USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գրողի ծոցը թող կորչի այդպիսի ընտանիքները
2017-10-14 04:17:00
Տպել Տպել

Տպավորություն ունեմ, որ ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի վերաբերյալ կառավարությունն ու օրենքի` ԶԼՄ-ներով պտտվող «օպոնենտները» մի սցենարի մեջ են խաղում (հատկապես, երբ երկրորդների շարքում են առանց «դաբրոյի» բառ արտաբերելու անընդունակ կերպարներ)...
Ըստ այդմ ինձ ոչ կողմնակից եմ համարում նախագծի, ոչ հակառակորդ, բայց կա մի պարզ ճշմարտություն, որն անկախ նախագծի առկայության կամ բացակայության, կա` ընտանիքում բռնության խնդիրն առկա է, և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, և՛ տնտեսական, ու խնդիրը պետք է փորձել լուծել, անգամ եթե որևէ մեկին կարող է թվալ, թե այդ ճանապարհին ավանդույթ է վերացվում կամ կարծրատիպ է կոտրվում։
Եթե մի ընտանիքում կնոջ վրա ձեռք են բարձրացնում, կամ օգտվելով նրա քիչ վաստակելու հանգամանքից «մզզցնելով» կոպեկ են շպրտում դեմքին, որ տկլոր ու սոված չմնա, երբ չաշխատելը կամ քիչ վաստակելը ամբողջ օրը երեսով են տալիս, 20 տարի անց հիշեցնում են օժիտի ոչ բավարար պարունակությունը, պարբերաբար հիշեցնում, որ նա սեփականություն է, ոչ ճար ունի, ոչ փախչելու տեղ... երեխաների հետ հարաբերվելու միակ կարճ ու հասարակ միջոցը բղավելն ու ճիպոտելն է, իսկ երեխայի վրա ծախսած գումարը հաշվարկվում է, հենց դրա դիմաց պահանջելով «հարգանք» ու «սեր»...
ԱՊԱ կներեք, բայց գրողի ծոցը կորչի այդպիսի ընտանիքն ու այս ամենը թույլատրող ու խրախուսող «ավանդապատումները»։
Նման ընտանիքների գոյությունն ու այդտեղից ելած թերի, ամբողջ կյանքում ուրիշների հաշվին ինքնահաստատվող ֆիզիկական անձինք են նաև մեր հասարակության արգելակն ու պրոբլեմների աղբյուրը...

Երվանդ Վարոսյան

Այս նյութը դիտել են - 30362 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook