USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ.Մխիթար Հայրապետյան
2018-05-18 22:04:00
Տպել Տպել

«Հստակ ծրագրված արշավ է իմ անձի դեմ` քաղաքական պատվեր»։ Այսկերպ է մեկնաբանել սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր վերաբերյալ տարածված լուրերը։

«Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ: Նկատած կլինեք, որ այսօր առավոտից բազմաթիվ կայքեր ինձ «սեւացնող» հրապարակումներ են գրում. դրանցում հիմնականում գերակշռում է տեղեկությունն առ այն, թե իբրեւ ինչպիսի վատ նախարար ու մենեջեր եմ ես, խոսվում է նաեւ բազմաթիվ ընթացիկ ծրագրեր կասեցնելու, ինչպես նաեւ նախարարությունում իմ անգործության մասին, անդրադարձ է կատարվում նաեւ նախկինում մի տուրիստական կազմակերպությունում իմ կատարած աշխատանքին` այն պնդմամբ, թե ես այնքան վատ եմ աշխատել, որ ինձ այնտեղից հեռացրել են եւ այլն, եւ այլն:

Բացի այդ, բացվել են նաեւ իմ անունով եւ լուսանկարով ֆեյքեր, որոնք ֆեյսբուքյան օգտատերերին տարատեսակ սադրիչ բնույթի հաղորդագրություններ են ուղարկում: Ուզում եմ տեղեկացնել, որ սա իմ միակ օգտաէջն է, ուստի մյուս բոլոր դեպքերում ձեզ գրում են ցածր աշխատավարձ ստացող ֆեյքերը: Եթե ժամանակ գտնեք, խնդրում եմ, report արեք:

Ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածներին, կետերով անցնենք: Պաշտոնապես հայտարարում եմ` ցայսօր ոչ մի ծրագիր չեմ կասեցրել, թեեւ ունեմ դրա լիուլի իրավունքը: 1-2 ծրագրի մասով խնդիր եմ ունեցել կատարվելիք ծախսերի հետ, ուստի պահանջել եմ վերանայել ծախսերը. պահանջս կատարվել է, ներկայացվել են ավելի բարեխիղճ գներ, որից հետո հաստատել եմ ծրագրերը: Իմ անգործության վերաբերյալ մեկնաբանություն չեմ անի, պարզապես աչքի անցկացրեք իմ ամենօրյա հաշվետվությունները: Այսօր, ի դեպ, ավելի ուշ եւս կհրապարակեմ հագեցած օրվա հաշվետվությունը: Տուրիստական կազմակերպությունում ինձ իբրեւ հեռացնելու մասին, թերեւս նշեմ, որ տվյալ կազմակերպության տնօրենը հոդվածի հրապարակումից անմիջապես հետո կապվել է իմ խորհրդականի հետ ու իր վրդովմունքը հայտնել այդ ապատեղեկատվության կապակցությամբ: Նա իր ֆեյսբուքյան էջում անմիջապես հերքել է կայքերում տեղ գտած սույն լուրերը: Եվ այսպես շարունակ:

Հետեւաբար, աներկբա է, որ սա նախապես հստակ ծրագրված արշավ է իմ անձի դեմ` քաղաքական պատվեր: Պարզապես այս ամենի հետեւում կանգնած մարդկանց բարեկամաբար երկու բան կասեմ: Նախ, չեմ պատրաստվում հետագայում այսպես ծավալուն պատասխանել ամեն մի էպատաժի, երկրորդ, ուզում եմ կոչ անել անտեղի չվատնել ձեր ժամանակը. աշխարհի ամենաուժեղ հարվածներն էլ ես պատրաստ եմ ընդունել ու մնալ ոտքերիս վրա ամուր կանգնած»,- գրել է նախարարը ֆեյսբուքում:

Այս նյութը դիտել են - 49760 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook