- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Hayeli »-ն գրում է.Կառավարությունում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդին է ներկայացվել «Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ» կայքը, որտեղ տեղադրվել է Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը: Զեկուցվել է, որ կայքը հնարավորություն կտա հանրությանը վերահսկողություն իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումների նկատմամբ, հղել առցանց հարցումներ գերակա ոլորտների գործողություններն իրականացնող մարմինների, ինչպես նաև հակակոռուպցիոն ծրագրերն իրականացնող մյուս գերատեսչությունների պատասխանատուների նկատմամբ: Այժմ ընթացքի մեջ են տեխնիկական աշխատանքները. ակնկալվում է, որ կայքը կսկսի գործել մինչ տարեվերջ:
Օրակարգի հաջորդ հարցով ներկայացվել են «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի, համակարգի կայացմանն ուղղված պրակտիկ մեխանիզմները: Զեկուցվել է, որ մշակվել են «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ»-ի տեխնիկական նկարագիրն ու վարման կարգը, ինչպես նաև ներքին, արտաքին ազդարարման դեպքում համապատասխան թվային փաստաթղթերի ձևերը և ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը: «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ»-ի միջոցով ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ հնարավորություն է ունենալու անանուն ներկայացնել հաղորդագրություն՝ կոռուպցիոն դեպքի հետ կապված: Ընդ որում, հնարավորություն է տրվելու հաղորդում ներկայացնել և անանուն, և հրապարակային տեսքով: Հստակ ներկայացվել են այն երաշխիքները, որոնք ապահովելու են անանունությունը, այն տեխնիկական լուծումները, որոնց միջոցով ազդարարը մուտք գործելով համակարգ՝ ներկայացնելու է համապատասխան հաղորդագրությունը: Ընդգծվել է՝ որևէ մարմին չի կարողանալու պարզել ազդարարի ինքնությունը և այն, թե որ համակարգչից է հաղորդագրությունն ուղարկվել: Քաղհասարակության հետ ակտիվ քննարկումների արդյունքում մշակվել են նաև հաղորդագրությանը ներկայացվող պահանջները: Տեղեկացվել է, որ հրապարակվելու է հստակ վիճակագրություն, թե որքան հաղորդում է ստացվել, քանիսի հիման վրա է հարուցվել քրեական գործ:
Ազդարարման համակարգն ըստ էության գործ տվողների ինստիտուտի խթանում է ենթադրում, որը ներմուծվել է՝ իբր թե կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Նախ՝ տեսականորեն դժվար է հավատալ, որ հատուկ ծառայությունները չեն տիրապետելու այս կամ այն պաշտոնյայի դեմ նոր համակարգով բողոքներ ներկայացրած անձանց տվյալներին կամ, որ առավել վտանգավոր է, նման անձինք չեն հետապնդվելու և հալածվելու: Ի վերջո, այդ նույն ազդարարման համակարգի առավել պարզ մեխանիզմը պետական գերատեսչությունների «Թեժ գիծ» ծառայություններն են, որոնք գործում են վաղուց:
Թեժ գծի ահազանգը կարող է անանուն լինել, բայց, քանի որ զանգողի համարը ֆիքսվում է, հետևաբար ցանկության դեպքում միշտ կարելի է պարզել, թե ով է եղել բողոքողը: Ավելին՝ բոլոր տեսակի «Թեժ գծերի» արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրության փուլում բողոքները հերքվում են և, որպես կանոն, որևէ հետևանք չեն ունենում, չնայած որ կա համապատասխան ընթացակարգ, որով ուսումնասիրվում և ընթացք են ստանում բոլոր, այդ թվում նաև անանուն ահազանգերը: Բայց կյանքը ցույց է տալիս, որ այն պաշտոնյաները, ում դեմ բողոքել են, 100-98-ի դեպքում կարողանում են վերադասների կամ էլ իրավապահ մարմինների հետ իրենց հարցերը լուծել:
Ով չգիտի, որ «Թեժ գծի» բողոքները «արդյունք» են ապահովում միայն այն ժամանակ, երբ կոնկրետ դեպքի և բողոքի թիրախում հայտնված պաշտոնյայի հետ կապված կա քաղաքական որոշում: Նման դեպքերում «Թեժ գծի» բողոքը կարող է անգամ քար ծակել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում



