասխանող կողմը «Գլաձոր» համալսարանն է, որի ներկայացուցիչներն էին փաստաբաններ Դավիթ Դանիելյանը և Վահագն Բալաբեկյանը: Հայց ներկայացրած փաստաբաններն են՝ Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը, Քրիստինա Գևորկյանը, Դավիթ Գյուրջյանը, Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը, Վահե Մակյանը, Մարատ Կոստանյանը, Մուշեղ Շուշանյանը, Արթուր Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Մկրտչյանը, Ծովինար Բալայանը, Լուսինե Սահակյանը, Արմեն Սողոմոնյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Գրիգորյանը, Զորայր Հարությունյանը, Գեորգի Մելիքյանը, Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը: 20 փաստաբանների հայցի պահանջն է՝ «Գլաձոր» ավարտական քննական հանձնաժողովի 1999 թվականի որոշումը` քաղաքացի Արա Զոհրաբյանին իրավաբանի որակավորում տալու մասին և նույն ուսումնաարտադրական կոոպերատիվի կողմից Զոհրաբյանին տրված դիպլոմը ճանաչել անվավեր:
Որպես 3-րդ անձ գործում ներգրավված են նաև Կրթության, գիտության ու պաշտպանության նախարարությունները, նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Արա Զոհրաբյանը իր դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ չցանկացավ մեկնաբանություն տալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտ»-ում:
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



