- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































2018թ փետրվարի 5-ին Երևանում Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի է ունենալու համերգ- մեծարման երեկո նվիրված հայ երգի դիցուհի, վաղամեռիկ երգչուհի, գյումրեցի Ֆլորա Մարտիրոսյանին:
Բեմահարթակից հնչելու է «Ինչու ափսոսամ» երգը, որը եղավ անվանի երգչուհու «կարապի երգը»: Նախքան մահանալը նա հարցազրույց է տվել «168 ժամ»թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին, որտեղ նա ասում է, որ «Ինչու ափսոսամ » երգի տեքստի հեղինակը կին է:
Թերթը տպագրվել է 13 դեկտեմբերին 2012 թվականին «168 ժամ» թերթում: Այդ նշանավոր հոդվածում կա հետևյալ տողերը.
«Իր արխիվում նա վերագտնում է այդ երգը, որը տարիներ առաջ էր ձայնագրել: Ասում էր, որ երգի խոսքերը ժամանակին գրել է մի կին. դա այդ կնոջ միակ ստեղծագործությունն է եղել»:
Այդ երգի խոսքերը գտնվում են «Հայ Արվեստի Տուն», Գրական մեղեդիներ գեե հ/կ-ի հիմնադիր-նախագահ, բանաստեղծուհի, լրագրող-թարգմանչուհի, հրապարակախոս Մելսիդա Հակունցի ձեռագրում և տակը թվարկված է 13.06. 1981:
Սիրիահայ բանաստեղծ Վահրամ Հաճյանը այդ բանաստեղծությունը տպագրել է իր գրքում 1996 թվականին և դիմել է մեծանուն երգչուհուն, որ իբր ինքն է հեղինակը, սակայն Ֆլորա Մարտիրոսյանը մերժել է այդ փաստը և հրավիրել է Սաթիկ Սեյրանյանին և տվել է հարցազրույց այդ մասին, ասելով, որ Աստծուն հոգի է տալու և չի կարող սուտ ասել ու համաձայնվել Վահրամ Հաջյանի հետ, քանի որ, իրոք, կին է գրել: Ինչպես գիտեք բանաստեղծ Վահրամ Հաճյանը կին չէ:
Պատրաստված է տեսահոլովակ, որի նկարահանումներին լրիվ չի մասնակցել երգչուհին իր վաղաժամ մահվան պատճառով:
Նա մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին , իսկ Սաթիկ Սեյրանյանի հոդվածը տպագրվել է և կա համացանցում 13 դեկտեմբերին 2012 թվականից, այսինքն նրա մահվանից 23 օր հետո:
Պատրաստված է ձայնասկավառակը, որի վրա գրված է «Ինչու ափսոսամ» երգի տեքստի հեղինակ Վահրամ Հաճյան:
Այդ մասին Մելսիդա Հակունցին տեղեկացրեց Երևանի Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի տնօրեն տիկին Սիրունյան Ռուզաննան, որը նույնպես նրա հետ առաջին հանդիպման ժամանակ հաստատեց, որ այդ երգը շատ է սիրել Ֆլորա Մարտիրոսյանը և բազմիցս իր մոտ երգել է և ասել, որ երգի տեքստի հեղինակը ԿԻՆ Է: Նա պատրաստվում է այդ ձայնասկավառակը նվիրել Մելսիդա Հակունցին որպես ապացույց, որ նա չի հեղինակը:
Մելսիդա Հակունցը նրան նվիրեց «Հայ երգի դիցուհի` Ֆլորա Մարտիրոսյան-60» համահեղինակային գրքույկը և իր «Ինչու ափսոսամ» բանաստեղծությունների ժողովածուն, որը հենց նրա ձեռագրի հրատարակված գիրքն է, որտեղ կա նաև անձամբ Ֆլորա Մարտիրոսյանի ստորագրության պատճեն:
Ֆլորա Մարտիրոսյանը չի մասնակցել այդ ձայնասկավառակի պատրաստման վերջնական աշխատանքին և չէր համաձայնվի այդ ձայնասկավառակի վրա թույլ տալ տեղադրելու տղամարդու ազգանուն, որքան էլ նա մտերիմ հարաբերության մեջ լիներ նրա հետ: Դա է վկայում Սաթիկ Սեյրանյանի հետ հարցազրույցը, որի տեսանյութը անգամ պահպանված է տիկին Սեյրանյանի արխիվում:
Հույս ունենք, որ այդ օրը ԱՇԽԱՐՀԸ ԱՇԽԱՐՀ Է ԴԱՌՆԱԼՈՒ և վերանալու է այն մեղադրանքը, որ իբր Վահրամ Հաճյանն է երգի տեքստի հեղինակը և ձայնասկավառակը արտադրողները ներողություն կխնդրեն հեղինակային իրավունքը խախտելու համար և կփոխեն ձայնասկավառակի վրա նշված հայտարարությունը վրան գրելով «Ինչու ափսոսամ» երգի տեքստի հեղինակ ՄԵԼՍԻԴԱ ՀԱԿՈՒՆՑ, չթողնելով լուսահոգի երգչուհուն անգամ «հողի տակ դառնանալ» այս անօրինության դեմ, որը կատարվել է հակառակ իր կամքի, նրա մահից հետո:Ինչու ափսոսամ...
Վաղուց ոչնչով չեմ ուրախանում,
Կյանքս արցունքի հովիտ է մի լայն,
Կատարյալ ոչինչ չկա աշխարհում,
Անէությունն է կատարյալ միայն:
Հույսերիս վերջին մոմերն են մարում
Ցուրտ մոխրի վրա ավերված սրտիս,
Տանուլ տվածս շահ եմ համարում
Եվ չեմ տարբերում գույժ ու ավետիս:
Ով ինչպես կուզի, դժոխքը՝ դրախտ,
Եվ անեծքը թող օրհնանք համարի,
Մեկ է, ես պիտի չքվեմ ու գնամ,
Աշխարհում թողնեմ իմ տեղն ամայի:
Դու, առ ու փախի, ավարի աշխարհ,
Խաբեության ու խավարի աշխարհ,
Հողի տակ է՞լ եմ ես դառնանալու,
Աշխարհ, դու ե՞րբ ես աշխարհ դառնալու…:
29.01.2018 թվականին տիկին Սիրունյանին հանձնվեց ՀՀ Լրագրողների Միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի գրած հոդվածի պատճեն: Հոդվածը տպագրվել է 13 դեկտեմբերի 2012 թվականին` երգչուհու մահից 23 օր հետո:
Երախտապարտ եմ քեզ, սիրելի Ֆլորա ջան, որ գոնե մինչև մահանալդ հանրությանը հասցրել ես տեղյակ պահել, որ 'Ինչու ափսոսամ' երգի տեքստի հեղինակը կին է....
«Անպայման լսեք 11-րդ երգը` «Ինչու ափսոսամ'-ը: Ժամանակին երգելով այն` այդպես խորը չեմ զգացել թե երաժշտությունը, թե խոսքերը: Հիմա` ոնց որ ես գրած լինեմ խոսքերը, ու դա այն է, ինչ ուզում եմ աշխարհին ասել, հիմա ուրիշ ձևով եմ զգում նույն երգը',- ասել է ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ...
Մելսիդա Հակունց
30.01.2018
Երևան

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը


