USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կարեն Կարապետյանի համար պաշտոն ստեղծվեց Hayeli
2018-01-24 23:47:00
Տպել Տպել

«Հայելի»-ն գրում է. Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Անվտանգության խորհրդի մասին» նոր օրենքի նախագիծը: Այն գործադրին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Անվտանգության խորհուրդը նախկինում խորհրդատվական մարմին էր նախագահի համար, նոր սահմանադրական կոնցեպտով այն պետական մարմին է, որը ղեկավարում է վարչապետը, և սահմանադրությամբ ամրագրված է նաև հիմնական առաքելությունը, այն սահմանում է պաշտպանության ոլորտի հիմնական քաղաքականության հիմնական ուղղությունները», – ասաց Դավիթ Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը խոսելով Անվտանգության խորհրդի կազմի մասին՝ ասաց, որ այն ղեկավարելու է վարչապետը, իսկ կազմում լինելու է առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները եւ այլն:

«Այն բաղկացած է լինելու վարչապետից, որը ղեկավարելու է այն, փոխվարչապետներից, պաշտպանության նախարարից, Գլխավոր շտաբի պետից, արտաքին գործերի նախարարից, ԱԽ քարտուղարից, ԱԱԾ տնօրենից, ոստիկանության պետից», – ներկայացրեց նախարարը։
 
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ օրինակ՝ պաշտպանության ոլորտում քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող որոշումները պետք է ստորագրի ոչ միայն վարչապետը, այլև պաշտպանության նախարարը։
Այս նյութը դիտել են - 4689 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook