USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նմաններին համարձակորեն կարող եմ պիտակավորել՝ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
2018-05-07 00:22:00
Տպել Տպել

Երբեմն մահը ընկերովի ավելի գերադասելի է,երբեմն էլ անցանկալի,ինքդ ես գնում այդ զոհողությանը,խնայելով սիրելիներիդ;Դա մի բարդ,անհասկանալի զգացողություն է,որ ունի տարբեր ընկալումներ ու բացատրություններ։Այս լարված իրադարձությունների մեջ, ես կարողացա էլ ավելի լավ ճանաչել ֆեյսբուքյան իմ ամենամոտ ընկերներին։Եղան բացահայտումներ,եղան հիասթափություններ,եղան գնահատականներ,մի խոսքով,մարդկային մի բարդ հարաբերությունների ձևավորում ստեղծվեց ու տարբեր չափորոշիչներով այն ընկալվեց;
Կային ֆեյսբուքյան ընկերներ,որոնք մինչև այս շարժումը,ոգևորված լայքեր էին անում,դադարեցին,ասես հեռացան ու մի տեսակ զգուշավորություն ձեռք բերեցին։Ես այդ փոփոխություններին ընկալումով վերաբերվեցի։Գիտակցելով,,անհնար է բոլորին համոզել,թե եկեք համախմբված մի բռունցք դառնանք ու նոր աշխարհ կառուցենք։Մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն,երբեմն չեն հավատում,երբեմն վախենում են,երբեմն զգուշավորություն են ցուցաբերում,երբեմն պարզապես լռում են․․․
Այ,չեմ կարող ներել այն մարդկանց,որոնք ժողովրդական այս հուժկու շարժմանը դավադիրներ ու հեգնողներ եղան։Դա նման է զավակների ու ծնողների փոխհարաբերությունների աններդաշնակությանը։Այսինքն, երբ ծնողը զավակ է մեծացնում,իսկ վերջինս երես է թեքում, կամ հակառակը,երբ ծնողն է փողոց շպրտում ու հրաժարվում սեփական երեխայից։Այ,սա հենց նույն մոտեցումն է,երբ ժողովրդի ծոցից ծնվածները ձեռնոց են նետում նրան,լուտանքներ թափում ու արհամարհում։

Ես դա չեմ կարող ներել ու նմաններին համարձակորեն կարող եմ պիտակավորել՝ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ։

ՀԱՅԿՈՒՇ ՆԱԶԻՆՅԱՆ

Այս նյութը դիտել են - 46614 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook